14:03 26.03.2022
Մարտի 25-ի կեսօրվանից մինչև 26-ի առավոտ Արցախի առաջնագծի երկայնքով իրավիճակի ու դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել, և ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղում ու հարակից Քարագլուխ բարձունքի մի կողմում, իսկ քիչ առաջ այդ հատվածում անհաջող հարձակման փորձ են կատարել մեր մի զինված ստորաբաժանման ուղղությամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
«Արցախի զինված ուժերը համապատասխան նախազգուշական ու զսպիչ միջոցներ են ձեռնարկում հնարավոր վտանգները չեզոքացնելու նպատակով: Ադրբեջանական ԱԹՍ հարվածներից երեկ ունեցել ենք 3 զոհ և 15 վիրավոր, ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ:
Երեկ այցելել եմ Խրամորթ գյուղ, այնտեղ իրավիճակը հարաբերականորեն հանգիստ էր, իսկ տրամադրությունը՝ պատշաճ: Ռուս խաղաղապահների հենակետերը շարունակում են գործել Փառուխում և Խրամորթում, և ռուսական կողմը զգալի ջանքեր է գործադրել իր պատասխանատվության տակ գտնվող տարածքում հրադադարի ռեժիմի ապահովման ուղղությամբ: Ակնկալում ենք, որ ռուսական ջանքերով ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր և այլևս խախտումներ չեն կատարի ընդդեմ Արցախի ժողովրդի անվտանգության և ՌԴ երաշխիքների:
Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենիքում և պատրաստ դիմակայելու զանազան մարտահրավերների»:
20:23 23.08.2025
Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ19:44 23.08.2025
Էրդողանի կինը խնդրել է Մելանյա Թրամփին նամակ գրել Նեթանյահուին20:23 23.08.2025
Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է երկու հրամանագիր՝ Ռուսաստանի և դրա հետ ենթադրաբար կապված անձանց դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին Ուկրաինայի առաջնորդը հայտնել է իր Telegram ալիքում։ Պետության ղեկավարը մանրամասնել է, որ հրամանագրերից մեկի շրջանակներում Ուկրաինայի պատժամիջոցները համաժամեցվում են կանադական պատժամիջոցների հետ։ Այսպիսով, սահմանափակումները կվերաբերեն 139 ֆիզիկական և իրավաբանական անձանց։ «Այսօրվա երկրորդ հրամանագիրը […] ...
20:13 23.08.2025
Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել Ճապոնիային ամրապնդել համագործակցությունը․ YonhapՀարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունգը կոչ է արել Ճապոնիայի առաջնորդին ավելի սերտ համագործակցություն հաստատել փոփոխվող համաշխարհային առևտրային պայմանների ֆոնին շաբաթ օրը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է Yonhap News Agency-ն։ «Քանի որ համաշխարհային առևտրի և անվտանգության կարգը շարունակում է զարգանալ, ես կարծում եմ, որ Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան, որոնք ունեն նմանատիպ […] ...
19:55 23.08.2025
Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Ուկրաինա զորախումբ ուղարկելու հարցըԹուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելյալովը պնդում է, որ երկիրը քննարկում է իր զինվորական կոնտինգենտն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը Կիևի անվտանգության երաշխիքների շրջանակներում։ Ինչպես հաղորդում է RBC-Ukraine գործակալությունը, Ջելյալովը հայտարարել է, որ Թուրքիան «այն 10 երկրներից մեկն է, որոնք արդեն իսկ պոտենցիալ պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու շրջանակներում»։ Նա նաև ասել է, որ Թուրքիայի […] ...
19:44 23.08.2025
Էրդողանի կինը խնդրել է Մելանյա Թրամփին նամակ գրել ՆեթանյահուինԹուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը, խնդրել է ԱՄՆ նախագահ Մելանյա Թրամփի կնոջը՝ կոչ անել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածում, որտեղ զոհվել է ավելի քան 18,000 անչափահաս, հաղորդում է Թուրքիայի առաջնորդի գրասենյակի հաղորդակցության բաժինը։ Էմինե Էրդողանը նամակում հիշեցրել է, որ վեց տարի առաջ խոսել է Մելանիայի հետ և գնահատել նրա բարոյական զգայունությունը, […] ...
19:32 23.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Գր․ Լուսավորչի փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 3 շենք, Հին Երևանցու փ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 3, 5, […] ...