Գվինեա-Բիսաուում կառավարական պալատի վրա հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Գվինեա-Բիսաուում կառավարական պալատի վրա հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ 

14:10 02.02.2022

Առնվազն վեց մարդ է զոհվել երեքշաբթի երեկոյան Գվինեա-Բիսաուում կառավարական պալատի վրա հարձակման հետևանքով, հայտնում է Lusa գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները։

Փետրվարի 1-ին քաղաքացիական հագուստով մի խումբ մարդիկ՝ զինված գնդացիրներով և նռնականետերով, հարձակվել են Գվինեա-Բիսաուի կառավարության շենքի վրա՝ մայրաքաղաք Բիսաուում, որտեղ այդ պահին տեղի է ունեցել նախարարների խորհրդի նիստը, որն անցկացվում էր պետության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։

«Վեց մարդ է զոհվել Գվինեա-Բիսաուի կառավարական պալատում հեղաշրջման փորձի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով»,- հայտնել են գործակալության աղբյուրները։

Գվինեա-Բիսաուի նախագահ Ումարո Շիսոկու Էմբալոն հայտարարել էր, որ մայրաքաղաք Բիսաուում հրաձգությունը տևել էր հինգ ժամ, ինչի հետևանքով «բազմաթիվ մարդիկ են զոհվել»։ Նա կոնկրետ թվեր չի ներկայացրել մահացածների վերաբերյալ։ Նախագահը նաև նշել է, որ ինքը գտնվում է նախագահականում, իր մոտ ամեն ինչ կարգին է, իսկ քաղաքում իրավիճակը վերահսկելի է։

Ավելի վաղ Գվինեա-Բիսաուի դեսպանատունը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ ապստամբները պատանդ են վերցրել հանրապետության նախագահին։ Հինգ ժամ տևած կատաղի փոխհրաձգությունից հետո նրան ազատել էին  ու խստագույնս անվտանգության ներքո տեղափոխել նախագահական պալատ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

16:34 04.05.2025

Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ»։ Տեսանյութն՝ այստեղ։ ...

Կալիֆոռնիայում ինքնաշեն ինքնաթիռ է կործանվել

16:20 04.05.2025

Կալիֆոռնիայում ինքնաշեն ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ինքնաշեն փոքր ինքնաթիռ է կործանվել, նրա օդաչուն ողջ չի մնացել, հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով իշխանություններին։ «Շաբաթ օրը կեսօրին Կալիֆոռնիայի Սիմի հովտում փոքր ինքնաշեն ինքնաթիռ է վթարի ենթարկվել՝ վնասելով երկու տուն և բռնկվել։ Վթարված Vans RV-10-ի օդաչուն զոհվել է», – հաղորդում է հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին և ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA): […] ...

Syria TV. Սիրիայի կոալիցիոն օդային ուժերը ոչնչացրել են ենթակառուցվածքները Սիրիայում գտնվող Դեյր Զոր բազայում

16:00 04.05.2025

Syria TV. Սիրիայի կոալիցիոն օդային ուժերը ոչնչացրել են ենթակառուցվածքները Սիրիայում գտնվող Դեյր Զոր բազայում

Սիրիայում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Արաբական Հանրապետության արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր նահանգի Էլ Օմար նավթային հանքավայրի ռազմաբազային: Այս մասին հայտնում է Syria TV-ն։ Օդուժը ոչնչացրել է ենթակառուցվածքը, «որն օգտագործում էին ամերիկացի զինվորականները նախքան տարհանումը»։ Ուրբաթ օրը սիրիական «Ալ Վաթան» թերթը հայտնել է, որ 200 ռազմական մեքենաներից բաղկացած շարասյունը լքել է Դեյր […] ...

Bloomberg. Իսրայելը կարող է մի քանի օրում ընդլայնել Գազայում գործողությունը

15:40 04.05.2025

Bloomberg. Իսրայելը կարող է մի քանի օրում ընդլայնել Գազայում գործողությունը

Իսրայելական բանակն առաջիկա օրերին կարող է ուժեղացնել իր ռազմական հարձակումը Գազայի հատվածում և դրա համար տասնյակ հազարավոր պահեստազորայիններ կհրավիրի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ օպերացիան ընդլայնելու որոշումն ընդունվել է մայիսի 3-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի նիստի ժամանակ։ Ինչպես նշում է գործակալությունը, ռազմական գործողությունների ինտենսիվացումը տեղի կունենա արտերկրում և երկրի […] ...

Ռուսաստանը և Կուբան նշել են դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակը

15:18 04.05.2025

Ռուսաստանը և Կուբան նշել են դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակը

Հավանայի Հեղափոխության պալատում Ռուսաստանի և Կուբայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակին նվիրված արարողություն է կայացել Կարիբյան ավազանի երկրի ողջ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, հայտնում է Կուբայում Ռուսաստանի դեսպանությունը։ «Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մեր գործընկերների շարքում Կուբան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում՝ այն մեր առանցքային դաշնակիցն է տարածաշրջանում։ Չնայած հակառակորդների ճնշմանը՝ Հավանան աջակցում է մեզ ներկայիս անհանգիստ […] ...

Երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգում

15:00 04.05.2025

Երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգում

5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգի հարավում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով 04:47-ին Ուայթս Սիթի քաղաքից 57 կիլոմետր հարավ ընկած հեռավորության վրա: Աղբյուրը գտնվել է 6,3 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

BACK_TO_TOP