14:22 28.07.2018
NEWS.am Medicine-ը տեղեկացնում է, որ Հայաստանում մի խումբ երիտասարդներ փորձում են ստեղծել 3D պրինտեր, որը հյուսվածքներ ու օրգաններ կտպի: Նման պրինտերով տպված հյուսվածքները կարելի է օգտագործել գիտական հետազոտությունների մեջ, իսկ ոչ այնքան հեռավոր ապագայում, նաև փոխպատվաստման համար։ Հենց նման պրինտերի մշակմամբ են զբաղվում Էմանուել Ղանդիլյանը, Համլետ Խաչատրյանը ու նրանց ընկերները։ Այդ մշակումը նրանք անվանել են FoldInk։
Սովորական 3D պրինտերը թանաքի փոխարեն օգտագործում է հատուկ պլաստիկ։ Տղաները մոդիֆիկացնում են նման պրինտերներից մեկը, որպեսզի այն կարողանա տպել հիդրոգելով՝ նյութ, որը շատ նման է նրան, ինչով լցված է կենդանի օրգանիզմի միջբջջային տարածքը։ Հիդրոգելի մեջ հավելելով իսկական բջիջներ՝ տեսականորեն կարելի է տպել «կենդանի» հյուսվածքներ։
«Տեսականորեն նման ձևով կարելի է տպել ցանկացած հյուսվածք։ Առայժմ մենք փորձում ենք տպել այնպիսի հյուսվածքներ, որոնք վասկուլյարիզացման (անոթավորման) հետ կապված խնդիրներ չունեն, օրինակ աճառային կամ էպիթելային հյուսվածքները»,- նշել է Էմանուել Ղանդիլյանը։
Տղաների խոսքով՝ աշխարհում դեռ ոչ ոքի չի հաջողվել տպել լիարժեք վասկուլյարիզացված, այսինքն՝ գործող արյունատար անոթներ ունեցող հյուսվածքներ։ Այդ իսկ պատճառով աշխարհում դեռ չկան 3D պրինտերով տպված լիարժեք օրգաններ։ Թիմը, որը կկարողանա ստեղծել նման օրգան, կարող է պատկառելի դրամաշնորհներ ակնկալել մի շարք միջազգային կազմակերպություններից։ Տղաները հույս ունեն, որ մի օր իրենց պրինտերի օգնությամբ նման հյուսվածքներ հնարավոր կլինի տպել Հայաստանում։
«Սա շատ բարդ խնդիր է, քանի որ օրգաններում կան բազմաթիվ մանր, միկրոսկոպիկ անոթներ, որոնք ապահովում են արյան շրջանառությունը։ 3D պրինտերով դրանք տպագրել դեռ ոչ ոքի չի հաջողվել։ Չեմ ուզում ասել, որ դա անհնար է, բայց նման բան դեռ չի արվել»,- ասել են տղաները։
11:01 15.05.2025
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասինԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորությանը։ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,-գրել է Կոստանյանը։ ...
10:58 15.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՄայիսի 15-ին, ժամը 07:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […] ...
10:48 15.05.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին: ...
10:35 15.05.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի «մեծ հաջողությունները» այս ոլորտում։ «Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրանք արտադրենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այս հարցում շատ հաջողակ են, և մենք պետք է հաղթենք նրանց […] ...
10:35 15.05.2025
Ռաֆինյան խոստովանել է, որ Ֆլիկի շնորհիվ մնացել է «Բարսելոնայում»«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ աշխատելու մասին։ «Ֆլիկի շնորհիվ մնացի «Բարսելոնայում»։ Նա ինձ ասաց, որ կլինեմ իր թիմի կարևոր խաղացողներից մեկը։ Նա շատ է հոգ տանում խաղացողների մասին, անաչառ է և անգնահատելի մարդկային հատկանիշներ ունի։ Անչափ ուրախ էի, որ ինձ ավագ ընտրեցին։ «Բարսելոնայում» խաղալն իմ երազանքն էր, իսկ ավագի […] ...
10:28 15.05.2025
Դիլիջան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...