Կրեմլում բացատրել են՝ ինչու են Պուտինն ու Մակրոնը երկար սեղանի շուրջ նստել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+20.09 oC

Կրեմլում բացատրել են՝ ինչու են Պուտինն ու Մակրոնը երկար սեղանի շուրջ նստել

13:53 11.02.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ չի հանձնել COVID-ի ռուսական թեստը, այդ պատճառով էլ նրանք հեռավորության վրա են եղել: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Մակրոնի շրջապատի աղբյուրներին, հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է Ռուսաստանում կորոնավիրուսի թեստ հանձնել։ Այդ իսկ պատճառով բանակցությունների ժամանակ Մակրոնին նստեցրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից զգալի հեռավորության վրա։

Ֆրանսիայի առաջնորդին առաջարկել են կա՛մ թեստավորում, կա՛մ սոցիալական խիստ հեռավորություն։

«Մենք շատ լավ գիտեինք, որ դա նշանակում է ձեռքսեղմման բացակայություն և այդպիսի երկար սեղան, սակայն մենք չէինք կարող թույլ տալ, որպեսզի ռուսական կողմի ձեռքում հայտնվեր նախագահի ԴՆԹ-ն»,- հայտնել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Մակրոնի ու Պուտինի բանակցություններն անցկացվել են փետրվարի 7-ին և տևել ավելի քան 5 ժամ։ Երկար սեղանը, որի շուրջ նստել էին նախագահները, բազմաթիվ հումորների և մեմերի առիթ է դարձել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 39 մարդ է զոհվել

19:30 04.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 39 մարդ է զոհվել

Առնվազն 39 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, զոհվել է շաբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ուժերը կիրակի օրը շարունակում են նոր հարվածներ հասցնել պաղեստինյան անկլավին։ Այսպիսով, Խան Յունիսում բնակելի շենքը ռմբակոծվել է, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Մեկ այլ միջադեպի ժամանակ հարված է հասցվել […] ...

Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան

19:11 04.05.2025

Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Բերդի Նավուր բնակավայրից Ճամբարակի Թթուջուր բնակավայր բերող ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա և ստացա խոստում, որ դրանք արագ կլուծվեն»։   ...

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

18:50 04.05.2025

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լքել է բուժհաստատությունը և չեղարկել առաջիկա օրերի բոլոր պլանները։ Պետության ղեկավարն ինքը կդիմի հանրությանը, երբ ապաքինվի, Սերբիայի ռադիոյի և հեռուստատեսության (RTS) եթերում ասել է առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սինիշա Մալին։ «Նա ժամը 17:00-ից հետո դուրս է եկել Ռազմաբժշկական ակադեմիայից: Ես խոսել եմ նրա հետ, նա ասել է, որ իրեն ավելի […] ...

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

18:30 04.05.2025

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաջորդ շաբաթ պաշտոնական այցերով կմեկնի Պակիստան և Հնդկաստան՝ երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, Արաղչին կայցելի Պակիստան, որտեղ կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի նրանց հետ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։ Սրանից հետո նա պետք է […] ...

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

18:08 04.05.2025

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50%+1 ձայն։ Երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նախատեսված է մայիսի 18-ին, գրանցված է գրեթե 18 միլիոն ընտրող, կբացվեն 19 հազար ընտրատեղամասեր։ Արտերկրում ռումինացիների քվեարկությունը սկսվել է ուրբաթ օրը և կշարունակվի երեք օր։ Պետական ​​բարձրագույն պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ՝ 4 […] ...

Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:00 04.05.2025

Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացվրել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Բերդում»։   ...

BACK_TO_TOP