Յուրի Խաչատուրովին կալանավորման հիմքերը չեն պարզաբանել. դատական նիստն ընդմիջվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+18.88 oC

Յուրի Խաչատուրովին կալանավորման հիմքերը չեն պարզաբանել. դատական նիստն ընդմիջվել է

15:42 27.07.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը 2008 թ. մարտի 1-ի դրությամբ զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը, տեղյակ չի եղել այսօր կայանալիք նիստի մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը: Վերջինս հայտնեց, որ ծանուցվելուն պես՝ 15:00-ին, Խաչատուրովը ներկայացել է դատարան:

Պողոսյանն ասաց, որ իր պաշտպանյալին պարզաբանված չեն եղել առաջադրված մեղադրանքի բնույթն ու հիմքը, ու պարզաբանված չլինելու պարագայում իրեն անհասկանալի է, թե ինչում է մեղադրվում:

«Այս պահին միակ տեղեկատվությունը որ կարող եմ փոխանցել, այն է, որ դատարան եմ ներկայացել վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հետ կապված: Դատական նիստն ընդմիջվել է, քանի որ կալանավորման հիմքերն իմ պաշտպանյալին չեն պարզաբանվել և՛ երեկ, և՛ մինչև այս պահը: Հաշվի առնելով, որ այս հոդվածն ուժի մեջ է մտել 2009 թ. մարտի 18-ին ընդունված օրենքով, դիրքորոշում ունեմ, որը այս պահին չեմ արտահայտի, այլ դատարանում»,- ասաց փաստաբանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ դատական նիստը կշարունակվի այսօր 18:00: Դատարանում է նաև նրա որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, որը ՀՀ ԶՈւ երրորդ բանակային կորպուսի հրամանատարն է:

SHANTNEWS.am-ը շարունակում է հետևել իրադարձություններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կապահովվի վարորդական վկայականի ստացման թվայնացման գործընթացը

14:40 15.05.2025

Կապահովվի վարորդական վկայականի ստացման թվայնացման գործընթացը

Գործադիրը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերով առաջարկվում է հնարավորություն տալ ՀՀ տարածքում երթևեկել առանց հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի […] ...

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունը կկրկնապատկվի

14:36 15.05.2025

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունը կկրկնապատկվի

Գործադիրը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին: Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում մշակել միասնական/համանման քաղաքականություն` նպաստելով գյուղատնտեսության մեջ խոշոր և արտադրողական տնտեսությունների հիմնմանը։ Մասնավորապես, ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում […] ...

Կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

14:25 15.05.2025

Կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը: Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այն բարձրագույն կրթության և գիտության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխման «ողնաշարն» է: […] ...

ՏՀԶԿ Հանրային բարեվարքության ցուցիչների նախաձեռնության փորձագետներն այցելել են Հայաստանի Հանրապետություն

14:10 15.05.2025

ՏՀԶԿ Հանրային բարեվարքության ցուցիչների նախաձեռնության փորձագետներն այցելել են Հայաստանի Հանրապետություն

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել մայիսի 13-ին և 14-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հանրային բարեվարքության ցուցիչների փորձագետների հետ կայացած հանդիպումներում, որոնց շրջանակներում քննարկվել են մի շարք հարցեր: Գևորգ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ներկայացված դրական գնահատականների և իրականացված աշխատանքի համար: Միաժամանակ՝ վերահաստատել է ՀՀ կառավարության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության […] ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ

14:08 15.05.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի հետ: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կրում: Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը: ԱԺ նախագահը […] ...

Պեսկովը պատասխանել է Պուտինի՝ Թուրքիայում բանակցություններին ներկա լինելու մասին հարցին

13:49 15.05.2025

Պեսկովը պատասխանել է Պուտինի՝ Թուրքիայում բանակցություններին ներկա լինելու մասին հարցին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ի հետ զրույցում բացառել է Վլադիմիր Պուտինի ներկայությունը Ուկրաինայի հետ Թուրքիայում կայանալիք բանակցություններին։ «Ոչ», – պատասխանել է նա, երբ հարցրին, թե հնարավո՞ր է, որ Պուտինը ժամանի Ստամբուլ։ Այսօր Ստամբուլում սպասվում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները: ...

BACK_TO_TOP