Զելենսկին փորձել է զրուցել Պուտինի հետ, սակայն առաջարկն անպատասխան է մնացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

Զելենսկին փորձել է զրուցել Պուտինի հետ, սակայն առաջարկն անպատասխան է մնացել

10:19 24.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ տարբեր ձևաչափերով և ցանկացած հարթակում խոսելու երկրի պատրաստակամության մասին։

Պետության ղեկավարն ասել է, որ ռուսներն ու ուկրաինացիները տարբեր են, բայց «դա թշնամի լինելու պատճառ չէ.․.Մեզ պատերազմ պետք չէ՝ ո՛չ սառը, ո՛չ տաք, ո՛չ հիբրիդային։ Բայց մենք պաշտպանվելու ենք»,- ասել է նա տելեգրամյան տեսաուղերձում։

Զելենսկու խոսքով՝ ռուսները մոլորության մեջ են, որ Ուկրաինան կարող է վտանգ ներկայացնել Ռուսաստանի համար։ «Դա անցյալում չի եղել, հիմա չկա և չի լինելու ապագայում», – ասել է երկրի ղեկավարը:

«Ուկրաինայի անվտանգությունը կապված է մեր հարևանների անվտանգության հետ։ Այսօր մենք պետք է խոսենք ողջ Եվրոպայի անվտանգության մասին։ Բայց մեր հիմնական նպատակն Ուկրաինայում խաղաղությունն է և մեր քաղաքացիների անվտանգությունը: Դրա համար Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են խոսել բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, ցանկացած ձևաչափով և ցանկացած հարթակում»,- հայտարարել է նա։

Նույն  ուղերձում նա հայտարարել է, որ զրույց է նախաձեռնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն պատասխան չի ստացել այդ առաջակի վերաբերյալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասին

22:25 07.08.2025

Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասին

Օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Ուկրաինայի և Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների ներկայացուցիչներին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին: Այս մասին հայտնել է Axios պորտալը։ Ըստ իր աղբյուրների՝ Ուիտկոֆը տեսակապի միջոցով խորհրդակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի պաշտոնյաների հետ՝ «նրանց պատմելու Պուտինի հետ իր հանդիպման մասին», որը […] ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

22:12 07.08.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։ Դուբլ է գրանցել «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։ «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում։ ...

SHANTNEWS

22:00 07.08.2025

SHANTNEWS

ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերություն

21:49 07.08.2025

ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերություն

Այսօր «ՀԷՑ» ՓԲԸ-ում մեկնարկել են Ժամանակավոր կառավարչի նշանակումից ի վեր առաջին գնահարցման (գնանշման) գործընթացները, որոնք նախորդել են ՀԷՑ կարիքների համար նախագծային ծառայությունների և ուժային մալուխի ձեռքբերման նպատակով նախատեսված գնումների գործընթացներին: Թե՛ գնահարցման փուլը, և թե՛ բուն գնումների գործընթացներն առավել թափանցիկ, ներառական և մրցակցային պայմաններում իրականացնելու համար հայտարարվել էր այդ գործընթացներում ոլորտի տնտեսավարող շահագրգիռ սուբյեկտներին առավելագույն […] ...

Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում

21:36 07.08.2025

Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների, համայնքապետերի հետ այցելել են Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր` ծանոթանալու ընկերության կողմից ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառը Քասախ բնակավայրն […] ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:27 07.08.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 11։00-17։00 Սարկավագի փ. 106/1-151/2,126-128/2, 131/1-131/2, 145-147/1, 147-151, 151-151/4 շենքեր և 79-98, 84/2-106/11 առանձնատներ, Սարկավագի 4-րդ նրբանցի առանձնատներ և 5 նրբ. 3-126 առանձնատներ, Սարկավագ 3 փողոց առանձնատներ և 2 փողոց 3-40 […] ...

BACK_TO_TOP