10:41 23.08.2025
Օգոստոսի 4-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։
Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի 85 հանցանք։
Ընդհանուր պատկերում աճել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, նվազել՝ հասարակական կարգի դեմ ուղղվածները։ Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտման տեսանկյունից 100 տոկոսանոց արդյունք են արձանագրել սպանության փորձի, խարդախությունների և թմրամիջոցների մաքսանենգության մասով։
Զեկույցներով հանդես են եկել նաև Համայնքային ոստիկանության Վայոց ձորի մարզի բաժինների ղեկավար կազմը։
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնում գրանցվել է 159 դեպք, բացահայտվել՝ 117-ը։ Աճը պայմանավորված է խարդախություններով, ինչպես նաև լատենտային համարվող ապօրինի թմրաշրջանառության բացահայտումներով ու ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերով։ Միևնույն ժամանակ նվազել են մարդու դեմ ուղղված ոչ մեծ և միջին ծանրության հանցանքները։
Հաշվետու ժամանակահատվածում անչափահասի կողմից հանցագործություն չի կատարվել։
Անչափահասի կողմից կատարված հանցանք չի արձանագրվել նաև Համայնքային ոստիկանության Վայքի բաժնում։ Գրանցված ընդհանուր 58 դեպքից Վայքի համայնքային ոստիկանները բացահայտել են 51-ը։ Բաժնի սպասարկման տարածքում աճել են մարդու դեմ ուղղված հանցանքները, նվազել սեփականության դեմ ուղղվածները։
Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնում գրանցված 41 դեպքից բացահայտվել է 30-ը։ Արձանագրված հանցանքներից և ոչ մեկը անչափահասի կողմից չի կատարվել։ Աճել են մարդու և հասարակական կարգի դեմ ուղղված հանցանքները, իսկ սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցանքների թիվը մնացել է անփոփոխ։ Միևնույն ժամանակ աճել են ապօրինի թմրաշրջանառության բացահայտումները։
Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակը հաշվետու կիսամյակում սպասարկել է 1381 ահազանգ։ Տարբեր վարչական իրավախախտումների փաստերով Վայոց ձորի պարեկները կազմել են ընդհանուր 16․804 արձանագրություն՝ 1030-ով ավելի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է ոչ սթափ 188 վարորդ։ Բացի այդ, Վայոց ձորի պարեկները բացահայտել են 103 հանցանք, այդ թվում՝ 17-ը ապօրինի թմրաշրջանառության դեպք, 4-ը՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերում։
Արփինե Սարգսյանը, գնահատելով կատարած աշխատանքը, անդրադարձել է որոշ հանցատեսակների դեմ տարվող միջոցառումներին։
ՆԳ նախարարն անձնակազմի ուշադրությունը հրավիրել է շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցանքների կանխարգելմանը, ընդգծել, որ Վայոց ձորի մարզում կան Կարմիր գրքում գրանցված կենդանատեսականեր, ուստի անձնակազմն, անկախ ծառայության բնույթից, պետք է ջանք չխնայի որսագողությունները կանխելու և դրանց խիստ արձագանքելու առումով։
Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների մասով Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումները՝ իրականացնելով և՛ ստուգումներ, և՛ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Նախարարը, դրական գնահատելով անչափահասների կողմից հանցանք չկատարելու հանգամանքը՝ պահանջել է այդ ուղղությամբ հետևողականորեն շարունակել կանխարգելիչ միջոցառումները՝ առավել սերտացնելով ոստիկան-անչափահաս փոխհարաբերությունները, ինչը անչափահասներին ոչ իրավաչափ ներգործությունից առավելագույնս զերծ պահելու լավագույն միջոցներից է։
Արփինե Սարգսյանն առանձնահատուկ կարևորել է նաև ոչ միայն Ոստիկանության տարբեր ծառայությունների, այլև գործընկեր կառույցների հետ համագործակցությունը՝ օպերատիվ տեղեկատվության փոխանակումից մինչև համատեղ միջոցառումների իրականացում, ինչը հնարավորություն կտա նաև ձևավորել անհրաժեշտ ապացուցողական բազա։
Կանխարգելման համատեքստում Արփինե Սարգսյանը նշել է, որ մարզի ցանկացած հատվածում բնակչությունը պետք է զգա ոստիկանի պատշաճ ներկայություն։
Պարեկային ծառայությանը նախարար Սարգսյանը հանձնարարել է անզիջում լինել ճանապարհային երթևեկության կոպիտ խախտումներ կատարող վարորդների նկատմամբ և իրականացնել պատշաճ վարչարարություն։
