09:28 26.07.2018
Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: Երեկ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացում տեղ գտած չարաշահումների և հափշտակությունների առնչությամբ:
Իսկ այդ ուսումնական կենտրոնը, ինչպես հիշում եք, կառուցվեց 2011 թ.-ից, երբ ՊԵԿ նախագահը, հետո ՀՀ ֆինանսների նախարարը Գագիկ Խաչատրյանն էր: Իսկ ավելի ճիշտ, այդ ուսումնական կենտրոնը պետական միջոցների հաշվին հենց Գագիկ Խաչատրյանն էր կառուցում այն բարձրակարգ հյուրանոց դարձնելու հեռահար նպատակով: Ու երեկ ՊԵԿ-ը հանդես է եկել հաղորդագրությամբ` տեղեկացնելով, որ ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավասու պաշտոնատար անձինք առանց գնման պայմանագրեր կնքելու, առանց որևէ փաստաթղթային ձևակերպման «Սահակյանշին» ՓԲԸ-ի միջոցով կազմակերպել և իրականացրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև մի շարք այլ հանցավոր արարքների առկայության վերաբերյալ. խոսքը միլիոնավոր դոլարների յուրացման ու հափշտակման մասին է:
Ու հիմա ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացում և վատնում կատարելու համար:
Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարությունը վերջին տարիների ամենամութ, բայց և ամենամեծ կոռուպցիոն գործարքներից մեկը կարելի է համարել: Այդ թեմային մամուլը միշտ անդրադարձել է, բայց ինչպես հիշում եք, «ձայն բարբառոյ հանապատի». այդ հրապարակումներն անուշադրության են մատնվել: Իսկ հիմա` թավշյա հեղափոխությունից հետո, աղմկահարույց փաստեր են բացահայտվում:
Նման տեմպերով ընթանալու դեպքում չի բացառվում, որ կարճ ժամանակ անց հարցաքննվի, միգուցե ձերբակալվի նաև Գագիկ Խաչատրյանը»:
17:08 26.06.2025
Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջանՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...
17:05 26.06.2025
Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ ԿուրտուաԲելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ մինչև կարիերայի ավարտը կարող է հանդես գալ Մադրիդի «Ռեալում», հաղորդում է AS-ը: «Հուսով եմ, որ կկարողանամ երկարաձգել պայմանագիրս։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալում», այստեղ խաղալը երազանք է: Ես լիովին ակումբի տրամադրության տակ եմ, նրանք գիտեն իմ մնալու ցանկության մասին: Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»,- ասել է Կուրտուան։ 33-ամյա […] ...
16:57 26.06.2025
Մերձավանի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 37-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Համայնքային ոստիկանները հունիսի 24-ին Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մերձավանցու հողամասում հայտնաբերվել է կանեփի 49 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
16:50 26.06.2025
Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետՀայաստանում մայիսին տնտեսական բավականին լավ ցուցանիշներ են արձանագրել: Այս մասին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն իր նախնական դիտարկմամբ կարևոր է հետևյալով. «Կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների, իհարկե, նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին […] ...
16:44 26.06.2025
Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական․ Բասլերը՝ Սանեի մասինԳերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարիո Բասլերը սուր քննադատության է ենթարկել Լերոյ Սանեին «Գալաթասարայ» տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնում է Frankfurter Rundschau-ն: «Սանեի քայլը ցույց տվեց նրա բնավորությունը: «Բավարիան» պետք է ուրախ լինի, որ նա հեռացավ: Լերոյը որևէ միջազգային տիտղոս չի նվաճելու «Գալաթասարայի» հետ: Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական: Թուրքիայում Սանեն […] ...
16:37 26.06.2025
ԻՀԿ-ի հռչակագիրը ստորագրած երկրների մի մասը հավաստիացնում է, որ դրա ձևակերպումները չեն համապատասխանում իրենց դիրքորոշմանը. ԿոստանյանՀայաստանը քննարկումներ է անցկացնում Իսլամական համագործակցության կազմակերպության առանձին անդամ պետությունների հետ՝ կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած ձևակերպումների առնչությամբ․ այդ երկրների մի մասը հավաստիացնում է, որ այդ փաստաթղթում տեղ գտած այս կամ այն ձևակերպումները չեն համապատասխանում իրենց պաշտոնական դիրքորոշմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների […] ...