18:30 25.07.2018
Կյանքի է կոչվել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աջակցության տրամադրման ծրագիրը, ըստ որի՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը մայրերի՝ աշխատանքի վերադառնալու դեպքում պետությունը աջակցություն կցուցաբերի երեխայի խնամքը կազմակերպելու գործում: Այլ կերպ ասած՝ պետական մոտեցում է ցուցաբերվում դայակներին, և մինչ օրս ստվերում գործող մասնագետները բերվում են օրինական դաշտ: Ծրագիրը դեռ փորձնական է, նրանից օգտվելու հնարավորություն այս տարի կունենան 200 մայրիկներ: Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադմայանի փոխանցմամբ, Շիրակի մարզում ծրագրի հանդեպ հետաքրքրվածությունը մեծ է, դիմողներ արդեն կան: Դայակների ընտրությունը կատարում են մայրիկները, հետո ներկայանում զբաղվածության տարածքային բաժիններ ու կնքում աշխատանքային պայմանագիր:
Երիտասարդ մայրիկ Ասյա Դիլանյանն էլ, որը բնակվում է Ախուրյանում, տղայի ծնվելուց հետո գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, բայց արդեն ցանկանում է վերադառնալ աշխատանքի: Նա խոստովանում է, որ Շիրակի մարզում դայակ գտնելը դժվար է, չկան մասնագիտացված կառույցներ: Իսկ իր համար ամենակարևորը դայակի՝ փորձառու և հոգատար լինելն է, որը կզբաղվի միայն երեխայի խնամքով, ոչ թե շատերի նման նաև տան մաքրությամբ: Ասյան ոգևորված է նոր ծրագրի ներդրմամբ և համոզված է, որ այն շատ աշխատող երիտասարդ մայրիկներին աշխատաշուկա վերադառնալու ռեալ հնարավորություն կտա:
Դայակի 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող Աշխեն Վարդանյանն էլ կարևորում է հատկապես ծրագրում ամրագրված ծնող-դայակ պայմանագրային հարաբերությունները, որով կհստակեցվեն երկու կողմերի պարտականություններն, ու ծնողներն այսուհետև դայակներին այլ պահանջներ ներկայացնել չեն կարողանա:
Աշխատող մայրերի աջակցության նոր ծրագրով դայակների աշխատավարձի 50 տոկոսը կվճարի պետությունը, բայց ոչ ավելին, քան նվազագույն աշխատավարձի 55 հազար դրամը, մյուս կեսը կվճարեն ծնողները: Պայմանագրային աշխատանքը դայակների համար կհամարվի նաև ստաժ, որի դիմաց կկատարվեն նաև հարկային վճարումներ:
23:59 13.08.2025
Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակերԵրևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է համայնքային հողերն ապօրինի կառուցված ավտոտնակներից, ինքնակամ կառույցներից և զավթված հողատարածքներից ազատելու գործընթացը։ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր՝ խաղահրապարակներով և կանաչապատ գոտիներով։ Նույն աշխատանքներն իրականացվեցին նաև Հալաբյան փողոցի 31 հասցեում․ ապամոնտաժվեցին ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, և տարածքում կկառուցվի նոր, հարմարավետ […] ...
23:56 13.08.2025
Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմՄեծ Բրիտանիան արդեն սկսել է հակառուսական պատժամիջոցների մեկ այլ փաթեթի պատրաստումը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ «Կարևոր է հիշեցնել գործընկերներին, որ մենք նույնպես պատրաստ ենք մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը, հատկապես տնտեսական ոլորտում՝ պատժամիջոցների և ավելի լայն միջոցառումների միջոցով, անհրաժեշտության դեպքում։ Դուք արդեն կարող եք տեսնել այդ միջոցառումների արդյունքները, և մենք՝ Մեծ […] ...
23:51 13.08.2025
Վարագավան-Տավուշ ճանապարհի՝ 13.4 կմ հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներՀ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ճանապարհի կմ5+600+կմ19+020 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 13.4կմ է։ Այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Այդ մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո նորոգվող ճանապարհը կգծանշվի, կհարթեցվեն կողնակները, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։ ...
23:48 13.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» դուրս է եկել ՉԼ որակավորման փլեյ-օֆֆՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) է գրանցել լեհական «Լեխի» հետ։ Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Բելգրադի թիմը դիմակայությունում հաղթել է 4-2 հաշվով և դուրս եկել որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» հետ։ ...
23:44 13.08.2025
Ավինյան. Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրումՄանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգումը մեր կարևոր ուղղություններից է և մեր նպատակն է ստեղծել բարեկարգ ու ժամանակակից պայմաններ մեր երեխաների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:38 13.08.2025
Մերց. Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո դրա արդյունքների մասին կտեղեկացնի Զելենսկիին և ԵՄ առաջնորդներինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջապես կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին և եվրոպացի առաջնորդներին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին։ «Մենք մաղթեցինք նախագահ Թրամփին հաջողություն։ Մենք համաձայնեցինք, որ նախագահ Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո նա նախ կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին։ Այնուհետև, դրանից անմիջապես հետո, նա կտեղեկացնի նաև այս […] ...