17:36 05.03.2022
Անի խոշորացված համայնքի Քարաբերդ գյուղում խմելու ջուր չկ։ Ամիսներ առաջ էր նորից գյուղացիները բողոք արեցին, ջուրն օրերով չի հասնում բաժանորդներին, եղած ժամերին էլ ձեռքն ընկած ամաններում ջուր են կուտակում։
Բնակավայրն 260 տնտեսություն ունի, բոլորի համար ջրի գրաֆիկը նույն է՝ շաբաթը մեկ կամ երկու անգամ են ջուր ստանում, բայց գյուղի ամեն թաղամաս իր հերթն ունի, ներքին հատվածի բնակիչների բախտն այս հարցում բերել է, ծորակներից ջուր հասցնում են վերցնել, մինչև հասնում է բարձրադիր հատվածում գտնվող տներին, ջրի ժամն է ավարտվում, ստիպված տարաներով կրում են հարևան գյուղերից։
Ջրի գրաֆիկից բողոք քարաբերդցիները ShantNews.am-ին պատմել են, որ մի քանի օրվա համար կուտակած ջուրը խնայողաբար են օգտագործում, որ բավականացնի մինչև մյուս գալը։
«3 օր մի մայլեն կտան, 2 օր մի մայլեն, կեղնի օր 4 օրը մեկ մարդիկ նոր ջուր կունենան, էն էլ՝ 2 ժամով։ Պատկերացրեք, եթե ներքևի տները երկու ժամ է հասնում, վերի տներին պիտի կես ժամ հասնի»։
«Բոչկաներ ունինք տեղադրած, կլցնենք մի տոննա, երկու տոննա, որ հերիքե մինչև մյուս գալը»։
«Մենք ունինք 40-50 հատ գառ, 10 հատ խոշոր եղջերավոր, ըդոնք սաղ ջուր գուզեն չէ՞»։
Քարաբերդին ջուր գալիս է Թալինից։ Բաժանորդները սպառած ջրի դիմաց վճարում են ոչ թե ջրաչափի ցուցիչով, այլ մեծածախ պայմաններով՝ խողովակի թողունակությամբ։ Գյուղի ներքին ցանցի խողովակները 5 տարի առաջ են փոխել, բոլոր տներում ջրագծերի միացումներ կատարվել են, բայց սպասարկումը մնացել է համայնքինը։ Իսկ օրվա ջրաբաշխիչ կայանը Լանջիկում է, որտեղից ջուրը բաշխվում է հարևան չորս բնակավայրերի միջև։ Չորսն էլ, համենայդեպս, բավարար քանակի ջուր չեն ունենում։ Խնդիրը սրվել է այն բանից հետո, երբ ջրային պաշարները նվազել են։
«Թալինից, որ ջուրը մեզ կտան, հիմնական գրաֆիկը օր ու մեջ է, ուղղակի չի հերիքում, որ մենք կարանանք գյուղին ամեն օր ջուր տանք», – ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Քարաբերդի վարչական ղեկավար Կոլյա Ասատրյանը։
Ներքին ցանցը նորացվել է, բայց օրվա ջրաբաշխիչ կայանից մինչ գյուղ հասնող մոտ 5 կմ երկարության խողովակները չեն փոխվել։ Թույլ ճնշումով ջուրը մաշված ջրագծերով գյուղ է հասնում մեծ կորուստներով, ինչն էլ խմելու ջուրը գյուղ չհասնելու հիմնական խնդիրն է։
«Ջրազուրկ տարի էր, բնական աղբյուրների ջրաքանակն էլ կրճատվեց, հետևաբար քիչ ջուր բաց թողնվեց և սկսվեց էս խնդիրը։ Ու ամենավատն էն է, որ գյուղն այնպիսի աշխարհագրական դիրքում է, որ այլ ջրային աղբյուրներ չունի»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է խոշորացված Անիի համայնքապետարանի առաջատար մասնագետ Կարեն Գրիգորյանը։
Քարաբերդի ջրի խնդիրը հրատապներից էր, այն ընդգրկվել է 2022-ի սուբվենցիոն ծրագրում, ըստ նախնական հայտի 55 մլն դրամ արժողության նախագիծ է այն։ Անիի համայնքապետարանում այժմ նախագծանախահաշվային փաստաթղթերն են պատրաստում։ Սուբվենցիոն ծրագրով համայնքի մասնակցությունը կազմելու է 40%, 60%-ն էլ կառավարությունն է համաֆինանսավորելու։ Համայնքի ներդրման հարցում ներդրողների հետ համագործակցելու տարբերակը ևս օրակարգում է։
«Փորձում ենք գտնել նաև այլ ներդրողներ, որպեսզի ծրագիրն ամբողջական ու լիարժեք այս տարի կատարվի։ Հակառակ պարագայում մենք ստիպված կլինենք փուլային տարբերակով լուծում գտնել։ Այսինքն, ծրագիրը ներկայացնենք անցողիկ 2022-23 թվականների մասով», – ասել է Կարեն Գրիգորյանը։
Մինչև ծրագրի վերջնական փաթեթը ներկայացնելը պետք է հստակեցրած լինի նաև համայնքային և այլ ֆինանսական ուղղություններով ներդրումների հարցը։ Ջրի խնդիրը նույն կերպ լուծում է ստանում հարևան Լանջիկ բնակավայրում։
16:27 05.07.2025
Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցելՍտամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...
16:12 05.07.2025
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կամ 1 զոհ, 4 տուժածԱյսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 […] ...
15:56 05.07.2025
Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համարՓարիզի Սեն գետը ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է հանրային լողի համար, շաբաթ օրը հաղորդել է France-Presse գործակալությունը։ Մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարեց, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջը Սեն գետի վրա կստեղծվի հանրային լողի երեք գոտի։ Մյուս գոտիներում լողալը կմնա արգելված։ «Հանրությունը վերջապես կարողացավ կրկին զգալ Սենում լողալու ուրախությունը», – […] ...
15:40 05.07.2025
Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...
15:28 05.07.2025
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...
15:14 05.07.2025
ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...