18:26 10.02.2022
Եվրամիությունը (ԵՄ) պաշտոնապես Ռուսաստանին է հանձնել Եվրոպայի պետություններին ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հղած՝ եվրաանվտանգության շուրջ նամակի՝ իր կոլեկտիվ պատասխանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 10-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում:
«Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովն ընդունել է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության անվտանգության և պաշտպանական քաղաքականության հարցերով տնօրեն Յոննիկե Բալֆոորտին, որը ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրաստիճան ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հանձնարարությամբ հանձնել է նրա ուղերձը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հասցեին՝ Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների անունից»,- հայտնել են մշտական ներկայացուցչությունում:
Մշտական ներկայացուցչության՝ ՏԱՍՍ-ում ստացված հաղորդագրության մեջ նշված է, որ այդ փաստաթուղթը անվտանգության անբաժանելիության թեմատիկայի շուրջ ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավարի ուղերձի պատասխանն է, ուղերձ, որն ուղարկվել է 2022 թվականի հունվարի 28-ին Եվրոպայի մի շարք երկրների, ԱՄՆ-ի և Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին և հրապարակվել է փետրվարի 1-ին: Ո՛չ Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը, ո՛չ էլ ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը չեն մեկնաբանել, թե որքան են համապատասխանում Եվրամիության պատասխանի տեքստին Politico թերթի և Bloomberg գործակալության հրապարակումները, որոնք փետրվարի 9-ին տարածել են այդ փաստաթղթի հիմնական թեզիսները՝ վկայակոչելով դրա նախագիծը:
Նրանց տեղեկատվությամբ՝ Եվրամիությունն ի պատասխան Մոսկվայի առաջարկության Ռուսաստանին ապաէսկալացման և Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ բանակցությունների շարունակման կոչ է անում: Ինչպես հայտնում է թերթը, իրենց նամակում Եվրամիության ներկայացուցիչներն անվտանգության ամրապնդման միջոցների շուրջ Ռուսաստանի հետ երկխոսության շարունակման պատրաստակամություն են հայտնել: Մասնավորապես, առաջարկվում է բանակցություններ վարել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հարթակներում, քանի որ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի կազմի մեջ են մտնում Եվրամիության բոլոր երկրները:
20:36 20.06.2025
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըՀունիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուչիան Մարեկ Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսության, ֆինանսների, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում կապերի հետագա ընդլայնման համար: Հանդիպմանը քննարկվել […] ...
20:28 20.06.2025
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՄեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: ...
20:24 20.06.2025
Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնությունԵրևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը պայմանագիր է ստորագրել Սլովակիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Պոդբրեժովայի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 19-ամյա Հակոբյանը ԲԿՄԱ-ում է 2021 թ. հուլիսից, 37 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նա հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական և ընդգրկվել հունիսին Կոսովոյի ու Չեռնոգորիայի թիմերի դեմ կայացած ընկերական […] ...
20:13 20.06.2025
Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցներիԲուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր: Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, […] ...
19:54 20.06.2025
Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասինԱմերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսսին խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ես մեծ հարգանք եմ տածում Կրիշտիանուի և նրա կարիերայի հանդեպ, այն ամենի, ինչին նա հասել է: Ռոնալդուն մինչև օրս խաղում է ամենաբարձր մակարդակով: Մեր մրցակցությունը միայն խաղադաշտում էր: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր առավելագույնն անել իր թիմի համար: Դաշտից դուրս մենք սովորական մարդիկ […] ...