21:25 26.07.2018
«Փախստականների համար Սևանում դրված տնակը տրվում է օրը 20 հազար դրամով», – «Հեռանկար»-ի տաղավարում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանին հիշեցրել է հաղորդավար Արամ Աբրահամյանը՝ հավելելով, որ այդ գումարով հնարավոր է, օրինակ, Իսպանիայում տուն վարձել: Ստացվում է, անհամատեղելի է ծառայության որակը և գինը:
«Շատ ճիշտ եք: Գին-որակ հարաբերակցությունը մեզ մոտ ոչ միայն Սևանում, այլև շատ վայրերում անթույլատրելի է: Բնականաբար, Զբոսաշրջության կոմիտեն, մասնավորի, մրցակցության հանձնաժողովի գործերին միջամտել չի կարող: Ի՞նչն է մեր մանդատի տակ էստեղ՝ ոլորտի կարգավորումը: Ի՞նչ ենք հասկանում ոլորտի կարգավորում ասելով՝ լիցենզավորում, աստղերի, կարգերի տրամադրում»,- ասել է Գրիգորյանը:
Արամ Աբրահամյանի նկատառմանը, թե տնակի վրա քանի աստղ կարող եք կպցնել, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը պատասխանել է.
«Խոսքը նրա մասին է, որ պիտի ունենանք չափանիշեր, որոնցից դուրս տնակը շուկայում չի կարող լինել մրցակցային: Երբ դու ունենում ես էս չափանիշերը, որոնք օրենքով են լինում, դու արդեն խնդիրը լուծում ես, մնացածը արդեն գնում է հարկային դաշտի, տնտեսական մրցակցության հանձնաժողովին և այլն: Մեր մասով մենք աշխատում ենք սրա վրա»,- հավելել է Հռիփսիմե Գրիգորյանը:
20:37 15.05.2025
Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը: Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները, որոնք կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:25 15.05.2025
Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակըՖորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...
20:13 15.05.2025
Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերՄայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...
19:54 15.05.2025
Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո ԿապելոնԼեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...
19:47 15.05.2025
46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 16 ավագ դպրոցում մասնակցել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլի մեկնարկին։ Համաժողովն անցկացվել է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։ «Ուսուցչական […] ...