17:40 12.03.2022
Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև մարտի 12-ին տեղի ունեցած հանդիպմանը՝ նա գրել է. «Խոստումնալից է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Մևլութ Չավուշօղլուի և Արարատ Միրզոյանի հանդիպումը: Եվրամիությունը լիովին աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է նա:
Մարտի 12- ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Արտգործնախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրականացնելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների։ Նրանք համակարծիք են եղել, որ կարգավորումն անհրաժեշտ է ողջ տարածաշրջանի համար։ ԱԳ նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել այս գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների աշխատանքներին։
11:35 24.05.2025
Տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել «Բայերի» հետ11:24 24.05.2025
Հայաստանի երկու բռնցքամարտիկ կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված մրցաշարիՀայասատնի երկու բռնցքամարտիկներ` 58 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և 65 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված թիմային մրցաշարի, որը կայանալու է Պերմ քաղաքում։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Հայ բռնցքամարտիկներն ընդգրկված են «Ստալինգրադ» թիմում: Նրանք մրցավայր են մեկնել մարզիչ Արմեն Պապիկյանի գլխավորությամբ: ...
11:20 24.05.2025
Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դինԱյսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ «Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ ...
11:00 24.05.2025
ՃՏՊ Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկումՄայիսի 24-ին, ժամը 06:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Infiniti» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է։ Փրկարարները […] ...
10:35 24.05.2025
ԱՄՆ-ն դադարեցնում է Սիրիայի դեմ պատժամիջոցներըԱՄՆ-ն ժամանակավորապես՝ 180 օրով դադարեցրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ Դամասկոսին էլեկտրաէներգիա, ջուր և մարդասիրական օգնություն ապահովելու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ « «Համաձայն նախագահի (ԱՄՆ Դոնալդ Թրամփի – խմբ.)՝ Սիրիայում պատժամիջոցները մեղմելու պարտավորության, ես հրապարակել եմ պարտադիր պատժամիջոցներից 180-օրյա ազատման հրամանագիր։ Այս ազատումները կօգնեն ապահովել էլեկտրաէներգիա, էլեկտրաէներգիա, ջուր և սանիտարական պայմաններ, ինչպես նաև […] ...
10:00 24.05.2025
Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը․ ԶԼՄԲրիտանական Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը, հաղորդում է բրիտանական Daily Mail թերթը ՝ մեջբերելով Մերկուրիի կենսագրության մասին նոր գիրքը, որը վերնագրված է «Սիրով, Ֆրեդի»։ Այն գրվել է Լեսլի-Էն Ջոնսի կողմից։ «Սիրով, Ֆրեդի»-ն պատմում է մի երեխայի մասին, որը պատահաբար է բեղմնավորվել Ֆրեդիի մտերիմ ընկերոջ կնոջ հետ սիրավեպի ժամանակ 1976 թվականին՝ […] ...
09:39 24.05.2025
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են շարունակել բանակցություններըՀռոմում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվեց առանց համաձայնության հասնելու, սակայն կողմերը որոշել են շարունակել բանակցությունները, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Իրանը և Միացյալ Նահանգները մտադիր են սահմանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի պարամետրերը՝ կարևոր մանրամասները թողնելով քննարկման ավելի ուշ։ Բանակցությունների հինգերորդ փուլից հետո Իրանի արտաքին […] ...