17:12 12.03.2022
Գյումրիի գլխավոր՝ 50-ամյակի կամրջի տեխնիկական վիճակը մասնագետները գնահատում են վատ, իսկ տարեցտարի փոփոխվող վիճակը մասնագետների համար տեսանելի է նաև սովորական ակնադիտական զննությամբ։Կամուրջն իրար է կապում քաղաքի երկու հատվածները, որտեղով երթևեկությունը բավական ինտենսիվ է։
Քաղաքի միակ ու կարևոր ենթակառուցվածք համարվող կամուրջը կառուցվել է 1975-78 թվականներին։ Շահագործումից հետո առաջին ու վերջին անգամ խորքային ուսումնասիրության է ենթարկվել 2004 թվականին՝ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատողների մասնակցությամբ։
Ինժեներական կառուցվածքի հատակագծային նկարագիրն ուսումնասիրելիս, դեռ այն ժամանակ մանագետներին հայտնի է դարձել, որ կամուրջն իր կառուցվածքով բավական ամուր է, որի շնորհիվ դիմակայել է 88-ի երկրաշարժին, բայց և ի սկզբանե ունեցել է մասնակի թերություն։
«Մեքենաները պետք է անցումային սալի վրայով անցնելով մտնեն կամուրջ, բայց դա գոյություն չի ունեցել ի սկզբանե։ Ուղղակի շինարարական լցանյութով է լցված եղել, որտեղ ժամանակ առ ժամանակ անձևաջրերի և կոյուղաջրերի պատճառով նստվածք է առաջանում։ Եթե անցումային սալերը տեղադրված լինեին, էդ խնդիրը չէր առաջանա»,- նշում է ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատող Վանանդ Գրիգորյանը։
Հետազոտությունից 18 տարի է անցել։ Կամուրջը շահագործվում է ու խնդիրները չվերացնելու հետևանքով նորերի առաջացման պատճառ են դարձել։ Նույնիսկ ակնադիտական զննությամբ է տեսանելի, թե ինչ վիճակում է կամուրջը։ Ջրահեռացման ցանցը քայքայված է, չի ծառայում իր նշանակությանը, ինչն էլ ըստ մասնագետների, ազդում է տեխնիկական վիճակի վրա։
« Սա լուրջ մասնագիտական մշտադիտարկման կարիք ունի, եթե ուշադիր նայենք, կտեսնեք, որ խնդիրներ կան ոչ միայն կամրջի ծայրամասերում, այլ կամուրջն ամբողջությամբ քայքայված է, ամրանները երևում են, ջրահեռացման համակարգը չի գործում»,- նշում է ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը։
Մասնագիտական խումբը ուսումնասիրություններից հետո ժամանակին այդ մասին ահազանգել է, առաջարկությունների փաթեթ է ներկայացրել քաղաքապետարան։ Թե ինչու չեն նախաձեռնել ուսումնասիրություններ, քաղաքի գլխավոր ճարտարապետը դա կապում է միայն ֆինանսի հետ։
«Կառավարության աջակցությունն է մեզ պետք, որովհետև դա մեծ աշխատանք է, համայնքապետարանը չի կարող իր միջոցներով դրա տակից դուրս գալ»,-ասում է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Կրկնակի ուսումնասիրել, նոր մասնագիտական եզրակացություն ունենալ կամրջի տեխնիկական վիճակի մասին հիմա արդեն խիստ հրատապ է։ Խորքային հետազոտության անհրաժեշտությունը շեշտում է գլխավոր ճարտարապետը և հիշեցնում, որ այդպիսի առաջարկներ մի քանի անգամ են եղել։ Թե ինչքան գումար կպահանջվի դրա համար, քաղաքապետարանում հստակ հաշվարկներ չունեն։ Փոխարենը հայտնում է, որ փետրվարի 13-ին Գյումրիում գրանցված 6 բալ ուժգնության երկրաշարժից հետո հերթական գրությունն են ուղարկել կառավարություն՝ նշելով Գյումրի գլխավոր կամրջի տեխնիկական վիճակի ուսումնասիրության հրատապությունը։
Այն ինչ կատարվել է կամրջի պահպանության և ապահով երթևեկության համար, ամեն տարի եղել է նույնը, ընթացիկ՝ փոսային նորոգումներ, առավելագույնը՝ հատվածային ասֆալտապատում՝ առանց ջրահեռացման ցանցի նորոգման, որն էլ կառույցի տեխնիկական վիճակի վրա դրական ազդեցություն չի կարող ունենալ։ 5 թռիչքանի գլխավոր կամուրջն ունի 170 մետր երկարություն։
15:28 05.07.2025
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...
15:14 05.07.2025
ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...
14:54 05.07.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանըԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...
14:44 05.07.2025
Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ ԾառուկյանUFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...
14:30 05.07.2025
Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետԹուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...