14:39 25.03.2022
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է ԱԱ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչում մակեդոնացիներից կրած պարտությունը:
«ԵՎՐՈ-ն իմ կյանքի ամենահիասքանչ փորձառությունն էր, իսկ սա ամենամեծ հիասթափությունը: Մենք ոչինչ չենք կարող ասել, սա ֆուտբոլ է, երբեմն անհավանական բաներ են տեղի ունենում։ Եվրոպայի առաջնությունում մեր հաղթանակը միանգամայն արժանի էր. մենք հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք։ Այնուհետև այդ մրցաշարում մեր ունեցած հարստության մի մասը վերածվեց տոտալ և կատարյալ անհաջողության, քանի որ սեպտեմբերից անհավանական բաներ կատարվեցին: Մենք գերիշխում էինք խմբում, մեզ անհրաժեշտ էր միայն այդ պահերից մեկն օգտագործել՝ հիմնական փուլ անցնելու համար, բայց ոչ մեկը չհաջողվեց: Այդ ամենից հետո, այսօր թվում է, թե 92-րդ րոպեին գոլ բաց թողնելը տեղին էր: Ցավում եմ իմ ֆուտբոլիստների համար, նրանք լավ կոլեկտիվ են: Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա բոլորը չափազանց հիասթափված են հենց հիմա, ու ապագայի մասին խոսելու ժամանակը չէ»,- Մանչինիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
11:35 24.05.2025
Տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել «Բայերի» հետՀոլանդացի հանրահայտ մարզիչ Էրիկ տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել Լևերկուզենի «Բայերի» հետ։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 55-ամյա մասնագետը պատրաստակամություն էր հայտնել ընդունելու թիմի ղեկը գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ շփումներից հետո: Այժմ ակումբը պետք է վերջնական որոշում կայացնի, քանի որ ղեկավարները միաժամանակ բանակցություններ էին վարում […] ...
11:24 24.05.2025
Հայաստանի երկու բռնցքամարտիկ կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված մրցաշարիՀայասատնի երկու բռնցքամարտիկներ` 58 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և 65 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված թիմային մրցաշարի, որը կայանալու է Պերմ քաղաքում։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Հայ բռնցքամարտիկներն ընդգրկված են «Ստալինգրադ» թիմում: Նրանք մրցավայր են մեկնել մարզիչ Արմեն Պապիկյանի գլխավորությամբ: ...
11:00 24.05.2025
ՃՏՊ Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկումՄայիսի 24-ին, ժամը 06:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Infiniti» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է։ Փրկարարները […] ...
10:35 24.05.2025
ԱՄՆ-ն դադարեցնում է Սիրիայի դեմ պատժամիջոցներըԱՄՆ-ն ժամանակավորապես՝ 180 օրով դադարեցրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ Դամասկոսին էլեկտրաէներգիա, ջուր և մարդասիրական օգնություն ապահովելու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ « «Համաձայն նախագահի (ԱՄՆ Դոնալդ Թրամփի – խմբ.)՝ Սիրիայում պատժամիջոցները մեղմելու պարտավորության, ես հրապարակել եմ պարտադիր պատժամիջոցներից 180-օրյա ազատման հրամանագիր։ Այս ազատումները կօգնեն ապահովել էլեկտրաէներգիա, էլեկտրաէներգիա, ջուր և սանիտարական պայմաններ, ինչպես նաև […] ...
10:00 24.05.2025
Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը․ ԶԼՄԲրիտանական Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը, հաղորդում է բրիտանական Daily Mail թերթը ՝ մեջբերելով Մերկուրիի կենսագրության մասին նոր գիրքը, որը վերնագրված է «Սիրով, Ֆրեդի»։ Այն գրվել է Լեսլի-Էն Ջոնսի կողմից։ «Սիրով, Ֆրեդի»-ն պատմում է մի երեխայի մասին, որը պատահաբար է բեղմնավորվել Ֆրեդիի մտերիմ ընկերոջ կնոջ հետ սիրավեպի ժամանակ 1976 թվականին՝ […] ...
09:39 24.05.2025
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են շարունակել բանակցություններըՀռոմում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվեց առանց համաձայնության հասնելու, սակայն կողմերը որոշել են շարունակել բանակցությունները, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Իրանը և Միացյալ Նահանգները մտադիր են սահմանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի պարամետրերը՝ կարևոր մանրամասները թողնելով քննարկման ավելի ուշ։ Բանակցությունների հինգերորդ փուլից հետո Իրանի արտաքին […] ...