23:51 09.02.2022
«Ռուսաստանը կողմ է Բրիտանիայի հետ հավասար երկխոսությանը: Լոնդոնը պետք է փոխի Մոսկվայի նկատմամբ հռետորաբանության տոնը: Հարաբերությունների զարգացմանը չպետք է խոչընդոտեն սահմանափակումները»,- չորեքշաբթի հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում՝ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և նրա բրիտանացի գործընկեր Լիզ Թրասի հանդիպումից առաջ։
«Ռուս-բրիտանական հարաբերություններն այժմ գտնվում են ցածր մակարդակի վրա, և ոչ մեր մեղքով… Միջպետական երկխոսության մեջ իրավիճակը սրվում է բրիտանացի պաշտոնյաների կոշտ հակառուսական, ողջախոհության եզրին գտնվող հռետորաբանությամբ»,- շարունակել է նա:
Նշվում է, որ չնայած միջազգային և երկկողմ մի շարք հարցերի շուրջ Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումների տարբերությանը՝ Մոսկվան ելնում է «բովանդակալից երկխոսության օգտակարությունից, հատկապես որ խոսքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և G20-ի գործընկերների մասին է։
«Մենք ելնում ենք նրանից, որ մեր երկրների միջև հարաբերությունները պետք է հիմնված լինեն հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա՝ առանց արհեստական սահմանափակումների, որոնք խանգարում են բիզնեսին: Երկխոսությունը պետք է հավելյալ արժեք ունենա երկու կողմերի համար և հանգեցնի հետագա գործնական գործողությունների»,- ասել է Լավրովը։
Մասնավորապես, դիվանագիտական գերատեսչությունը նշել է, որ Լոնդոնից պարբերաբար հայտարարություններ են հնչում, որոնք խոսում են որոշ «ռուսական ագրեսիայի և ապակայունացնող գործունեության մասին»։
«Խոսքը վերաբերում է բացահայտ սպառնալիքներին: Բրիտանական կողմը պետք է հստակ գիտակցի, որ առանց բրիտանական ղեկավարության ներկայացուցիչների ելույթների տոնայնության հստակ փոփոխության, արդյունավետ փոխգործակցությունն անհնար է ո՛չ երկկողմանի խնդիրների, ո՛չ էլ միջազգային խնդիրների լուծման գործում»,- ասել է Լավրովը:
00:30 08.08.2025
Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիրՄանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...
00:23 08.08.2025
OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելըԱմերիկյան OpenAI ընկերության ChatGPT չաթբոտի համար նախատեսված GPT-5 արհեստական բանականության նոր մոդելը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար։ «GPT-5-ն արդեն այստեղ է։ Այսօրվանից սկսած այն հասանելի կլինի բոլորի համար», – նշվում է ընկերության X-ի միկրոբլոգում: Ինչպես նշում է Open AI-ը, արհեստական բանականության նոր տարբերակը ներառում է նախորդ մոդելների բոլոր «լավագույն հատկությունները»։ Այն հարմար է հետազոտության, […] ...
00:18 08.08.2025
Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերըԵրևանցիների համար բարեկարգ, կանաչ և ժամանակակից պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:09 08.08.2025
Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եվրոպական պետությունների ղեկավարների և Վլադիմիր Զելենսկիի հետ։ X-ում Մակրոնը նշել է, որ Զելենսկիի «և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցը՝ վերջին ժամերի իրադարձությունների ֆոնին, երկար էր»։ Նա նաև կրկին հայտարարել է Ֆրանսիայի հանձնառության մասին՝ «աջակցելու Ուկրաինային հրադադարի հաստատման գործում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը […] ...
23:59 07.08.2025
Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոնՄանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...
23:54 07.08.2025
Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանՕգոստոսի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որտեղ ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական Աստվածաշունչը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...