10:26 25.07.2018
Մենք ունեինք ծրագրված աշխատանքներ ՄԱԿ-ում, որոնք վերաբերում են սոցիալ-տնտեսական ոլորտում Հայաստանի գերակայությունների ներկայացմանը, ՄԱԿ-ի զարգացման օրակարգի իրականացման առումով: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ներկայացնելով հայկական պատվիրակության ԱՄՆ կատարած այցի արդյունքները:
«Արդեն ծրագրված է, որ մենք այս տարի պետք է ներկայացնենք այն: Շատ ոգևորիչ է, որ նոր ոգով ու նոր շնչով այդ ծրագրերը ներկայացվեցին», -ասել է նա:
Այցի շրջանակում ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի ղեկավար շրջանակների, այդ թվում` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
«Մեր զրույցները կառուցված էին Հայաստանի և ՄԱԿ-ի համատեղ օրակարգի բոլոր գերակայությունների շուրջ: Դուք շատ լավ գիտեք, որ այդ օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի ներքին քաղաքականությանը, այդ թվում` բարեփոխումներին, արդարությանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, հավասար պայմանների ստեղծմանը»,-ասաց Մնացականյանը:
Շոշափվող հարցերից է եղել նաև անվտանգությունը, ներառյալ` Արցախի հակամարտությունը: Ըստ Մնացականյանի՝ ՄԱԿ-ը միշտ աջակցում է Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Նա կարևորել է ՄԱԿ-ի և նրա գլխավոր քարտուղարի աջակցությունն այս ձևաչափով բանակցությունների շարունակմանը:
Նշենք, որ Հայաստանում հեղափոխությունից հետո նոր իշխանությունները վարում են ակտիվ արտաքին քաղաքականություն՝ երկխոսություն վարելով Ռուսաստանի, ԵՄ-ի, այլ երկրների հետ: Սեպտեմբերին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար:
«Ամեն ինչ անելու ենք, որ լավագույնս կարողանանք ներգրավվել երկխոսության մեջ մեր գործընկերների հետ կառավարություննների ղեկավարների, երկրների ղեկավարների մակարդակով: Մենք շատ ոգևորված և ուրախ ենք, որ կկարողանանք այդ առիթից օգտվել և նաև մեր օրակարգն առաջ տանել բոլոր մակարդակներով»,- ընդգծեց Հայաստանի ԱԳ նախարարը:
17:08 26.06.2025
Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջանՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...
17:05 26.06.2025
Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ ԿուրտուաԲելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ մինչև կարիերայի ավարտը կարող է հանդես գալ Մադրիդի «Ռեալում», հաղորդում է AS-ը: «Հուսով եմ, որ կկարողանամ երկարաձգել պայմանագիրս։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալում», այստեղ խաղալը երազանք է: Ես լիովին ակումբի տրամադրության տակ եմ, նրանք գիտեն իմ մնալու ցանկության մասին: Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»,- ասել է Կուրտուան։ 33-ամյա […] ...
16:57 26.06.2025
Մերձավանի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 37-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Համայնքային ոստիկանները հունիսի 24-ին Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մերձավանցու հողամասում հայտնաբերվել է կանեփի 49 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
16:50 26.06.2025
Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետՀայաստանում մայիսին տնտեսական բավականին լավ ցուցանիշներ են արձանագրել: Այս մասին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն իր նախնական դիտարկմամբ կարևոր է հետևյալով. «Կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների, իհարկե, նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին […] ...
16:44 26.06.2025
Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական․ Բասլերը՝ Սանեի մասինԳերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարիո Բասլերը սուր քննադատության է ենթարկել Լերոյ Սանեին «Գալաթասարայ» տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնում է Frankfurter Rundschau-ն: «Սանեի քայլը ցույց տվեց նրա բնավորությունը: «Բավարիան» պետք է ուրախ լինի, որ նա հեռացավ: Լերոյը որևէ միջազգային տիտղոս չի նվաճելու «Գալաթասարայի» հետ: Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական: Թուրքիայում Սանեն […] ...
16:37 26.06.2025
ԻՀԿ-ի հռչակագիրը ստորագրած երկրների մի մասը հավաստիացնում է, որ դրա ձևակերպումները չեն համապատասխանում իրենց դիրքորոշմանը. ԿոստանյանՀայաստանը քննարկումներ է անցկացնում Իսլամական համագործակցության կազմակերպության առանձին անդամ պետությունների հետ՝ կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած ձևակերպումների առնչությամբ․ այդ երկրների մի մասը հավաստիացնում է, որ այդ փաստաթղթում տեղ գտած այս կամ այն ձևակերպումները չեն համապատասխանում իրենց պաշտոնական դիրքորոշմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների […] ...