«Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրենը խոստովանել է, որ քաղաքական պատճառներով չի ցանկանում ՉԼ-ում հանդիպել Կիևի «Դինամոյի» հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+34.09 oC

«Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրենը խոստովանել է, որ քաղաքական պատճառներով չի ցանկանում ՉԼ-ում հանդիպել Կիևի «Դինամոյի» հետ

11:20 07.08.2025

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրեն Զվեզդան Տերզիչը խոստովանել է, որ ֆուտբոլային և քաղաքական պատճառներով չի ցանկանում Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում հանդիպել Կիևի «Դինամոյի» հետ, հաղորդում է Sportal-ը:

Ակումբային գլխավոր եվրագավաթի որակավորման փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքներով «Ցրվենա Զվեզդան» երրորդ փուլում լեհական «Լեխի» արգելքը հաղթահարելու դեպքում Լիգայի փուլի ուղեգիրը կվիճարկի Ուկրաինայի չեմպիոնի և կիպրական «Պաֆոսի» միջև դիմակայության հաղթողի հետ:

«Կարծում եմ՝ մենք ունեցանք բոլոր հնարավոր մրցակիցներից ամենադժվարը։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ` չեմ ցանկանում խաղալ Կիևի «Դինամոյի» դեմ բազմաթիվ պատճառներով՝ թե՛ ֆուտբոլային, թե՛ ոչ ֆուտբոլային։ Նախ և առաջ, Կիևի «Դինամոն» հիանալի թիմ է, գուցե լավագույններից մեկը, որին կարող ենք հանդիպել: Դրանից բացի, կա նաև քաղաքական իրավիճակ՝ ուկրաինացիների հետ ոչ հարթ հարաբերությունները։ Մենք տեսանք նույնիսկ, որ «Պարտիզանի» և ուկրաինական «Ալեքսանդրիայի» խաղերից առաջ նրանք թշնամաբար էին տրամադրված սերբերի նկատմամբ: Հետևաբար, ես կխուսափեի այս բոլոր ոչ ֆուտբոլային պահերից, բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասել է սերբը:

Հիշեցնենք, որ սերբական թիմում է խաղում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կխթանվի տեքստիլ արդյունաբերության ոլորտի մրցունակության բարձրացումը

13:50 07.08.2025

Կխթանվի տեքստիլ արդյունաբերության ոլորտի մրցունակության բարձրացումը

Կառավարությունը հաստատել է տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային միջոցառումը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 138-Լ որոշման Հավելվածով N 2 սահմանված՝ տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթայի դիվերսիֆիկացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ։ Կարգավորման նպատակն է […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

13:43 07.08.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 7-ին, ժամը 09:46-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և […] ...

Պուտինը կարող է այցելել Հնդկաստան օգոստոսի վերջին

13:35 07.08.2025

Պուտինը կարող է այցելել Հնդկաստան օգոստոսի վերջին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան սպասվում է օգոստոսի վերջին, հինգշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը։ «Մենք այժմ շատ լավ հարաբերություններ ենք հաստատել, որոնք մենք շատ ենք գնահատում, մեր երկրների միջև ռազմավարական գործընկերություն կա։ Մենք բարձր մակարդակով ենք շփվում։ […] ...

Բեռնատարի վարորդը կեղտաջրերը սահմանված վայրի փոխարեն թափել է ճանապարհին հարակից դաշտում. ԲԸՏՄ

13:27 07.08.2025

Բեռնատարի վարորդը կեղտաջրերը սահմանված վայրի փոխարեն թափել է ճանապարհին հարակից դաշտում. ԲԸՏՄ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևան համայնքում շրջայցի ընթացքում նկատել են կոյուղու կեղտաջրեր տեղափոխող բեռնատար ավտոմեքենա, որի վարորդը կեղտաջրերը սահմանված վայրի փոխարեն թափել է ճանապարհին հարակից դաշտային տարածքում։ Էկոպարեկային ծառայությունից տեղեկացնում են, որ իրավախախտի ինքնությունը պարզվել է, անհապաղ գրավոր հաղորդում է ուղարկվել ԲԸՏՄ: ...

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սյունիքում

13:15 07.08.2025

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սյունիքում

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի զանգահարել է 911 և հայտնել է, որ Տոլորս-Բնունիս ավտոճանապարհի մոտ զենք-զինամթերքով պարկ է թողել։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է ինքնաձիգ, հրացան և տարբեր տրամաչափի 27 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը և հիշեցնում, […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

13:07 07.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Օգոստոսի 7-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 7-ին 4168 արևային բծերի խմբում (N04W29) գրանցվեց M2.2 մագնիտուդով 25 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Ընդհանուր առմամբ, օգոստոսին գրանցվել է այս հզորության յոթ բռնկում։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման […] ...

BACK_TO_TOP