17:35 29.01.2022
Հողագործներն ու ֆերմերները շարունակում են բողոքել ազոտական պարարտանյութի գնաճից՝ պահանջելով պատասխանատու գերատեսչություններից միջամտել վաճառքի գները կայունացնելու հարցում կամ սուբսիդավորմամբ խնդիրը կարգավորել։
Շիրակի մարզի գյուղացիական տնտեսություններն արդեն մտահոգ են, մեծածախ ու մանրածախ շուկայում եռակի թանկ գնով վաճառվող պարարտանյութ ձեռք բերելու և ցանքատարածքները մշակելու դեպքում կունենան ֆինանսական մեծ կորուստներ, իսկ աշնանացան ցորենի և այլ մշակաբույսերի պարարտացման սեզոնը կսկսվի երկու-երեք ամսից:
Հողագործներն հիմնականում օգտագործել են երկու տեսակի ազոտական պարարտանյութեր: Սովորաբար, հունվար-փետրվար ամիսներին պահեստավորում են, որ գարնանը պարարտացնեն ցանքատարածքները: Բայց այս տարի ֆերմերներն ու գյուղացիական տնտեսությունները իրենց առաջարկվող պարարտանյութի շուկայական արժեքից անակնկալի են եկել, մեկ պարկ պարարտանյութը 6500-7000 դրամի փոխարեն եռակի թանկ գնով են առաջարկում:
«Ես ունեմ 80 հեկտար ցանքատարածք, մենակ ազոտական պարարտանյութի թանկացման պատճառով ես 15 միլիոն դրամ ավելի գումար պետք է վճարեմ։ Պատկերացնում եք, մի ֆերմերը 15 միլիոն դրամ էս թանկացման պատճառով տուժում է»,- ասում է ֆերմեր Գևորգ Ավագյանը։
«Հիմա մարդիկ վարկ են վերցրել՝ պարարտանյութի մեկ պարկը 6500-7000 դրամով ձեռք բերելու հաշվարկով, էսօր 20 հազար դրամ է դարձել, չենք կրնա առնինք։ Ընձի 8 մեշոկ է պետք, կազմում է 160 հազար դրամ, իսկ ես նախատեսել էի ընդամենը 56 հազար դրամ գումար»,- ասում է գյուղատնտես Կարեն Կարախանյանը ։
Տասնյակ հեկտարներով աշնանացան են մշակել, ոմանք գարնանացանի, կարտոֆիլի ու այլ մշակաբույսերի ցանկերի աշխատանքներն էին պլանավորում։ Բայց պարարտանյութի գնաճը հնարավոր է հողը մշակելուց հրաժարվելու պատճառ դառնա, իսկ արդեն ցանած արտերը չպարարտացնել չեն կարող, պարարտացնելու համար հավելյալ ու մեծ ֆինանսական միջոցներ են պահանջվելու։ Հողագործները առաջարկում են սուբսիդավորման տարբերակով խնդիրը կարգավորել։
Պարարտանյութի գնաճը կապում են ներկրման սահմանային հարկերի բարձրացման, մատակարար կազմակերպությունների ու անհատների կամայականությունների հետ: Արդեն ճշտել են, որ ներկրողների հիմնավորումներն այնքան էլ հավաստի և հիմնավոր չեն՝ համեմատելով հարևան երկրի գների հետ։ Երկու օր առաջ այս խնդրին ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ըստ էության, սա հարևան երկրների արտադրողների էս պահին պաշտոնական բացթողնման գինն է, և էստեղ տեղական ներկրողները գերշահույթ, բնականաբար, չեն հետապնդում, մենք ուշադիր հետևում ենք գործընթացին։ Մենք հիմա բանակցում ենք թե՛ մեր ռուս, թե՛ իրանցի, և թե՛ կատարցի ու այլ գործընկերների հետ, որպեսզի կարողանանք հնարավորինս էժան պարարտանյութ ձեռք բերել և ինչ որ մի սուբսիդավորման մաս էլ ավելացնել և ունենալ գյուղացիների համար խելամիտ գնային առաջարկ»,-նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել է, որ մինչև ցանքատարածքների ու այգիների պարարտացման սեզոնի մեկնարկը, գյուղացիներին հարմար տարբերակ կառաջարկեն, դրանցից մեկն էլ սուբսիդավորվող վարկերի տարբերակն է:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...