Բելառուսում կանխել են հանրաքվեի խափանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

Բելառուսում կանխել են հանրաքվեի խափանումը

19:18 20.02.2022

Բելառուսի Պետանվտանգության կոմիտեն հայտնաբերել է խմբեր, որոնք դրսից հրահանգներ են ստացել՝ խափանել սահմանադրական հանրաքվեն։ Այս մասին փետրվարի 20-ին հայտնել է ONT հեռուստաալիքը։

Ըստ լրագրողների՝ դրսից հրահանգներ ստացած անձինք կոչ են արել փչացնել քվեաթերթիկները, ահաբեկել ընտրական հանձնաժողովների անդամներին և սպառնացել նրանց։

Նշվում է, որ բացահայտվել են արտասահմանից ժամանած հրահանգիչներ, իսկ Բելառուսի համակարգողներն ու շարքային կատարողները ձերբակալվել են։

Հանրաքվեն նշանակված է փետրվարի 27-ին։

ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել, որ Բելառուսում սահմանադրական հանրաքվեն թույլ կտա ռուսական զորքեր և միջուկային ուժեր տեղակայել երկրում։ Ինչպես պարզաբանել են ԱՄՆ-ում, հանրապետության Սահմանադրության առաջարկվող փոփոխությունները կարելի է մեկնաբանել որպես  Ռուսաստանի համար Բելառուսի տարածքում իր ուժերը տեղակայելու համար ճանապարհի բացում:

ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովի խոսքով՝ Բելառուսի Սահմանադրության ցանկացած փոփոխություն վերաբերում է միայն այս երկրի քաղաքացիներին։ Նա ընդգծել է այս հարցում արտաքին որևէ ճնշման անթույլատրելիությունը և կոչ է արել Արեւմուտքին՝ հարգել Բելառուսի քաղաքացիների սահմանադրական իրավունքները։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասին

22:25 07.08.2025

Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասին

Օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Ուկրաինայի և Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների ներկայացուցիչներին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին: Այս մասին հայտնել է Axios պորտալը։ Ըստ իր աղբյուրների՝ Ուիտկոֆը տեսակապի միջոցով խորհրդակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի պաշտոնյաների հետ՝ «նրանց պատմելու Պուտինի հետ իր հանդիպման մասին», որը […] ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

22:12 07.08.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։ Դուբլ է գրանցել «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։ «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում։ ...

SHANTNEWS

22:00 07.08.2025

SHANTNEWS

ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերություն

21:49 07.08.2025

ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերություն

Այսօր «ՀԷՑ» ՓԲԸ-ում մեկնարկել են Ժամանակավոր կառավարչի նշանակումից ի վեր առաջին գնահարցման (գնանշման) գործընթացները, որոնք նախորդել են ՀԷՑ կարիքների համար նախագծային ծառայությունների և ուժային մալուխի ձեռքբերման նպատակով նախատեսված գնումների գործընթացներին: Թե՛ գնահարցման փուլը, և թե՛ բուն գնումների գործընթացներն առավել թափանցիկ, ներառական և մրցակցային պայմաններում իրականացնելու համար հայտարարվել էր այդ գործընթացներում ոլորտի տնտեսավարող շահագրգիռ սուբյեկտներին առավելագույն […] ...

Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում

21:36 07.08.2025

Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների, համայնքապետերի հետ այցելել են Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր` ծանոթանալու ընկերության կողմից ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառը Քասախ բնակավայրն […] ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:27 07.08.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 11։00-17։00 Սարկավագի փ. 106/1-151/2,126-128/2, 131/1-131/2, 145-147/1, 147-151, 151-151/4 շենքեր և 79-98, 84/2-106/11 առանձնատներ, Սարկավագի 4-րդ նրբանցի առանձնատներ և 5 նրբ. 3-126 առանձնատներ, Սարկավագ 3 փողոց առանձնատներ և 2 փողոց 3-40 […] ...

BACK_TO_TOP