Սթափության կոչ. ԱՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+28.09 oC

Սթափության կոչ. ԱՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել

12:50 18.03.2022

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի և տարածքային քննչական վարչություններում վարույթ են ընդունվել ԱՀ քրեական օրենսգրքի 254.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելով հանդերձ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:

Նախաքննությունը շարունակվում է: Կոմիտեն հիշեցնում է, որ օրենսդիրը քրեական օրենսգրքի 254.1 հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսել ինչպես տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, այնպես էլ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերով, ու եթե առաջինի դեպքում որպես պատիժ է սահմանվում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով տուգանքը, ապա հոդվածի երկրորդ մասով պատիժը սկսվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով:
«Հարգելի համերկրացիներ, կոչ ենք անում չտրվել գայթակղությանը, չվտանգել ինչպես Ձեր, այնպես էլ Ձեր իսկ թուլության հետ բացարձակ առնչություն չունեցող անմեղ մարդկանց կյանքն ու առողջությունը։
Կյանքն ավելին արժե, իսկ իմաստավորվում է միայն այն դեպքում, երբ գնահատում ու արժևորում ես անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը»,-նշված է ԱՀ ՔԿ հայտարարությունում։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին

12:17 23.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.71 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: ...

SHANTNEWS

12:00 23.08.2025

SHANTNEWS

Չարենցի փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է

11:55 23.08.2025

Չարենցի փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է

Օգոստոսի 16-ին` գիշերվա ժամը 2.39-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Չարենցի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իրենց բակում արնաքամվող քաղաքացի կա։ Րոպեներ անց արդեն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը հրազենային վիրավորման կանչով մեկնել է Չարենցի փողոց։ Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրազենային […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

11:40 23.08.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 16.00-ից 19.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...

Կամչատկայում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:00 23.08.2025

Կամչատկայում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 5.8 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 268 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 64.2 կմ խորության վրա։ Ավերածությունների և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է Չինաստանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

10:53 23.08.2025

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է Չինաստանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Օգոստոսի 22-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Ողջունելով դեսպանին՝ նախարար Հայրապետյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Լի Սինվեյի դիվանագիտական առաքելությունը նոր թափ կհաղորդի հայ–չինական հարաբերությունների զարգացմանը և հատկապես կնպաստի բարձր […] ...

BACK_TO_TOP