Շիրակի մարզում կառուցված սպանդանոցները սպասում են շահագործման թույլտվության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+30.09 oC

Շիրակի մարզում կառուցված սպանդանոցները սպասում են շահագործման թույլտվության

19:59 26.01.2022

2020 թ․ հուլիսի 1-ից միս-մսեղիքի սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը ամբողջ Հանրապետությունում ենթադրում է բավարար թվով սպանդանոցների գործունեություն, այնինչ, որոշ տարածաշրջաններում մինչ օրս գործող սպանդանոցներ չկան: Ենթակառուցվածքների բացակայությունը խնդիրներ է ստեղծել նաև Շիրակի մարզի մսի վաճառքով զբաղվող անհատների, տնտեսվարողների ու գյուղացիների համար։ Կառուցված մեկ-երկու սպանդանոցները դեռ շահագործելու թույլտվություն չունեն։

Մորթի ենթակա բոլոր կենդանիները պարտադիր պետք է ենթարկվեն զննության, իսկ արյունն ու ավշային հանգույցները՝ լաբորատոր հետազոտության: Սիբիրախտի, խշխշան պալարի, դաբաղի և այլ հիվանդությունների դեպքում կենդանու մորթը սպանդանոցում արգելված է։

«Կենդանին չի ընդունվում այն ժամանակ, երբ չունի ուղեկցող փաստաթուղթ, երբ չկա անասնաբույժի տրամադրած փաստաթուղթը։ Հնարավոր է լինեն դեպքեր, երբ փաստաթուղթն առկա է, բայց  նախասպանդանոցային  զննության ժամանակ հայտնաբերվում է  կենդանու մոտ ինչ-որ մի հիվանդություն, այս ժամանակ միսը խոտանվում է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում պարզաբանել է «Ֆրանս» ՍՊԸ անասնաբույժ-փորձագետ Արսեն Ալավերդյանը։

Անիի տարածաշրջանում  կառուցված սպանդանոցը զբաղեցնում է մոտ 650 քմ տարածք, այստեղ հնարավոր է ժամում մորթի ենթարկել մինչև 7, իսկ մեկ օրվա ընթացքում՝ 30-50 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի: Նման սպանդանոց կառուցելու համար ներդրվել է մոտ 150 միլիոն դրամ, որի մի մասը սեփականատիրոջն է տրամադրվել լիզինգային՝ պետական աջակցության ծրագրով: Կառուցումից առաջ կատարվել է շուկայի ուսումնասիրություն։

«Վիճակագրական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզը անասնապահության առումով  առաջատարների ցանկում է, եթե ոչ առաջինը։ Բնականաբար, դա էն հիմնական գործոնն էր, թե ինչու մենք հենց Շիրակի  մարզում սկսեցինք մեր գործունեությունը։ Նաև տեղեկացանք, որ Շիրակի մարզում դեռևս սպանդանոցային գործունեություն ծավալող տնտեսվարողներ չկան, դա նույնպես, կարելի է ասել, դարձավ էն հիմնական գործոններից մեկը, որ մենք սպանդանոց կառուցեցինք հենց Շիրակի մարզում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ֆրանս» ՍՊԸ գործադիր տնօրեն Վահե Մխիթարյանը։

Կառուցված սպանդանոցը կսպասարկի Անիի և Արթիկի տարածաշրջանների գյուղացիական ու ֆերմերային տնտեսություններին, արդեն ծրագրում են ևս մեկ սպանդանոց հիմնել Աշոցքի կամ Ամասիայի լեռնային տարածաշրջաններում, որտեղ անասնապահությունն ավելի զարգացած է: Սպանդանոցը պատրաստ է շահագործման, բայց դեռ ՍԱՏՄ-ի թույլտվությունը չունեն։

«Սպասում ենք ավարտական ակտին և լիցենզիայի ստացմանը, ամեն ինչ պատրաստ է, երևի հույս ունեմ՝ մինչև ամսվա վերջ արդեն լիցենզիան կունենանք»,- նշել է սպանդանոցի տնօրենը։

Միսը սպանդանոցից շուկա հասնելու համար մատակարարին կամ գնորդին տրամադրվում է 5-րդ ձևի փաստաթուղթ, իսկ մսի վրա դրվում է համապատասխան կնիք, այսինքն՝ մսի որակի պատասխանատվությունը ստանձնում է սպանդանոցը: Փաստաթուղթը տրամադրում է ՍԱՏՄ-ն:

Անասնապահները սպանդանոցների գործունեությանը կողմ են, բայց մարզում մեկ-երկուսի գործունեությունը հարցի լուծում չէ։ Բակային մորթն էլ գյուղերում մնում է միակ  տարբերակ միսն արագ իրացնելու համար։ Բացի դրանից, անասնատիրոջ համար կենդանուն սպանդանոց  տանելը  ծախսատար է։

 Գյուղացիական տնտեսություններն ասում են, որ անցած տարի անասնագլխաքանակը գյուղերում զգալի նվազել է, խոտ չկար, եղածն էլ թանկ էր վաճառվում։ Անասնակերի խիստ պակասի պատճառով  անասնատերերը շուկայականից էժան գնով վերավաճառողներին են տվել։ Հիմա գյուղերում մորթի կենդանի գտնելը դժվար է, լինելու դեպքում էլ շատ թանկ են առաջարկում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP