Էրդողանը հայտարարել է, որ Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին խթան կլինի տարածաշրջանում համագործակցության և զարգացման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+33.09 oC

Էրդողանը հայտարարել է, որ Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին խթան կլինի տարածաշրջանում համագործակցության և զարգացման համար

13:17 23.08.2025

Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին (Նախիջևանի հետ սահման) կդառնա տարածաշրջանային համագործակցության և զարգացման «հզոր» խթան։

Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 22-ին Իգդիր նահանգում կազմակերպված նոր երկաթուղու շինարարության մեկնարկի արարողության մասնակիցներին ուղղված ուղերձում։

Թուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, որ նոր տրանսպորտային նախագիծը դրական ազդեցություն կունենա ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա։

Էրդողանի ուղերձում նշվում է, որ Կարսից մինչև Նախիջևան երկաթուղին կդառնա Թուրքիայի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ևս մեկ կարևոր օղակ։

«Այս ճանապարհը կարևոր դեր կխաղա որպես կամուրջ զարգացման ճանապարհին», – ընդգծել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ո՞վ է մեղավոր ու ինչո՞ւ չի լուծվում Նուբարաշենի աղբավայրի խնդիրը

16:28 23.08.2025

Ո՞վ է մեղավոր ու ինչո՞ւ չի լուծվում Նուբարաշենի աղբավայրի խնդիրը

Նուբարաշենի աղբավայրն արդեն 75 տարեկան է։ Այստեղ տարեկան շուրջ 300,000 տոննա աղբ է տեղափոխվում։ Խնդիրը քննարկվել է «Հեռանկար բանավեճի» շրջանակում։ ...

Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առիթով ՀՀ վարչապետն ու պաշտոնատար այլ անձինք ուղերձներ են հղել

16:20 23.08.2025

Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առիթով ՀՀ վարչապետն ու պաշտոնատար այլ անձինք ուղերձներ են հղել

«ՀՀ-ն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի բարեկեցիկ է, քան երբևէ, ավելի հեռանկարային է, քան երբևէ, որովհետև խաղաղ է»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ արված իր ուղերձում: Ազգային ժողովի և հանրապետության նախագահները ևս շնորահավորական ուղերձներ են փոխանցել: Մանրամասները՝ […] ...

«Վաշինգտոն Քեփիթալզի» գլխավոր մենեջերը` Օվեչկինի ապագայի մասին

15:55 23.08.2025

«Վաշինգտոն Քեփիթալզի» գլխավոր մենեջերը` Օվեչկինի ապագայի մասին

«Վաշինգտոն Քեփիթալզի» գլխավոր մենեջեր Քրիս Պատրիկը խոսել է թիմի լեգենդար ավագ, ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինի ապագայի մասին, հաղորդում է NHL-ի մամուլի ծառայությունը։ «Նա վաստակել է որոշումներ կայացնելու և եզրակացություններ անելու իրավունքն իր կարիերայում։ Այնպես որ, թող նա պարզապես ասի ինձ, թե ինչ է մտածում: Երբ ցանկանա խոսել, մենք կշարունակենք այդտեղից»,- ասել է Պատրիկը: NHL-ի պատմության […] ...

Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ հաճախ է զրուցում Թրամփի հետ

15:33 23.08.2025

Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ հաճախ է զրուցում Թրամփի հետ

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ հաճախ է նամակագրվում կամ զանգահարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Ինձ համար ամեն ինչ սկսվեց Թրամփից, հավանաբար, այն գոլֆի խաղից, որը կազմակերպել էր Հարավային Կարոլինայի սենատոր Լինդսի Գրեհեմը: Ես ինքս մոտ չորս տարի՝ 1989-1993 թվականներին, սովորել եմ Հարավային Կարոլինայում, իսկ Լինդսի Գրեհեմը անցյալ ամառ՝ ԱՄՆ ընտրություններից առաջ, եկել է […] ...

Սալվադորի ափերի մոտ 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

15:06 23.08.2025

Սալվադորի ափերի մոտ 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սալվադորի արևմուտքում գտնվող Ահուաչապան դեպարտամենտի ափերի մոտ, հայտնել է երկրի շրջակա միջավայրի նախարարությունը։ «6.0 մագնիտուդով երկրաշարժ Ահուաչապանի ափերի մոտ՝ Բարրա դե Սանտյագոյից 80 կիլոմետր հարավ-արևմուտք։ Խորությունը՝ 20 կիլոմետր», – ասվում է նախարարության X սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։ ...

SHANTNEWS

15:00 23.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP