Սուրբ Աթոռը պատրաստ է անել ամեն ինչ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար. Հռոմի պապ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+22.09 oC

Սուրբ Աթոռը պատրաստ է անել ամեն ինչ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար. Հռոմի պապ

17:46 06.03.2022

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս մասին նա հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզում:

«Սուրբ Աթոռը պատրաստ է անել ամեն ինչ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար: Այս օրերին երկու կարդինալ գնացել է այնտեղ՝ օգնելու բնակչությանը: Նրանց ներկայությունն այնտեղ ոչ միայն Պապի, այլև ամբողջ քրիստոնյա ժողովրդի ներկայության նշան է, որն ասում է, որ պատերազմը խելագարություն է, և այն պետք է դադարեցնել»,- ասել է Ֆրանցիսկոսը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան «հումանիտար օգնության կարիքն ավելի ու ավելի է զգում»։ Նա կոչ է արել ստեղծել մարդասիրական միջանցքներ՝ բնակչությանը կենսականորեն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։
Նա նաև կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, առաջնորդվել ողջամտությամբ, ինչպես նաև հարգել միջազգային իրավունքը:

Պոնտիֆիկոսը շնորհակալություն է հայտնել բոլոր լրագրողներին, ովքեր վտանգում են իրենց կյանքը դեպքի վայրից տեղեկատվություն փոխանցելու համար։

«Շնորհակալ եմ ձեզ, եղբայրներ և քույրեր, ձեր աշխատանքի համար, որը մեզ թույլ է տալիս ավելի մոտենալ տառապող բնակչության դրամային և հասկանալ պատերազմի դաժանությունը»,-ասել է Հռոմի պապը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվել

11:01 19.06.2025

Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվել

Հունիսի 19-ին, ժամը 02։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...

«Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է հաղթանակով․ ԱԱԱ

10:52 19.06.2025

«Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է հաղթանակով․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության G խմբի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթել է Մարոկկոյի «Վիդադին»։ Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ֆիլ Ֆոդենն ու Ժերեմի Դոկուն։ Այս խմբում ընդգրկված են նաև «Յուվենտուսն» (Իտալիա) ու «Ալ Աինը» (ԱՄԷ)։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:42 19.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է

10:29 19.06.2025

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է

2025 թվականի հունիսի 15-ից 18-ը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Տեսչական մարմնի թվով 8 աշխատակիցներ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակում աշխատանքային այցով գտնվում են […] ...

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահը

10:24 19.06.2025

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահը

Հունիսի 18-ին, ժամը 20:19-ին Վայոց ձորի մարզի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին բախվել են […] ...

Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից

10:17 19.06.2025

Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից

«Ռեալը» հնարավորություն է ունեցել ձեռք բերելու «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Athletic-ը: Շվեդ հարձակվողի գործակալներն «Ռեալին» առաջարկել են ձեռք բերել Դյոկերեշի տրանսֆերային իավունքը, սակայն պայմանով, որ նա թիմում առաջնային դեր ունենա: «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, որը կհարմարվի պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակին։ Մադրիդում […] ...

BACK_TO_TOP