18:51 25.03.2022
«Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ծանոթացել եմ մարտի 25-ին Ադրբեջանի կողմից իրականացված հանցավոր գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Այս պահին ճշտված տեղեկություններով՝ 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10-ը անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ ծանր, 2 անձանց վիճակը ծայրահեղ ծանր է։
Վիրավորների հետ ունեցած առանձնազրույցներից պարզվել է, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով։
Հրադադարի պայմաններում զինվորական անձնակազմի նկատմամբ նման գործողությունները ևս պետք է դիտարկվեն որպես հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, մանավանդ որ վիրավորների հետ ունեցած առանձնազրույցներից պարզ է դարձել, որ նրանցից ոմանք անօդաչու թռչող սարքերով դիտավորյալ թիրախավորվել են այն պահին, երբ փորձում էին առաջին օգնություն ցուցաբերել իրենց վիրավորված ընկերներին։ Սրանից եզրակացնում ենք, որ ադրբեջանական կողմը, ԱԹՍ-ներով անխոչընդոտ դիտարկելու հնարավորություն ունենալով հանդերձ, հարված է հասցրել այն պահին, երբ զինվորականների կողմից իրականացվում էր հումանիտար գործողություն։
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից համակարգային կերպով իրականացվող էթնիկ զտման ու ցեղասպանական գործողությունների պայմաններում Արցախի պաշտպանության ուժերը անառարկելիորեն իրականացնում են միջազգային փաստաթղթերով ամրագրված ինքնապաշտպանություն՝ ապահովելու Արցախի ժողովրդի կյանքի և գոյության իրավունքը»։
19:44 23.08.2025
Էրդողանի կինը խնդրել է Մելանյա Թրամփին նամակ գրել ՆեթանյահուինԹուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը, խնդրել է ԱՄՆ նախագահ Մելանյա Թրամփի կնոջը՝ կոչ անել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածում, որտեղ զոհվել է ավելի քան 18,000 անչափահաս, հաղորդում է Թուրքիայի առաջնորդի գրասենյակի հաղորդակցության բաժինը։ Էմինե Էրդողանը նամակում հիշեցրել է, որ վեց տարի առաջ խոսել է Մելանիայի հետ և գնահատել նրա բարոյական զգայունությունը, […] ...
19:32 23.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Գր․ Լուսավորչի փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 3 շենք, Հին Երևանցու փ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 3, 5, […] ...
19:22 23.08.2025
Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարարը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումներըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Օգոստոսի 23-ին՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև», – ասվում է Ռուսաստանի […] ...
19:12 23.08.2025
Վրաստանի կառավարությունը կառաջադրի Անվտանգության ծառայության ղեկավարի թեկնածուՎրաստանի կառավարությունը խորհրդարանի հաստատմանը կներկայացնի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի թեկնածությունը Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավարի պաշտոնում, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Անրի Օխանաշվիլին հայտարարել էր, որ թողնում է Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը և կշարունակի աշխատել որպես Վրաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական։ Օխանաշվիլին ծառայության ղեկավար է […] ...
19:00 23.08.2025
Գազայում սովի պատճառով մահացածների թիվը հասել է 281-իԳազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 281-ի, այդ թվում՝ 114 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած ութ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 281-ի, այդ թվում՝ 114 երեխայի», – […] ...
18:53 23.08.2025
Նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիրի մարզՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիրի մարզի Մեծամոր և Խոյ համայնքներ՝ ծանոթանալու Արգավանդ-Վարդանաշեն ճանապարհի և Ծաղկունք գյուղի կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից։ ...