19:49 27.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հարգելի Նիկոլ Վովայի, ուրախ եմ շարունակել հանդիպումը ձեզ հետ, մենք վերջերս հանդիպել ենք ֆուտբոլի ընթացքում: Այսօր նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ավելի քան հինգ ժամ տևած քննարկումների ընթացքում կարողացանք հաջողությամբ քննարկել ոչ միայն մեր Միության խնդիրները, այլ նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցերը, քանի որ մշտապես կան քննարկելու բաներ»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը:
Իր հերթին, Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի, հաճելի է ունենալ այս հնարավորությունը: Կարծում եմ՝ Հայաստանում առկա ներկայիս իրավիճակի և ընդհանրապես մեր հարաբերությունների յուրահատկությունների համատեքստում շատ լավ և օգտակար են մեր հաճախակի հանդիպումները, որպեսզի ունենանք հնարավորություն քննարկելու մեր հարաբերությունների բոլոր նյուանսները և այն հարցերը, որոնք գոյություն ունեն, այն հարցերը, որոնք կարող են գոյություն ունենալ, անգամ այն հարցերը, որոնք գոյություն չունեն, բայց դրանց մասին շատ են խոսում:
Գործնականում այդ հարցերը գոյություն չունեն, և կարծում եմ, որ բազմիցս ասել եմ՝ մեր հարաբերությունների ռազմավարությունն ու ընդհանուր գաղափարը հասկանալի է, այստեղ քննարկելու շատ բաներ չկան, բայց կարծում եմ, որ մեր այս հանդիպումները շատ օգտակար են, որպեսզի քննարկենք, թե ինչպես մեր հարաբերությունները բարձրացնենք նոր մակարդակի: Կարծում եմ՝ և՛ Մոսկվան, և՛ Երևանը դրանում անկեղծորեն շահագրգռված են:
Ուրախ եմ, որ վերջին 2.5 ամիսների ընթացքում ունեցել ենք տարբեր հնարավորություններ քննարկելու բոլոր հարցերը: Ինձ համար ակնհայտ է, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ արդյունավետ և ես գործնականում չունեմ կասկածներ, որ այս բնույթը ոչ միայն կշարունակվի, այլ նաև կլինի առավել արդյունավետ»:
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսական փոխգործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու առաջիկա անելիքներին:
Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող թեմաների: Զրուցակիցները, մասնավորապես, կարևորել են ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցության արդյունավետության բարձրացումը:
19:00 23.07.2025
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ, Արփենիկ Նալբանդյան, Գ. Հովսեփյան, Ա. Արմենակյան, Բուժաշխատողների փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
18:55 23.07.2025
ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհինՀուլիսի 23-ին, ժամը 08։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի ունեցել է ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Toyota» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է, […] ...
18:50 23.07.2025
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 24-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 25-ի ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Իսակով, Ազատության, Գայի, Գ. Նժդեհ, Մարզպետունու, Նավավարներ, Կոմիսարներ, Պ.Սևակ, Սունդուկյան, Խորհուրդներ, Փափազյան, Էներգետիկներ, Խաղաղության, Գրիբոյեդով, Գործարանային, Կոմիտաս, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Սարգիս Սևանեցի, Ֆրանսիական, Ձկնորսներ փողոցների, Նաիրյան փողոց 168-189 […] ...
18:42 23.07.2025
Միքայել Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել էՔննիչը 23.07.2025թ. ծանուցմամբ Միքայել Աջապահյանի պաշտպաններին տեղեկացրել է, որ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերի ծանոթացումը կազմակերպվելու է 24.07.2025թ.: «Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնելու: Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնելու է իրավասու […] ...
18:41 23.07.2025
Ինդոնեզիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի արևելյան ափին տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 08:25-ին՝ 355 հազար բնակչություն ունեցող Ամբոն քաղաքից մոտավորապես 200 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 15 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
18:30 23.07.2025
Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել Գերմանիայի 3-րդ դիվիզիոնի ակումբԳերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել «Օսնաբրյուկ», հայտնում է գերմանական NOZ-ը: 32-ամյա հարձակվողը բանակցություններ է վարում գերմանական ակումբի հետ: Հավանականությունը մեծ է, որ առաջիկա օրերին գործարքը կկայանա: «Օսնաբրյուկը» հանդես է գալիս Գերմանիայի երրորդ դիվիզիոնում: Ադամյանը 2025 թվականի հունվարից վարձակալությամբ խաղում էր 2-րդ Բունդեսլիգայում՝ «Յան Ռեգենսբուրգի» կազմում: Հուլիսի 1-ին լրացել է վարձակալական […] ...