Սենատորները Բայդենին կոչ են արել հետախուզական տվյալներ տրամադրել Կիևին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+30.09 oC

Սենատորները Բայդենին կոչ են արել հետախուզական տվյալներ տրամադրել Կիևին

09:26 10.02.2022

ԱՄՆ Սենատի հետախուզական հարցերով հանձնաժողովի 16 անդամներ նամակ են հասցեագրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին` Ուկրաինային հետախուզական տեղեկատվությանն առավելագույն հասանելիություն տրամադրելու խնդրանքով։ Համապատասխան նամակը զետեղվել է հանձնաժողովի նախագահ Մարկ Ուորների կայքում։

Ըստ նախաձեռնության հեղինակների՝ դա անհրաժեշտ է «Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ռազմական հզորության ընդլայնման» պատճառով: Նշվում է, որ Կիևին պետք է տրամադրվեն գործիքներ, որոնք օգտակար կլինեն «հետ մղելու հետագա ագրեսիան կամ պաշտպանվելու դրանից»։

«Ռուսաստանն ագրեսոր է, և պետք է զինենք Ուկրաինային ինքնապաշտպանության համար անհրաժեշտ կարևոր տեղեկություններով»,- ասվում է նամակում։

Սենատորները կարծում են, որ Կիևին հետախուզական տեղեկությունների փոխանցումը բխում է ԱՄՆ-ի և Եվրոպայում նրա դաշնակիցների շահերից: «Ռուսաստանի սպառնալիքն Ուկրաինային՝ սպառնալիք է ողջ աշխարհի ժողովրդավար երկրների համար»,- նշել են նրանք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

00:23 08.08.2025

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

Ամերիկյան OpenAI ընկերության ChatGPT չաթբոտի համար նախատեսված GPT-5 արհեստական բանականության նոր մոդելը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար։ «GPT-5-ն արդեն այստեղ է։ Այսօրվանից սկսած այն հասանելի կլինի բոլորի համար», – նշվում է ընկերության X-ի միկրոբլոգում: Ինչպես նշում է Open AI-ը, արհեստական բանականության նոր տարբերակը ներառում է նախորդ մոդելների բոլոր «լավագույն հատկությունները»։ Այն հարմար է հետազոտության, […] ...

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

00:18 08.08.2025

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

Երևանցիների համար բարեկարգ, կանաչ և ժամանակակից պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

00:09 08.08.2025

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եվրոպական պետությունների ղեկավարների և Վլադիմիր Զելենսկիի հետ։ X-ում Մակրոնը նշել է, որ Զելենսկիի «և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցը՝ վերջին ժամերի իրադարձությունների ֆոնին, երկար էր»։ Նա նաև կրկին հայտարարել է Ֆրանսիայի հանձնառության մասին՝ «աջակցելու Ուկրաինային հրադադարի հաստատման գործում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը […] ...

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

23:59 07.08.2025

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

23:54 07.08.2025

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

Օգոստոսի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որտեղ ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական Աստվածաշունչը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կամչատկայում տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկու երկրաշարժ

23:50 07.08.2025

Կամչատկայում տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկու երկրաշարժ

Կամչատկայի թերակղզու ափերի մոտ տեղի է ունեցել երկու երկրաշարժ՝ 5.0 մագնիտուդով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 223 կմ հեռավորության վրա՝ 52.7 կմ խորության վրա։ Երկրորդը՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 328 կմ հեռավորության վրա՝ 67.7 կմ խորության վրա։ Զոհերի, վիրավորների, ավերածությունների մասին տեղեկություններ չկան: ...

BACK_TO_TOP