Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են «ՀայՓոստ»-ի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են «ՀայՓոստ»-ի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը

17:21 14.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականից հետո «ՀայՓոստ»-ի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Պատասխանատուները նշել են, որ աշխատանքներն ուղղված են եղել ուղղակի փոստային ծառայություններից դեպի ավելի ընդգրկուն ծառայությունների մատուցմանը: Հաշվետու ժամանակահատվածում ստեղծվել է օրինակելի բաժանմունքի մոդելը, 26 փոստային բաժանմունք վերանորոգվել է, հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ են բացվել Իջևանում, Գյումրիում, առաջիկայում կբացվի նաև Վանաձորում:

Ապահովվել է նաև «ՀայՓոստ»-ի ցանցի տեխնիկական հագեցվածությունը, ավելացվել է ավտոպարկը, արդյունքում՝ փոստի փոխանակման ժամկետը կրճատվել է 3 անգամ, տեղի է ունեցել փոստային ծառայությունների թվային տրանսֆորմացիա: Լայնածավալ աշխատանքներ են տարվել միջազգային համագործակցության խթանման ուղղությամբ, ինչի արդյունքում էապես նվազել են դեպի ՌԴ, Եվրոպա և ԱՄՆ փոստային ծառայությունների սակագները:

Մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով ներդրվել են Haypost med, Haypost pay և այլ գործիքներ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել «ՀայՓոստ»-ի կապիտալ ներդրումներին, որոնք միտված են լինելու փոստային 486 բաժանմունքների վերանորոգմանը, ավտոպարկի թարմացմանը, թվային տրանսֆորմացիայի ամբողջականացմանը:

Խորհրդակցության ընթացքում մտքեր են փոխանակվել «ՀայՓոստ»-ի շարունակական զարգացումն ապահովելուն ուղղված միջոցառումներին, ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է թվային լուծումների գնալու քաղաքականությունը և ընդգծել, որ «ՀայՓոստ»-ի խնդիրն է՝ մատուցվող նորանոր ծառայությունների միջոցով նպաստել քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը: Կառավարության ղեկավարի խոսքերով՝ «ՀայՓոստը» պետք է շարունակի էլեկտրոնային առևտրում ներգրավվելու քայլերը, ինչը թույլ կտա նաև հեռավոր շրջաններում բնակվող մեր քաղաքացիներին առավել դյուրին օգտվել այդ ծառայություններից՝ հաշվի առնելով «ՀայՓոստ»-ի բաժանմունքների լայն սփռվածությունը:

Վարչապետը հանձնարարել է գնահատել պետական այն ծառայությունները, որոնք հնարավոր կլինի մատուցել «ՀայՓոստ»-ի միջոցով՝ այդպիսով ընդլայնելով վերջինիս գործունեության դաշտն ու նպաստելով ծառայությունների ավելի որակյալ և սեղմ ժամկետներում մատուցմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում

18:50 20.06.2025

Վարչապետը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում: «Մոմ վառեցի Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

«Ալ Նասրը» բանակցություններ է սկսել Կոնսեյսաուի հետ

18:45 20.06.2025

«Ալ Նասրը» բանակցություններ է սկսել Կոնսեյսաուի հետ

«Ալ Նասրը» բանակացություններ է սկսել Սերժիու Կոնսեյսաուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում պորտուգալացի մասնագետին դիտարկում է` որպես Ստեֆանո Պիոլիի հիմնական փոխարինող։ Պիոլին կլքի զբաղեցրած պաշտոնն ու կգլխավորի «Ֆիորենտինան»։ «Ալ Նասրը» պատրաստ է պայմանագիր առաջարկել Կոնսեյսաուին «2+1» ձևաչափով։ ...

Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը

18:40 20.06.2025

Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Խորհրդի նիստում որոշվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը ներկայացնել վարչապետի հաստատմանը։   ...

Մերձավանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին

18:32 20.06.2025

Մերձավանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին

Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Ջոնրիդ Ջ.-ն իր վարած «Mazda 5» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Մերձավան բնակավայրի Մերձավանի խճուղի 24 հասցեի դիմաց բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին:  Բախման հետևանքով վնասվել է բետոնե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, […] ...

Կրթության բարեփոխումներն ուղղված են արդար հասարակության ձևավորմանը․ Ժաննա Անդրեասյան

18:25 20.06.2025

Կրթության բարեփոխումներն ուղղված են արդար հասարակության ձևավորմանը․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովին և հանդես եկել բացման խոսքով։ Ժաննա Անդրեասյանը բանախոսել է «Արժանապատիվ աշխատանք բոլորի համար. կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացում» խորագրով պանելային քննարկման ժամանակ։ «Սոցիալական արդարության թեմայի շուրջ համախմբվածությունը ցույց է տալիս, որ այն կարևոր է […] ...

«Պալմեյրասը» գլխավորել է A խումբը․ ԱԱԱ

18:17 20.06.2025

«Պալմեյրասը» գլխավորել է A խումբը․ ԱԱԱ

Բրազիլական «Պալմեյրասն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրի խաղում 2-0 հաշվով հաղթել է Եգիպտոսի չեմպիոն «Ալ Ահլիին»: Վատթարացող եղանակային պայմանների պատճառով անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը 61-րդ րոպեին դադարեցրել էր խաղը՝ ֆուտբոլիստների, մարզիչների, նրանց անձնակազմի ու երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար: Խաղի դադարեցվելուց հետո Նյու Ջերսիում հորդառատ անձրև է տեղացել: «Պալմեյրասն» A խմբում իր առաջին հաղթանակն […] ...

BACK_TO_TOP