18:16 25.03.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ Կարևորվել է ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման համակարգի մշակման և ներդրման, ՏՀՏ ենթակառուցվածքի գնահատման ու թարմացման, ՄՍԾ աշխատակիցների կարողությունների ու հմտությունների զարգացման ծրագրերի շուրջ համատեղ աշխատանքների իրականացումը։
Անդրադառնալով Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից իրականացվող արհեստական բանականության կիրառմամբ կանխատեսող մոդելավորման փորձնական ծրագրի մանրամասներին՝ կողմերը քննարկել են նաև սոցիալական պաշտպանության ոլորտի ՏՏ լաբորատորիայի ստեղծման հնարավորությունը։ Նարեկ Մկրտչյանի խոսքերով՝ այն կնպաստի սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացների բարելավմանը, թիրախային և հասցեական ծառայությունների շրջանակի ամրագրմանն ու բացասական զարգացումների կանխարգելմանը․
«Ներկայումս նախարարությունն աշխատանքներ է իրականացնում Միասնական սոցիալական ծառայության լիարժեք կայացման և մի շարք ոլորտային ռազմավարությունների մշակման նպատակով։ Ուրախ կլինենք Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունն ընդլայնել նաև աշխատանքի և զբաղվածության ոլորտում թիրախային ծրագրերի իրականացման, սոցիալական աշխատողների համար կրթական հարթակների ստեղծման և մի շարք այլ ուղղություններով»։
Պաոլո Սպանտիգատին, բարձր գնահատելով նախարարության հետ համագործակցությունը, նշել է, որ խոցելի խմբերին ուղղված ծրագրերի իրականացումն այս պահին Ասիական զարգացման բանկի գործունեության առանցքում է։
«Կազմակերպության գործունեության շրջանակում վերջերս որպես առաջնահերթություն է սահմանվել նաև խոցելի խմբերի պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացումը, ինչը մեզ համար համեմատաբար նոր ուղղություն է։ Սոցիալական խնդիրների կարգավորմանն ուղղված միջոցառումների համատեքստում, արհեստական բանականության նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, փորձում ենք առավել թիրախային աջակցություն տրամադրել ամենախոցելի խմբերին»,- նշել է Պաոլո Սպանտիգատին։
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հստակեցնել նախարարության կողմից սահմանված այն հրատապ առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ կիրականացվեն համատեղ աշխատանքներ։
11:42 24.05.2025
ՔԿ-ի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակած անձինք ձերբակալվել են. հայտնաբերվել է հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասըՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումների կողմից համատեղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, […] ...
11:24 24.05.2025
Հայաստանի երկու բռնցքամարտիկ կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված մրցաշարիՀայասատնի երկու բռնցքամարտիկներ` 58 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և 65 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված թիմային մրցաշարի, որը կայանալու է Պերմ քաղաքում։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Հայ բռնցքամարտիկներն ընդգրկված են «Ստալինգրադ» թիմում: Նրանք մրցավայր են մեկնել մարզիչ Արմեն Պապիկյանի գլխավորությամբ: ...
11:20 24.05.2025
Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դինԱյսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ «Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ ...
11:00 24.05.2025
ՃՏՊ Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկումՄայիսի 24-ին, ժամը 06:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Infiniti» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է։ Փրկարարները […] ...
10:35 24.05.2025
ԱՄՆ-ն դադարեցնում է Սիրիայի դեմ պատժամիջոցներըԱՄՆ-ն ժամանակավորապես՝ 180 օրով դադարեցրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ Դամասկոսին էլեկտրաէներգիա, ջուր և մարդասիրական օգնություն ապահովելու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ « «Համաձայն նախագահի (ԱՄՆ Դոնալդ Թրամփի – խմբ.)՝ Սիրիայում պատժամիջոցները մեղմելու պարտավորության, ես հրապարակել եմ պարտադիր պատժամիջոցներից 180-օրյա ազատման հրամանագիր։ Այս ազատումները կօգնեն ապահովել էլեկտրաէներգիա, էլեկտրաէներգիա, ջուր և սանիտարական պայմաններ, ինչպես նաև […] ...
10:00 24.05.2025
Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը․ ԶԼՄԲրիտանական Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը, հաղորդում է բրիտանական Daily Mail թերթը ՝ մեջբերելով Մերկուրիի կենսագրության մասին նոր գիրքը, որը վերնագրված է «Սիրով, Ֆրեդի»։ Այն գրվել է Լեսլի-Էն Ջոնսի կողմից։ «Սիրով, Ֆրեդի»-ն պատմում է մի երեխայի մասին, որը պատահաբար է բեղմնավորվել Ֆրեդիի մտերիմ ընկերոջ կնոջ հետ սիրավեպի ժամանակ 1976 թվականին՝ […] ...