19:59 01.03.2022
Գյումրի-Արմավիր միջպետական ճանապարհից մինչև Անիպեմզայի գյուղամեջ ճանապարհը շուրջ 4 կմ է, որի կես ճանապարհը հարում է Երերույքի տաճարին։ Պատմական շինություն հասնելու համար մոտավորապես 2 կմ պետք է անցնես քանդված, դարուփոս ճամփեքով։ Տեղի բնակիչների համար սա միակ ու ամենօրյա անցնելիք հատվածն է, տարին տարվա վրա քանդվող ճանապարհի վիճակը միայն թե անսովոր բան է տաճար այցելող զբոսաշրջիկների համար։
Միջպետական մայրուղուց դեպի Երերույքի տաճար շուրջ 2 կմ երկարության ճանապարհն այս տարի հիմնանորոգվելու է։ Ճանապարհաշինական ծրագրի պատվիրատուն է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Շինմրցույթի արդյունքները հայտնի են, նշում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը, այժմ ընթացքի մեջ են պայմանագրային գործընթացները։
«Մրցութային գործընթացն արդեն իսկ ավարտման փուլում է, պայմանագրի կնքման գործընթաց է իրականացվում, 307 մլն դրամի շրջանակներում կկատարվեն 2 կմ երկարությամբ ճանապարհի ամբողջությամբ հիմնանորոգման աշխատանքներ»,- ասել է քաղաքաշինության վարչության պետը։
Ճանապարհաշինարարին Անիպեմզայում սպասում են արդեն այս ամիս։ Մարզի զբոսաշրջային պահանջված ուղղություններից է Երերույքի տաճարը։ Ամբողջ տարին այցելուներ լինում են, բայց ամռան ընթացքում հոսքն ավելի է մեծանում։ Ենթակառուցվածքների հիմնանորոգումը նաև դրական ազդեցություն կունենա նախկին ավանի համար, ասում է Անիպեմզայի վարչական ղեկավար Հարություն Թառլանյանը․
«Երերույքի տաճարն ուզում են կապել գյուղի հետ, որպեսզի գյուղում էլ փոփոխություններ լինի դեպի լավը, գյուղն էլ բարեկարգվի»։
4-րդ դարի բազիլիկ կիսավեր տաճարը կառուցված է բազմաստիճան հարթակի վրա։ Նորոգումներ եղել են, ամրացման աշխատանքներ էլ են կատարվել։ 1928 և 1948 թվերին ձեռնարկվել են ամրացման-կոնսերվացման աշխատանքներ: 1958 թ. վերանորոգվել են հարավային և արևելյան հիմնաստիճանները: Իսկ 1964-65 թթ. վերսկսված վերանորոգման աշխատանքները մնացել են թերի, և մինչ այսօր նորոգման որևէ աշխատանք չի կատարվել:
Այս տարի հատկացված 765 հազար դրամով տաճարի որոշ հատվածների ամրակայման, Անիպեմզայի մշակույթի տան հիմնանորոգման և թանգարանային մաս կառուցելու փաստաթղթերն են կազմելու։
«Կկատարվի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթաց, կանցնի փորձաքննություն, կճշտվի ֆինանսական միջոցների հատկացման չափը և հետագայում նաև կիրականացվեն այդ աշխատանքները»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Խաչատուր Խնձրցյանը։
Բնակավայրի վարչական ղեկավարն էլ նշում է, որ թանգարանի ստեղծումը գյուղին էլ է օգտակար․
«Մտահղացումը կա, ծրագիրը կա, որպեսզի ստեղծեն փոքր թանգարան, ինչ-որ թանգարանային նմուշներ կբերվեն։ Այնտեղ ներկայացված կլինի Անիպեմզայի պատմությունը, Երերույքի պատմությունը, որ տուրիստը գա, ծանոթանա»։
Թանգարանը լինելու է Անիպեմզայի մշակույթի տանը։ Գյուղովի սպասում են, որ զբոսաշրջիկները չեն սահմանափակվի միայն տաճար այցելելով։ Բնակավայրում նախատեսում են ստեղծել սպասարկման ծառայությունների այլ հնարավորություններ, որպեսզի զբոսաշրջիկը գա ու մի քանի օրով նաև մնա գյուղական բնակավայրում, որտեղ կենցաղի ու մշակույթի տարբեր սովորույթներ են պահպանվում։
20:22 05.07.2025
Բրազիլիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ BRICS-ը աջակցում է ՄԱԿ-ինԲՐԻԿՍ-ը աջակցում է ՄԱԿ-ին՝ որպես գլոբալ կառավարման և միջազգային հարաբերություններում բազմակողմանիության կենտրոնական մեխանիզմ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Մեր դիրքորոշումը, որը արտացոլում է BRICS-ի անդամների միջև քննարկման ընթացքը, այն է, որ մեզ անհրաժեշտ է ՄԱԿ-ը՝ առաջ շարժվելու համար», – ասել է […] ...
20:11 05.07.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...
19:55 05.07.2025
The Hill. Հանրապետականները վախենում են, որ Մասկը կթուլացնի իրենց դիրքերը Կոնգրեսի ընտրություններումԱՄՆ-ում իշխող Հանրապետական կուսակցության անդամները մտավախություն ունեն, որ Իլոն Մասկը կարող է թուլացնել իրենց դիրքերը 2026 թվականի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, հաղորդում է The Hill թերթը։ Վերջին շաբաթներին Մասկը խիստ քննադատաբար է մոտեցել հանրապետականներին, որոնք աջակցել են պետական պարտքը 5 տրիլիոն դոլարով բարձրացնելու մասին օրինագծին։ ԱՄՆ պետական պարտքն այժմ գերազանցում է 36 տրիլիոն դոլարը։ Նա հայտարարել […] ...
19:44 05.07.2025
Երկու ամերիկացի վիրավորվել է Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման կետի հարձակման հետևանքովԻսրայելի իշխանությունների կողմից ԱՄՆ մասնակցությամբ ստեղծված Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) երկու ամերիկացի աշխատակիցներ վիրավորվել են Ռաֆահում՝ պաղեստինյան հարավային անկլավում, մարդասիրական օգնության բաշխման կետում արմատականների կողմից նետված նռնակի պայթյունի հետևանքով, հայտնում է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը։ «Ահաբեկիչները երկու նռնակ նետեցին Ռաֆահում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կետի վրա, մինչ խաղաղ բնակիչները դեռ այնտեղ էին։ Նռնակներից […] ...
19:32 05.07.2025
Անահիտ Ավանեսյանը կատարել է շրջայց Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցի «Քիրոնսալու» կլինիկաներից մեկումՄադրիդում ընթացող Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսի (AMWC 2025) շրջանակներում նախարար Անահիտ Ավանեսյանը կատարել է շրջայց Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցի «Քիրոնսալու» (Quirónsalud) կլինիկաներից մեկում: «Քիրոնսալուն» Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցն է, որը կենտրոնացած է հիմնականում ուռուցքաբանության, նվազագույն ինվազիվ վիրահատությունների և սրտանոթային բուժումների ուղղությամբ, այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի առողջապահության նախարար […] ...