23:30 16.03.2022
Նյու Յորքի համալսարանի հանրային առողջության դպրոցի դոցենտ Ստեֆանի Կուկը և Ռաթգերսի համալսարանի կլինիկական հոգեբան Թերեզա Լեյրոն հերքել են սթրեսի մասին ամենահայտնի առասպելները: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ի Science Insider ալիքում։
Այսպիսով, ամերիկացի մասնագետներն ասել են, որ սթրեսը միշտ չէ, որ վատ է։ Նրանց կարծիքով՝ սա օրգանիզմի բնական եւ նորմալ արձագանքն է վտանգի նկատմամբ։ Բացի այդ, սթրեսն օգնում է ավելի լավ կենտրոնացնել ուշադրությունը, եթե ձեզ անհրաժեշտ է ինչ-որ բարդ խնդիր լուծել: Այնուամենայնիվ, եթե մարդը երկար մնա այս վիճակում, դա վնասակար է. օրինակ, փորձերը ցույց են տալիս, որ մշտական սթրեսի մեջ գտնվողները շատ ավելի հավանական է, որ հիմար սխալներ թույլ տան նույն առաջադրանքներում, քան հանգիստ մարդիկ:
Հոգեբանները նաև ընդգծել են, որ ալկոհոլը չի օգնում պայքարել սթրեսի դեմ։ Լեյրոն նշել է, որ դա կարող է օգնել որոշ ժամանակով թուլացնել լարվածությունը, սակայն մարդիկ արագ ընտելանում են այս մեթոդին, և այն դադարում է գործել։ Իսկ ալկոհոլային խմիչքների պարբերական օգտագործումը, ընդհակառակը, ավելացնում է անհանգստությունն ու վատթարացնում առողջությունը։ Փորձագետները նաև խորհուրդ են տվել չխուսափել խնդրի մասին մտածելուց, այլ փորձել մտածել հանգիստ վիճակում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու սեփական ռազմավարությունը մշակելու մասին։ Նրանք դա անվանել են «ճանաչողական վերակազմավորում»:
12:33 23.08.2025
Թրամփի հատուկ բանագնացն առաջիկա օրերին կայցելի Ուկրաինա14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ12:17 23.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.71 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: ...
11:55 23.08.2025
Չարենցի փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել էՕգոստոսի 16-ին` գիշերվա ժամը 2.39-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Չարենցի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իրենց բակում արնաքամվող քաղաքացի կա։ Րոպեներ անց արդեն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը հրազենային վիրավորման կանչով մեկնել է Չարենցի փողոց։ Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրազենային […] ...
11:40 23.08.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 16.00-ից 19.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
11:00 23.08.2025
Կամչատկայում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.8 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 268 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 64.2 կմ խորության վրա։ Ավերածությունների և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...
10:53 23.08.2025
ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է Չինաստանի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՕգոստոսի 22-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Ողջունելով դեսպանին՝ նախարար Հայրապետյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Լի Սինվեյի դիվանագիտական առաքելությունը նոր թափ կհաղորդի հայ–չինական հարաբերությունների զարգացմանը և հատկապես կնպաստի բարձր […] ...