Արցախում բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է, առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+19.09 oC

Արցախում բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է, առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ

12:50 19.03.2022

Երեկ ամբողջովին ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման և ստուգման աշխատանքները, իսկ գիշերը բնական գազն արդեն իսկ մատակարարվել է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ հիմա արդեն բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է, և առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ: Նրանք արդեն կկարողանան այս բացառիկ ցուրտ եղանակին հաղթահարել իրենց ջեռուցման ու այլ հիմնախնդիրները:

Հատկանշական է, որ այսօր Ստեփանակերտում շուրջ 30-40 սմ ձյուն է նստել, իսկ Արցախի այլ բնակավայրերում՝ նույնիսկ ավելի շատ, ինչը բացառիկ է մարտ ամսվա համար: Եվ նման պայմաններում Արցախի բնակչությունը զրկված էր բնական գազից ավելի քան 11 օր՝ ադրբեջանական արհեստական ու դիտավորյալ խոչընդոտների պատճառով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելը

10:06 22.05.2025

Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելը

Մայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը […] ...

Ես ու Մեսսին մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է․ Ռոնալդինյո

10:00 22.05.2025

Ես ու Մեսսին մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է․ Ռոնալդինյո

«Բարսելոնայի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոսել է կատալոնական ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին. «Ես ու Մեսսին արդեն մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է: Այսքան երիտասարդ տարիքում նման խաղ ցույց տալն ուղղակի անհավանական է: Նա մեծ տաղանդ ունի։ Ես չեմ սիրում, երբ ֆուտբոլիստներին համեմատում են: Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհն ու […] ...

Al Jazeera․ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 93 մարդ է զոհվել

09:50 22.05.2025

Al Jazeera․ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 93 մարդ է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 93 մարդ։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններին։ Գազայի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո պաղեստինյան անկլավում զոհերի թիվը հասել է 53655-ի, վիրավորվել՝ 121950 մարդ։ […] ...

WSJ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում հունիսին

09:40 22.05.2025

WSJ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում հունիսին

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում հունիսի կեսերին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրները։ Ըստ հրապարակման՝ այս բանակցություններին ներկա կլինի նաև ամերիկյան պատվիրակություն, որի կազմում կլինեն ԱՄՆ պետքարտուղարը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն, ինչպես նաև Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ […] ...

WSJ. Եվրոպան չի հավատում, որ ԱՄՆ-ը կդադարեցնի զենքի արտահանումը Կիև

09:35 22.05.2025

WSJ. Եվրոպան չի հավատում, որ ԱՄՆ-ը կդադարեցնի զենքի արտահանումը Կիև

Եվրոպացի առաջնորդները չեն հավատում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կդադարեցնի ամերիկյան զենքի արտահանումը Կիև, քանի դեռ դրա համար վճարում են Եվրոպան և Ուկրաինան։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրները։ Եվրոպացիները, նշում է հրատարակությունը, նույնպես համոզված են, որ Ուկրաինային աջակցությունն այժմ մեծապես կախված է իրենցից։ Երեքշաբթի Գերագույն Ռադայի պատգամավոր Իրինա Գերաշչենկոն […] ...

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով

09:29 22.05.2025

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով

2025թ. առաջին եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 117 մլրդ 693.4 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 տրլն 971 մլրդ 230.4 մլն ՀՀ դրամի համեմատ, հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով։ 2025թ. առաջին եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել […] ...

BACK_TO_TOP