Արցախում գազամատակարարման վերականգնման լուրը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է․ «Արցախգազ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+31.09 oC

Արցախում գազամատակարարման վերականգնման լուրը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է․ «Արցախգազ»

14:58 27.03.2022

Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-ը վերացրել է Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները, և մարտի 29-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի։ Այս մասին  ասվում է «Արցախգազ» ՓԲԸ տնօրինության տարածած հայտարարությունում։

«Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է, որը հետապնդում է ստեղծված բարդ իրավիճակից օգտվելու և արցախահայությանն ու միջազգային հանրությանը տեղեկատվական դաշտում ապակողմնորոշելու նենգ նպատակ։

Հայտնում ենք, որ բնական գազը մուտք է գործում Արցախի Հանրապետության տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է (հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն): Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը։ Ուստի, հաղորդագրության մեջ նշված ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։ Դա պարզապես տեխնիկական ու աշխարհագրական առումով էլ բացառվում է:

Նշված հաղորդագրությունը ևս մեկ անգամ փաստում է, որ մարտի 8-ին գազատարը Շուշիի հատվածում պայթեցնելուց և օրեր շարունակ դրա վերանորոգմանը խոչընդոտելուց հետո ադրբեջանական կողմը դիտավորյալ փական է տեղադրել գազատարի վրա՝ եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնելով Արցախի բնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու հանցավոր գործին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

20:23 23.08.2025

Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է երկու հրամանագիր՝ Ռուսաստանի և դրա հետ ենթադրաբար կապված անձանց դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին Ուկրաինայի առաջնորդը հայտնել է իր Telegram ալիքում։ Պետության ղեկավարը մանրամասնել է, որ հրամանագրերից մեկի շրջանակներում Ուկրաինայի պատժամիջոցները համաժամեցվում են կանադական պատժամիջոցների հետ։ Այսպիսով, սահմանափակումները կվերաբերեն 139 ֆիզիկական և իրավաբանական անձանց։ «Այսօրվա երկրորդ հրամանագիրը […] ...

Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել Ճապոնիային ամրապնդել համագործակցությունը․ Yonhap

20:13 23.08.2025

Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել Ճապոնիային ամրապնդել համագործակցությունը․ Yonhap

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունգը կոչ է արել Ճապոնիայի առաջնորդին ավելի սերտ համագործակցություն հաստատել փոփոխվող համաշխարհային առևտրային պայմանների ֆոնին շաբաթ օրը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է Yonhap News Agency-ն։ «Քանի որ համաշխարհային առևտրի և անվտանգության կարգը շարունակում է զարգանալ, ես կարծում եմ, որ Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան, որոնք ունեն նմանատիպ […] ...

SHANTNEWS

20:00 23.08.2025

SHANTNEWS

Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Ուկրաինա զորախումբ ուղարկելու հարցը

19:55 23.08.2025

Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Ուկրաինա զորախումբ ուղարկելու հարցը

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելյալովը պնդում է, որ երկիրը քննարկում է իր զինվորական կոնտինգենտն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը Կիևի անվտանգության երաշխիքների շրջանակներում։ Ինչպես հաղորդում է RBC-Ukraine գործակալությունը, Ջելյալովը հայտարարել է, որ Թուրքիան «այն 10 երկրներից մեկն է, որոնք արդեն իսկ պոտենցիալ պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու շրջանակներում»։ Նա նաև ասել է, որ Թուրքիայի […] ...

Էրդողանի կինը խնդրել է Մելանյա Թրամփին նամակ գրել Նեթանյահուին

19:44 23.08.2025

Էրդողանի կինը խնդրել է Մելանյա Թրամփին նամակ գրել Նեթանյահուին

Թուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը, խնդրել է ԱՄՆ նախագահ Մելանյա Թրամփի կնոջը՝ կոչ անել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածում, որտեղ զոհվել է ավելի քան 18,000 անչափահաս, հաղորդում է Թուրքիայի առաջնորդի գրասենյակի հաղորդակցության բաժինը։ Էմինե Էրդողանը նամակում հիշեցրել է, որ վեց տարի առաջ խոսել է Մելանիայի հետ և գնահատել նրա բարոյական զգայունությունը, […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

19:32 23.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Գր․ Լուսավորչի փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 3 շենք, Հին Երևանցու փ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 3, 5, […] ...

BACK_TO_TOP