Արցախի Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+31.09 oC

Արցախի Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին

12:59 26.03.2022

Արցախի Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից:

Նամակում, նախ, անդրադարձ է կատարվել, որ Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման օրվանից սկսած, ընդհանուր առմամբ, զորակազմը գործել է բարձր արդյունավետությամբ և կատարել իր առջև դրված խնդիրները։ Ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանության կողմից հարուցված բազմաթիվ խնդիրներ լուծվել են զորակազմի անմիջական, արագ և գործուն մասնակցությամբ, ինչի շնորհիվ Արցախում ձեռնամուխ են եղել պատերազմի պատճառած հետևանքների հաղթահարմանը։ Սակայն 2022 թվականի մարտի 8-ից սկսած ադրբեջանական կողմը մեծ ինտենսիվությամբ իրականացնում է հումանիտար, հոգեբանական, ապա նաև ռազմական ագրեսիա:
Մանրամասնորեն շարադրելով մարտի սկզբից մեկնարկած ադրբեջանական ագրեսիվ գործողությունները Արցախի բնակչության հանդեպ, ներառյալ՝ Փառուխի ու հարակից տարածքների հանդեպ ռազմական ագրեսիան՝ նամակի վերջում ներկայացվում են մի շարք առաջարկներ.
«Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել դիմել Ձեզ՝ խնդրելով ձեռնարկել միջոցներ՝ Ադրբեջանի ղեկավարության կողմից պահպանելու 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունած Հայտարարության դրույթները։ Արցախի ժողովրդին անհրաժեշտ են անվտանգության պայմաններ, որպեսզի բնակվենք մեր պատմական հողում ու զբաղվենք պատերազմի վերքերի բուժմամբ։ Բայց, ինչպես ներկայացվեց, Ադրբեջանի նախահարձակ գործողությունները հնարավոր չեն դարձնում զբաղվել խաղաղ առօրյայով, ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ են անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ։

Ըստ այդմ, գտնում ենք, որ Հայտարարության դրույթներով նախատեսված խաղաղապահ զորակազմի անձնակազմի և այն սպասարկող տեխնիկական միջոցների գործող քանակն անբավարար է Արցախում խաղաղապահ առաքելության լիարժեք կատարման համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական նկրտումների աճողական և ընդլայնվող բնույթը։ Խնդրում ենք Ձեզ՝ ի լրումն ադրբեջանական ընթացիկ ագրեսիայի զսպման ու ադրբեջանական զինված ուժերի հետքաշման իրենց ելման դիրքեր՝ վերանայել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը և համապատասխանաբար ավելացնել ինչպես զինծառայողների, այնպես էլ զինտեխնիկայի միջոցները։

Ավելացնենք, որ խաղաղապահ զորակազմի հետ Արցախի իշխանությունները ձևավորել են կառուցողական աշխատանքային փոխհարաբերություններ­, և պատրաստ ենք զորակազմի անձնակազմին ապահովել կեցության համար անհրաժեշտ պայմաններով։ Այդ նպատակով իրականացվելիք շինարարական աշխատանքներն արդեն իսկ ձեռնարկված են։

Հարգանքով՝
Արցախի Հանրապետության Նախագահ,
Արցախի Հանրապետության Անվտանգության Խորհրդի Նախագահ Արայիկ Հարությունյան»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

20:23 23.08.2025

Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է երկու հրամանագիր՝ Ռուսաստանի և դրա հետ ենթադրաբար կապված անձանց դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին Ուկրաինայի առաջնորդը հայտնել է իր Telegram ալիքում։ Պետության ղեկավարը մանրամասնել է, որ հրամանագրերից մեկի շրջանակներում Ուկրաինայի պատժամիջոցները համաժամեցվում են կանադական պատժամիջոցների հետ։ Այսպիսով, սահմանափակումները կվերաբերեն 139 ֆիզիկական և իրավաբանական անձանց։ «Այսօրվա երկրորդ հրամանագիրը […] ...

Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել Ճապոնիային ամրապնդել համագործակցությունը․ Yonhap

20:13 23.08.2025

Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել Ճապոնիային ամրապնդել համագործակցությունը․ Yonhap

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունգը կոչ է արել Ճապոնիայի առաջնորդին ավելի սերտ համագործակցություն հաստատել փոփոխվող համաշխարհային առևտրային պայմանների ֆոնին շաբաթ օրը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է Yonhap News Agency-ն։ «Քանի որ համաշխարհային առևտրի և անվտանգության կարգը շարունակում է զարգանալ, ես կարծում եմ, որ Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան, որոնք ունեն նմանատիպ […] ...

SHANTNEWS

20:00 23.08.2025

SHANTNEWS

Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Ուկրաինա զորախումբ ուղարկելու հարցը

19:55 23.08.2025

Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Ուկրաինա զորախումբ ուղարկելու հարցը

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելյալովը պնդում է, որ երկիրը քննարկում է իր զինվորական կոնտինգենտն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը Կիևի անվտանգության երաշխիքների շրջանակներում։ Ինչպես հաղորդում է RBC-Ukraine գործակալությունը, Ջելյալովը հայտարարել է, որ Թուրքիան «այն 10 երկրներից մեկն է, որոնք արդեն իսկ պոտենցիալ պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու շրջանակներում»։ Նա նաև ասել է, որ Թուրքիայի […] ...

Էրդողանի կինը խնդրել է Մելանյա Թրամփին նամակ գրել Նեթանյահուին

19:44 23.08.2025

Էրդողանի կինը խնդրել է Մելանյա Թրամփին նամակ գրել Նեթանյահուին

Թուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը, խնդրել է ԱՄՆ նախագահ Մելանյա Թրամփի կնոջը՝ կոչ անել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածում, որտեղ զոհվել է ավելի քան 18,000 անչափահաս, հաղորդում է Թուրքիայի առաջնորդի գրասենյակի հաղորդակցության բաժինը։ Էմինե Էրդողանը նամակում հիշեցրել է, որ վեց տարի առաջ խոսել է Մելանիայի հետ և գնահատել նրա բարոյական զգայունությունը, […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

19:32 23.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Գր․ Լուսավորչի փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 3 շենք, Հին Երևանցու փ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 3, 5, […] ...

BACK_TO_TOP