Գլխավոր դատախազը ամփոփել է Գեղարքունիքի մարզի դատախազության 2021թ. գործունեությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Գլխավոր դատախազը ամփոփել է Գեղարքունիքի մարզի դատախազության 2021թ. գործունեությունը

18:37 11.02.2022

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Գավառում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի, իրավապահ մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների և մարզի դատախազության դատախազների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Օրակարգում եղել է 2021թ. ընթացում մարզում հանցավորության դեմ պայքարի, քրեական վարույթների, դատարանում մեղադրանքի պաշտպանության ինչպես նաև մարզի դատախազության այլ գործառույթների կատարման արդյունքների, ինչպես նաև առաջիկա անելիքների քննարկումը:

Մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը զեկուցել է նշված ուղղություններով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Արձանագրվել է, որ մարզի վարչական տարածքում 2021թ. հանցագործության դեպքերն աճել են 20,8%-ով: Աճը եղել է միջին ծանրության հանցագործությունների հաշվին՝ 28,7%-ով, մինչդեռ ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են համապատասխանաբար 5,2%-ով և 75%-ով:

Ավելացել են հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության, թմրամիջոցների իրացման և ապօրինի շրջանառության, գողության դեպքերը: 2021թ. մարզում սպանության և սպանության փորձի դեպքեր չեն գրանցվել:

Հանցագործությունների բացահայտման ընդհանուր ցուցանիշը 2020թ. համեմատ որոշակիորեն բարելավվել է՝ կազմելով 60,3%:

Անդրադառնալով հանցավորության դեմ պայքարին՝ ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է կանխարգելիչ և պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Մարզի դատախազության դատախազներին նա հանձնարարել է ակտիվացնել հանցագործությունները ծնող պատճառների և պայմանների վերացմանը միտված դատախազական ներգործության միջոցների կիրառման, մասնավորապես պատկան կառույցներին, սուբյեկտներին միջնորդագրեր և հաղորդումներ ներկայացնելու նախաձեռնությունները: Դրաց արդյունավետության մասին է փաստում այն իրողությունը, որ 2020թ. մարզի դատախազության կողմից սպանության, սպանության փորձի, ՃԵԿ խախտումների, բնակարանային գողությունների դեմ պայքարի համատեքստում իրավասու մարմիններին միջնորդագրեր ներկայացվելու, դրանց հիման վրա ձեռնարկված միջոցների խորապատկերին 2021թ. արձանագրվել է նշված բնույթի հանցագործությունների էական նվազում:

Գլխավոր դատախազը հանձնարարել է նաև ուժեղացնել հսկողությունը քաղաքացիների կողմից հանցագործության մասին տրվող հաղորդումները սահմանված կարգով գրանցելու գործընթացի նկատմամբ և քաղաքացիների ընդունելության կազմակերպմամբ ստուգման առարկա դարձնել բոլոր այն դեպքերը, դրանց պատճառները, երբ վերջիններս հետագայում հրաժարվում են իրենց հաղորդումներից կամ դրանց կապակցությամբ բացատրություններ տալուց:

Անդրադարձ է կատարվել նաև քրեական վարույթներով քննությունների արդյունավետության բարձրացման խնդրին: Այս առումով ևս Արթուր Դավթյանն առանձնացրել է քննությունների բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելուն ուղղված դատախազական ներգործության միջոցների կիրառման կարևորությունը: Արձանագրվել է, որ 2021թ. ընթացքում այդ նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից հետաքննության և նախաքննության մարմիններին տրվել է քննչական, դատավարական կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ 89 ցուցում, որը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 50%-ով:

Արթուր Դավթյանն ընդգծել է, որ բացի գրավոր ցուցումներ կամ հանձնարարություններ տալը, պետք է էապես ավելացնել հետաքննության և նախաքննության մարմինների կողմից դրանք կատարելու և առարկայական արդյունքներ ապահովելու նկատմամբ դատախազական հսկողությունը:

Մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանն այս առումով տեղեկացրել է, որ 2021թ. ընթացքում դատախազների կողմից վերացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումների 1.5%-ը կամ թվով 30-ը, այն դեպքում, երբ 2020թ. այդ ցուցանիշը կազմել է 0.6% կամ՝ թվով 11-ը: Բացի այդ, նախորդ տարվա համեմատ 2021թ. ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից վերացվել են վարույթը կարճելու մասին 80,1%-ով ավելի և վարույթը կասեցնելու մասին 84,9%-ով ավելի որոշումներ: Վերացման համար հիմք են հանդիսացել հետաքննության և նախաքննության մարմինների կողմից գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար ոչ բավարար միջոցների ձեռնարկումը:

Անդրադարձ է կատարվել նաև դատախազական մյուս գործառույթներով կատարված աշխատանքների որակական և քանակական ցուցանիշներին: Մասնավորապես, պետական շահերի պաշտպանության առումով 2021թ. ընթացքում մարզի դատախազության կողմից կառավարման տարբեր ոլորտներում կատարվել է 19 ուսումնասիրություն: Հայտնաբերվել է 28 խախտում, որոնցով վնասը կամովին վերականգնելու մասին նախազգուշացվել են տնտեսվարողներ, հարուցվել է 16 քրեական գործ: Գլխավոր դատախազը հանձնարարել է առաջնայնության կարգով հետամուտ լինել պետական շահերի պաշտպանության ուսումնասիրություններով, հայցերի հարուցմամբ պետությանը պատճառված վնասների վերականգնմանը:

Ելնելով խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերից՝ ՀՀ գլխավոր դատախազը մարզի դատախազության դատախազներին տվել է այլ կոնկրետ հանձնարարություններ: Մասնավորապես, նա շեշտել է մարզի դատախազության և հանրության ուղիղ շփումների ակտիվացման, հենց դատախազների նախաձեռնությամբ քրեական վարույթներին առնչվող, կամ դատախազության օգնությանը դիմող քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման, նրանց կողմից բարձրացվող հարցերին, բավարար հիմքերի դեպքում, պատշաճ ընթացք ապահովելու նպատակով պարտադիր միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

22:34 20.06.2025

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին՝ «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների միջև այսօր Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Կարևոր էր … անցկացնել այս քննարկումները Իրանի հետ։ Մենք հստակեցրինք, որ Իրանը […] ...

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

22:21 20.06.2025

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

22:10 20.06.2025

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

Ֆրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...

SHANTNEWS

22:00 20.06.2025

SHANTNEWS

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

21:53 20.06.2025

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

Իրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

21:36 20.06.2025

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...

BACK_TO_TOP