Նույն օրը նախարար Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանի ուղեկցությամբ, այցելել է Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել հրշեջ-փրկարարների հետ, այնուհետև հետևել է ջոկատի վարչական նոր շենքի շինաշխատանքների ընթացքին։ Նախարարին ներկայացվել են արդեն իսկ իրականացված և կատարվելիք աշխատանքները։
Այնուհետև Արփինե Սարգսյանը, տեղակալ Արմեն Ղազարյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Եղեգնաձորի բաժին, հետևել մեկ պատուհանի սկզբունքով մատուցվող ծառայությունների ընթացքին ու քաղաքացիներից հետաքրքրվել դրանց որակի մասին։
Վայոց ձոր կատարած այցի շրջանակներում ՆԳ նախարարը եղել է նաև ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Եղեգնաձորի հաշվառման-քննական բաժնում, վարչության պետ Արարատ Թևոսյանի ուղեկցությամբ շրջել հաստատության տարածքում, զրուցել քաղաքացիների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ13:30 23.08.2025
Հայտնաբերվել են ինքնաձիգեր, ատրճանակներ ու հրացաններ․ Շիրակի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքըՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 20-ին 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրի-Մարմաշեն խճուղում գտնվող կիսակառույց շենքերից մեկում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են 5 ինքնաձիգ, 3 ատրճանակ, հրացաններ, ինքնաձիգի 2 […] ...
13:17 23.08.2025
Էրդողանը հայտարարել է, որ Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին խթան կլինի տարածաշրջանում համագործակցության և զարգացման համարԿարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին (Նախիջևանի հետ սահման) կդառնա տարածաշրջանային համագործակցության և զարգացման «հզոր» խթան։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 22-ին Իգդիր նահանգում կազմակերպված նոր երկաթուղու շինարարության մեկնարկի արարողության մասնակիցներին ուղղված ուղերձում։ Թուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, որ նոր տրանսպորտային նախագիծը դրական ազդեցություն կունենա ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա։ Էրդողանի ուղերձում […] ...
13:00 23.08.2025
ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչել է Գազայի հատվածում սովի առկայությունըՄիավորված ազգերի կազմակերպությունը պաշտոնապես ճանաչել է Գազայի հատվածում սովի առկայությունը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում կես միլիոնից ավելի մարդ կանգնած է լիակատար սովի առջև։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի կենտրոնը՝ ղհում անելով Ինտեգրված սննդամթերքի անվտանգության փուլերի դասակարգման (IPC) զեկույցին։ Գազայի ավելի քան կես միլիոն մարդ, որը կազմում է այնտեղ ապրող պաղեստինցիների գրեթե մեկ քառորդը, գնահատվում […] ...
12:45 23.08.2025
ՆԱՏՕ-ի երկրները 2024 թվականին Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենքՆԱՏՕ-ի երկրները 2024 թվականին Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք և մտադիր են ավելացնել օգնության ծավալը, հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ Ջուզեպպե Կավո Դրագոնեն։ «ՆԱՏՕ-ի երկրները տրամադրել են ընդհանուր ռազմական օգնության 99%-ը։ 2024 թվականին դրանց ծավալը հասել է 50 միլիարդ դոլարի։ Կանխատեսումները շատ լավատեսական են։ Մենք մտադիր ենք շարունակել ռազմական օգնությունը և նույնիսկ […] ...
12:33 23.08.2025
Թրամփի հատուկ բանագնացն առաջիկա օրերին կայցելի ՈւկրաինաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը օգոստոսի 24-25-ը կայցելի Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Օբշչեստվեննոյե» հեռուստաալիքը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ «ԱՄՆ նախագահ (Դոնալդ – խմբ.) Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քելլոգը կայցելի Ուկրաինա օգոստոսի 24-25-ը։ Ծրագիրը ներառում է հանդիպումներ առաջնորդների հետ և մասնակցություն աղոթքի նախաճաշին», – ասվում է հեռաուստաալիքի Telegram ալիքում հրապարակված […] ...
12:17 23.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.71 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: ...