18:12 18.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ռեկտորների խորհրդի նիստ, որը վարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանը:
Նախարարությունից տեղեկացնում են, որ նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ հանրային քննարկման ներկայացված 2022-2023 ուստարվա համար բուհերին հատկացվող ընդունելության անվճար տեղերի և «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծերը:
Անդրադառնալով ըստ մասնագիտությունների պետպատվերի տեղերի բաշխման հարցին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ պետք է վերանայել պետական պատվերի քաղաքականությունը և հստակեցնել դրա հատկացման նպատակն ու ուղղությունները: Նրա խոսքերով՝ այս բարդագույն հարցում էական են երկու շահագրգիռ կառույցների՝ էկոնոմիկայի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների առաջարկները:
Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ բուհերից ստացվել են համապատասխան առաջարկներ, որի արդյունքում այս տարի նախատեսվել է ավելացնել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության համար նախատեսվող անվճար տեղերի թիվը: Ըստ փոխնախարարի՝ ավելացված տեղերը հատկացվելու են բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական և տեխնոլոգիական (STEM) ոլորտի մասնագիտություններին՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը պետության տնտեսության զարգացման համար։
Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծին՝ Կարեն Թռչունյանը ներկայացրել է բարձրագույն կրթության ոլորտում առաջարկվող հիմնական ռազմավարական ուղղությունները: Փոխնախարարի խոսքով՝ ծրագրում ամրագրվել է, որ պետական և ոչ պետական բուհերը պետք է գործեն մրցակցային նույն դաշտում: Երկրորդ ուղղությունն այն է, որ պետք է մշակվեն համապատասխան բուհական ստանդարտներ, այդ թվում՝ ըստ մասնագիտությունների, և այս առումով պետության կողմից բոլոր բուհերը պետք է ունենան նույն մոտեցումը:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՀՀ բուհերը պետք է առնվազն գրանցվեն հայտնի ռեյտինգային համակարգերում, որտեղ սահմանված են հստակ միջազգային չափանիշներ: Նա նաև կարևորել է դասախոսների համալրման մեխանիզմների մշակումը, ինչպես նաև այն խնդիրը, որ ամեն բուհ հնարավորություն չունենա տրամադրելու երրորդ մակարդակի կրթություն: Այս հարցում, ըստ Կարեն Թռչունյանի, պետությունը կսահմանի հստակ ու խիստ չափանիշներ:
«Ծրագրում սահմանել ենք նաև հավակնոտ թիրախներ, այն է՝ մինչև 2030 թվականն առնվազն չորս բուհ ընդգրկված լինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ, ինչպես նաև բուհական համակարգում բոլոր մասնագիտություններով կրկնապատկվի օտարերկրյա ուսանողների քանակը»,- նշել է Կարեն Թռչունյանը՝ ընդգծելով, որ անելու են հնարավորը՝ հասնելու նախանշած թիրախներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր հերթին շեշտել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը: Նա կարևորել է օրենքում ամրագրված մինչև 2030 թվականն արդյունքային շրջանակի ապահովման խնդիրը՝ այդ հարցում կարևորելով բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունը նախագծի քննարկման գործընթացում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բարձրագույն կրթության ոլորտում առկա մի շարք մարտահրավերներին և դրանց լուծման ուղիներին: Վահրամ Դումանյանը փաստել է, որ պետությունը պետք է չմիջամտի մասնագիտական կրթության ոլորտի գործընթացներին, այլ ձևավորի այնպիսի միջավայր, որպեսզի բուհերը համապատասխանեն միջազգային չափանիշներին: Նախարարը կարևորել է նաև պետական և ոչ պետական բուհերի՝ մրցակցային նույն դաշտում լինելու հանգամանքը:
Նիստին մասնակից ռեկտորները հանդես են եկել համապատասխան դիտարկումներով և բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, որոնց վերաբերյալ ոլորտի պատասխանատուները տվել են պարզաբանումներ:
14:11 20.06.2025
Իրան-Իսրայել հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի․ ՓեզեշքիանԻրան-Իսրայել հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի, սակայն Թեհրանին անհրաժեշտ են երաշխիքներ, որ այլևս իսրայելական «հարձակումներ չեն լինի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք միշտ ձգտել ենք խաղաղության, բայց ներկա պայմաններում պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը թշնամու ագրեսիան առանց որևէ պայմանի դադարեցնելն է, ինչպես նաև երաշխիքներ տալը, որ սիոնիստ ահաբեկիչների արկածներն ընդմիշտ կավարտվեն», – […] ...
14:05 20.06.2025
Իսրայելը հարձակվել է Թեհրանի հիվանդանոցի վրաԹեհրանի հիվանդանոցներից մեկը ուրբաթ օրը ենթարկվել է Իսրայելի հրթիռային հարձակման, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը։ «Ուրբաթ վաղ առավոտյան սիոնիստական ռեժիմի կողմից հրթիռակոծության է ենթարկվել ևս մեկ հիվանդանոց։ Սա Իրանում հարձակման ենթարկված երրորդ հիվանդանոցն է», – գրել է նա X սոցիալական ցանցում։ ...
13:59 20.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 19-20-ըԲացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու խուլիգանության, 4 դեպք՝ […] ...
13:51 20.06.2025
Դեռ չենք հարմարվել Ալոնսոյի ոճին․ Տիբո ԿուրտուաՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ դեռ չի հարմարվել Խաբի Ալոնսոյի ոճին: «Ալոնսոն ցանկանում է այլ խաղ տեսնել թե՛ պաշտպանությունում, թե՛ առջևի գծում: Մենք 4 տարի խաղացել ենք Անչելոտիի գլխավորությամբ, այդ պատճառով էլ շատ բաներ ինքնաբերաբար ենք անում: Հարկավոր է համապատասխանել նոր մարզչի պահանջներին, իսկ առաջին հանդիպումից լուրջ դասեր կքաղենք»,- բելգիացի ֆուտբոլիստի խոսքերը […] ...
13:44 20.06.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ, ատրճանակներ և զինամթերք. մեկ անձ ձերբակալվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Կաշեգործների փողոցում բնակվող տղամարդն ապօրինի կրում է հրազեն: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Հունիսի 18-ին` ժամը 23.30-ին, Այվազովսկու փողոցում գտնվող հյուրանոցային համալիրի իր աշխատասենյակում 42-ամյա տղամարդը ձերբակալվեց և ներկայացվեց վարչություն: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական […] ...
13:38 20.06.2025
Մոսկվայում կայացած միջազգային ջազ փառատոնին Արցախի ջազ նվագախումբն է այս տարի ներկայացրել ՀայաստանըՄոսկվայում ավարտվել է միջազգային ջազ փառատոնը, որին մասնակցում էին ավելի քան հազար երգիչներ ու նվագախմբեր ողջ Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից ու Միացյալ Նահանգներից։ Փառատոնն անցնում է հայտնի ջազմեն Իգոր Բուտմանի գլխավորությամբ, իսկ Հայաստանն այս տարի փառատոնին ներկայացրել է Արցախի ջազ նվագախումբը, որն Արցախի հայաթափումից հետո միայն վերջերս է վերամիավորվել։ Մոսկվայից մեր սեփական թղթակից Վահե Ավանեսյանի […] ...