Գյումրիի Գործարանային 2ա հանրակացարանային շենքը կաթոցների տակ է․ սենյակներում մնալ բնակիչները չեն կարող – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Գյումրիի Գործարանային 2ա հանրակացարանային շենքը կաթոցների տակ է․ սենյակներում մնալ բնակիչները չեն կարող

18:41 15.03.2022

Գործարանային 2ա շենքի բնակիչ Արա Կիրակոսյանը մոտ 20 տարի առաջ է եկել այստեղ բնակվելու, երկրաշարժին կորցրած 2-սենյականոց բնակարանի դիմաց այս շենքում մեկ սենյակ են տվել ու հանել անօթևանների հերթացուցակից։ Շենքի հարթ տանիքն այլևս անպիտան է, տեղումների ու ձնհալի ժամանակ ներսում մնալ անհնար է։ Ձյան տեղումներ, ձնհալ թե անձրև՝ տան մեջ չոր տեղ չի մնում։ Գիշերվա ցրտից այսօր ջրերը սառել էին, ինչի հետևանքով շենքի միջանցքը սահադաշտի էր վերածվել։

Այս պայմանների պատճառով շենքում մնացել է ընդամենը 10 բնակիչ։ Կոմունալ, կենցաղային տարրական պայմանների մասին բնակիչներն արդեն ավելորդ են համարում խոսելը։ Սանհանգույց, ջուր, խոհանոց․ ոչինչ չունեն։ Այս բացակայություններին հարմարվել են, բայց ծածկ չունեցող հարթ տանիքից անարգել ներս լցվող ջրահոսքերի դեմ պայքարելու այլևս ուժ չունեն։ Արդեն թասերն ու մեծ տարաները չեն օգնում, առաստաղը պոլիէթիլենային թաղանթով են պատել, որ գոնե ջուրը հատակին չհասնի:

Թե ինչպես են մարդիկ հայտնվել այս շենքում, պատմությունները տարբեր են։ Եղել են մարդիկ, որոնց 2000-ականներին քաղաքապետարանն է ուղղորդել, իսկ ոմանք էլ, տնակներից կամ բնակարանը վաճառելով, հայտնվել են բնակության համար ոչ պիտանի գործարանային շենքերում։

«Էդ շենքերը բնակեցման ենթակա չեն, և ոչ ոք նրանց չի պարտադրել կամ խնդրել, որ գնան էնտեղ բնակվեն։ Ո՛չ պետությունը, ո՛չ համայնքը նման պարտավորություն չունի, որ բարենպաստ պայմաններ ստեղծի իրենց համար»,- բնակիչների բողոքներին ի պատասխան նշում է  Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Երկվորյակ շենքերից մեկը, որտեղ ընդամենը մեկ բնակիչ է ապրում, քաղաքապետարանի հաշվեկշռում է, իսկ մյուսը՝ ոչ,  համարվում է պետական սեփականություն։ Երկու շենքն էլ, սակայն, հայտնի են ձեռքից ձեռք անցնելու պատմություններով։ Շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշից այն անցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, հետո կարճ ժամանակ անց նորից փոխանցվեց նույն գործարարին՝ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը, ըստ գործարարի առաջարկի, այստեղ կառուցվելու է արհեստների կենտրոն, իսկ երբ, ինչ ժամկետներում, քանի տարի է հստակեցում չկա։

«Ներկա դրությամբ դեռևս ծրագիրը ուժի մեջ է, սակայն ժամանակի՝ շինարարության մեկնարկի, ծրագրի ավարտի մասին դեռևս ոչինչ չեմ կարող ասել»,- նշում է Գյումրիի գլխավոր ճարտարապետը։

Ներկայումս բնակիչներին հետաքրքրողը կամ մտահոգողը սեփականատերը կամ թե ինչ կկառուցվի հարցերը չեն։ Քաղաքապետարան են դիմում ծակ տանիքը թեկուզ մասնակի փակելու խնդրանքով։ Հենրիկ Գասպարյանի ասելով՝ շենքերը վթարային չեն, բայց ենթակա չեն բնակության։ Բայց փաստացի 10-ը բնակիչ է ապրում, որոնց բնակության կամ պայմանների բարելավման խնդիրը գլխավոր ճարտարապետը համարում է ոչ համայնքինը, այլ  ներդրողինը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

10:48 05.07.2025

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

Ամերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

10:25 05.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:00 05.07.2025

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP