Ռուսաստանը և Թուրքիան համաձայնել են խրախուսել նավթային ոլորտում համատեղ նախագծերը, այդ թվում՝ երրորդ երկրներում, համաձայն հունիսի 27-ին Մոսկվայում կայացած ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի արձանագրության: Կողմերը նաև նշել են Թուրքիա ռուսական նավթի մատակարարումների կայունությունը:
«Կողմերը պատրաստակամություն հայտնեցին խրախուսել նավթային ոլորտում գործող իրենց ընկերությունների նախագծերն ու համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ երրորդ երկրներում համատեղ նախագծերը, և նշեցին համագործակցության պայմանների բարելավման կարևորությունը՝ երկու երկրներում առևտուրն ու ներդրումները մեծացնելու համար», – ասվում է արձանագրության մեջ։