13:55 20.02.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հնարավոր է համարել Կիևի կողմից միջուկային զենքից հրաժարվելու հարցի վերանայումը, որը նախատեսված է Բուդապեշտի հուշագրով։ Հայտարարել է,որ մասնակից երկրների հետ խորհրդակցությունների համար արտգործնախարարությունը փաստաթղթեր է հավաքում։Ըստ նրա,եթե դրանք նորից չկայանան կամ դրանց արդյունքում իր երկրի համար անվտանգության երաշխիքներ չլինեն, Ուկրաինան բոլոր իրավունքներն կունենա հավատալու, որ Բուդապեշտի հուշագիրը չի գործում, և 1994 թվականի բոլոր փաթեթային որոշումները կդրվեն կասկածի տակ,-գրել է lenta.ru-ն։
Տեղական newsoneua.tv-ի հաղորդմամբ.«Ուկրաինան կմտածի միջուկային կարգավիճակի մասին, եթե իրեն չընդունեն ՆԱՏՕ»:Աղբյուրի համաձայն,այդ մասին պաշտոնական հայտարարություն է արել Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը:
Նշելով երկրում մի շարք ատոմակայանների, ուրանի հանքավայրերի և ուրանի հանքերի առկայությունը, աղբյուրը հնարավոր է համարում, որ Ուկրաինան կարող է միջուկային «կեղտոտ» ռումբ ստանալ 3-5 տարում։Նման «արտադրանքը»ընդգրկում է մեծ տարածքներ և մահացու է բնակչության համար:Դա մեծ ռիսկեր է պարունակում երկրի անփորձ նախագահի դեպքում, եթե Զելենսկին ցանկանա հենց այդ՝«միջուկային » սպառնալիքի միջոցն ընտրել Արևմուտքի վրա ճնշում գրծադրելու համար:
Փետրվարի 15-ին Ուկրաինայի երեք նախկին նախագահներ՝ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն դիմել են Բուդապեշտի հուշագիրը ստորագրած երկրներին։ Նրանք կոչ են արել փաստաթղթի երաշխավորներին «ապացուցել իրենց իսկական ուժը», և որ փաստաթուղթը «պարզապես կեղծիք» չէ։ Նախկին առաջնորդները պնդում են, որ 2014 թվականին Ռուսաստանը ոչնչացրեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և այսօր սպառնում է նրան հետագա ներխուժմամբ։
https://lenta.ru/news/2022/02/20/budapest/
22:12 07.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։ Դուբլ է գրանցել «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։ «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում։ ...
21:49 07.08.2025
ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերությունԱյսօր «ՀԷՑ» ՓԲԸ-ում մեկնարկել են Ժամանակավոր կառավարչի նշանակումից ի վեր առաջին գնահարցման (գնանշման) գործընթացները, որոնք նախորդել են ՀԷՑ կարիքների համար նախագծային ծառայությունների և ուժային մալուխի ձեռքբերման նպատակով նախատեսված գնումների գործընթացներին: Թե՛ գնահարցման փուլը, և թե՛ բուն գնումների գործընթացներն առավել թափանցիկ, ներառական և մրցակցային պայմաններում իրականացնելու համար հայտարարվել էր այդ գործընթացներում ոլորտի տնտեսավարող շահագրգիռ սուբյեկտներին առավելագույն […] ...
21:36 07.08.2025
Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերումԱյսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների, համայնքապետերի հետ այցելել են Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր` ծանոթանալու ընկերության կողմից ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառը Քասախ բնակավայրն […] ...
21:27 07.08.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 11։00-17։00 Սարկավագի փ. 106/1-151/2,126-128/2, 131/1-131/2, 145-147/1, 147-151, 151-151/4 շենքեր և 79-98, 84/2-106/11 առանձնատներ, Սարկավագի 4-րդ նրբանցի առանձնատներ և 5 նրբ. 3-126 առանձնատներ, Սարկավագ 3 փողոց առանձնատներ և 2 փողոց 3-40 […] ...
21:16 07.08.2025
«Բարսելոնան» որոշել է Տեր Շտեգենին զրկել ավագի թևկապից«Բարսելոնան» որոշել է զրկել թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին ավագի թևկապից, գրում է Sport-ը: Վնասվածք ունեցող գերմանացին հրաժարվել է իր բժշկական հետազոտությունների արդյունքներն ակումբին տրամադրելուց: Պատճառը Տեր Շտեգենի և կատալոնական ակումբի բժշկական անձնակազմի տարակարծությունն է ֆուտբոլիստի ապաքինման ժամկետի վերաբերյալ: 33-ամյա դարպասապահը համոզված է, որ կարող է վերականգնվել 3 ամսում, մինչդեռ «Բարսելոնայի» բժիշկները կանխատեսում են, որ […] ...