09:15 05.03.2022
BBC-ի ռուսական ծառայությունը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում։ Լրատվամիջոցների պատասխանատուները մարտի 4-ին ասացին, որ իրենք աշխատելու են երկրից դուրս: BBC-ի ռուսալեզու լրատվական ծառայությունը կշարունակի գործել Ռուսաստանի սահմաններից դուրս»,- ասել է BBC-ի գործադիր տնօրեն Թիմ Դեյվին Telegram-ում:
Նա այս որոշումը բացատրել է ռուսական օրենսդրության խստացմամբ։ Օրինակ` մարտի 4-ին Պետդուման փոփոխություններ է ընդունել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքում՝ պատիժներ սահմանելով ֆեյքերի, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և պատժամիջոցները խստացնելու կոչեր հնչեցնելու համար:
«Այս օրենքը կարծես թե քրեականացնում է անկախ լրագրությունը։ Դա մեզ այլ տարբերակ չի թողնում, քան ժամանակավորապես դադարեցնել BBC-ի բոլոր լրագրողների և աջակցող անձնակազմի աշխատանքը Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ մենք գնահատում ենք իրավիճակի այս անբարենպաստ զարգացման հետևանքները»,- եզրափակել է Թիմ Դեյվին։
Նույն օրն Ռոսկոմնադզորը, գլխավոր դատախազության որոշման համաձայն, սահմանափակել էր մուտքը BBC-ի ռուսական ծառայություն և «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու կայք:
Բացի այդ, ուրբաթ օրը հայտնի դարձավ Meduza-ի (Ռուսաստանում օտարերկրյա լրատվամիջոցների գործակալ ճանաչված) կայք մուտքի սահմանափակման մասին։ Պետդումայի երիտասարդական քաղաքականության կոմիտեի ղեկավար Արտեմ Մետելևը խնդրել է Ռոսկոմնադզորին արգելափակել հրապարակման հասանելիությունը։
Նախօրեին հաղորդվել էր, որ «Դոժդ» հեռուստաալիքը (Ռուսաստանում ճանաչված է որպես արտասահմանյան լրատվամիջոցների գործակալ) դադարեցրել է իր աշխատանքը։ Նույն օրը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել լուծարել ռադիոալիքն ու կայքը։ Մարտի 1-ին «Ռոսկոմնադզորը» սահմանափակել է այդ ռեսուրսների մուտքը գլխավոր դատախազության խնդրանքով՝ կապված «Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության էության մասին կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկատվական նյութերի համակարգված տեղադրման հետ»:
12:39 30.04.2025
ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. Ուոլց12:35 30.04.2025
Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում12:24 30.04.2025
Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացըՀայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում: Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության […] ...
12:20 30.04.2025
Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջԻրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը (իրանյան միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք […] ...
12:12 30.04.2025
Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ ...
11:52 30.04.2025
Հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ փաստացի Աշտարակ քաղաքում բնակվող 38-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ: Տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ ու մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Ըստ նրա` փաթեթում թմրանյութ էր: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննվեց նրա բնակարանը։ Արդյունքում հայտնաբերվեց 190 գրամից ավելի […] ...
11:43 30.04.2025
Պետդեպարտամենտը սպառնում է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից, եթե առաջընթաց չգրանցվիՄիացյալ Նահանգները կհրաժարվի մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին, եթե այն կանգ առնի, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Հիմա ժամանակն է, որ երկու կողմերն էլ ներկայացնեն առաջարկներ, թե ինչպես վերջ դնել այս հակամարտությանը, եթե առաջընթաց չլինի, ապա մենք՝ միջնորդներս, կհեռանանք այս գործընթացից», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Սակայն նա չի մանրամասնել, թե հակամարտության […] ...