Հայտնի են Համադպրոցական գիտության փառատոնի 2022 թվականի հաղթողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+31.09 oC

Հայտնի են Համադպրոցական գիտության փառատոնի 2022 թվականի հաղթողները

13:37 29.03.2022

«Համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառման մրցութային հանձնաժողովն ամփոփել է մարտի 26-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած մրցույթի արդյունքները:

Ներկայացված գիտահետազոտական 35 նախագծերից մասնագիտական ժյուրին, ըստ անվանակարգերի (մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա և կենսաբանություն), հաղթող է ճանաչել 11 նախագիծ:

Ժյուրիի կողմից ամենաբարձր գնահատականներ ստացած երեք նախագծերը՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների ներկայացրած «ԷկոՊրոտեին, երեք խնդիր, մեկ լուծում» (աշակերտներ` Կուրղինյան Մանե Գագիկի, 12-րդ դաս., Սարաֆյան Մհեր Հարությունի, 12-րդ դաս., ղեկավար` Ռուբինա Հարությունյան), Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի «Պոլիպրոպիլենից՝ մինչև վառելիք» (աշակերտ` Համբարձումյան Արտյոմ Անդրանիկի, 11-րդ դաս․, ղեկավար` Վարդուհի Օհանջանյան, և Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի «Շանթ և շարժում՝ կայծային շքերթ» (աշակերտներ` Առաքելյան Անուշ Արայի, 12-րդ դաս․, Թովմասյան Էդվարդ Սահակի, 12-րդ դաս․, ղեկավար` Ռուզաննա Թամազյան), առցանց կմասնակցեն մայիսին ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):

Միջազգային գիտատեխնիկական փառատոնին Հայաստանի դպրոցականների մասնակցությանը, ինչպես նախորդ տարի, աջակցել է «ARPA» հիմնադրամը, որի սահմանած ISEF-Community Innovation Award մրցանակին (500 ԱՄՆ դոլար) արժանացել է Արարատի մարզի Ջրահովիտի Վլ․ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցից ներկայացված «Տաք դպրոց» նախագիծը (աշակերտներ` Ամիրխանյան Արթուր Կարենի, 9-րդ դաս., Հովհաննիսյան Գեղեցիկ Արսենի, 10-րդ դաս., ղեկավարներ` Սիլվա Գրիգորյան, Նելլի Ստեփանյան):

Փառատոնի ամենակրտսեր մասնակիցների՝ Վանաձորի համար 21 հիմնական դպրոցի աշակերտների ներկայացրած «Առողջ սնունդ» (աշակերտներ` Գևորգյան Հայկուհի Սեյրանի, 8-րդ դաս․, Շաքարյան Գեորգի Հակոբի, 8-րդ դաս․, ղեկավար` Նելլի Ստեփանյան) և «Կանաչ տանիք» (աշակերտներ` Միրզոյան Էռնա Ռուդիկի, 7-րդ դաս., Հայրապետյան Էմին Նիկոլայի, 6-րդ դաս․, ղեկավար` Լիլիթ Հարությունյան) նախագծերն արժանացել են ժյուրիի հատուկ մրցանակի:

«Լավագույն նախագիծ» անվանակարգում «Կենսաբանություն» և «Մաթեմատիկա և ծրագրավորում» առարկաներից մրցանակներ են ստացել Մոսկվայի պետական համալսարանի «Երիցյան» վարժարանի սաները՝ «Երկու աբիոտիկ գործոնների ազդեցությունը» (աշակերտ` Վարդանյան Մարկ Հայկի, 12-րդ դաս․, ղեկավար` Լիա Մինասբեկյան) և «Ֆրակտալներ և ծրագրավորում» (աշակերտ` Մակսիկով Տիմոֆեյ, 11-րդ դաս․, ղեկավար` Գայանե Սամվելյան) նախագծերով:

Քիմիայից ներկայացված լավագույն նախագիծ է ճանաչվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի «Հաղորդիչ էկո-պոլիմեր» նախագիծը (աշակերտներ` Հունանյան Սոնա Արթուրի, 10-րդ դաս., Հարությունյան Անուշ Արթուրի, 10-րդ դաս., ղեկավար` Շուշաննա Վարդանյան):

Ֆիզիկայի անվանակարգում ընտրվել է երկու հաղթող նախագիծ՝ Արմավիրի մարզի Թաիրովի միջնակարգ դպրոցից ներկայացված «Ոչ նյուտոնյան հեղուկներ» (աշակերտ` Հարությունյան Նարեկ Գագիկի, 12-րդ դաս․, ղեկավար` Վարդուհի Ծատրյան) և ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցից ներկայացված «Ասֆալտ՝ պլաստիկ շշերից. ապագայի ճանապարհները» (աշակերտներ` Մանուկյան Հայկ Ներսեսի, 11-րդ դաս., Մինասյան Թամարա Արմանի, 11-րդ դաս․, ղեկավար` Լիանա Առուստամյան) նախագծերը:

Միջազգային գիտատեխնիկական փառատոնին չմասնակցող բոլոր ընտրված նախագծերն արժանացել են դրամական պարգևների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

72-ամյա օշականցու տնամերձ հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել

12:13 16.07.2025

72-ամյա օշականցու տնամերձ հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Օշական գյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է կանեփի չորացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ օշականցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 260 բույս: Կատարվում է նախաքննություն։ ...

SHANTNEWS

12:00 16.07.2025

SHANTNEWS

Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար. քրեական վարույթը դատարանում է

11:57 16.07.2025

Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար. քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի գլխավոր էկոպարեկներից մեկը, նախապես տեղյակ լինելով Տավուշի մարզի բնակչի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևան»-ի անտառտնտեսության տարածքից ապօրինի ծառահատումներ կատարելու մասին, իր պաշտոնեական լիազորություններն օգտագործել է վերջինիս օգտին անգործության և թողտվության համար, այն է՝ տվյալ անձի կողմից կատարած […] ...

Թրամփը հայտարարել է, որ Patriot հրթիռներն արդեն ուղարկվում են Ուկրաինա

11:48 16.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Patriot հրթիռներն արդեն ուղարկվում են Ուկրաինա

Ուկրաինան արդեն ստանում է հրթիռներ Patriot համակարգերի համար, հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Դրանք արդեն ուղարկվում են։ Դրանք գալիս են Գերմանիայից, ապա փոխարինվում Գերմանիայի կողմից, և բոլոր դեպքերում Միացյալ Նահանգները ստանում է ամբողջական վճարը», – ասել է նա Փենսիլվանիայից Վաշինգտոն ժամանելուն պես։ Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահը Մոսկվային 50-օրյա վերջնագիր տվեց՝ պահանջելով Կիևի հետ […] ...

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:39 16.07.2025

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 17-ին՝ ժամը 10:00–ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մրգավան, Մասիս, Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան, Դիմիտրով, Մխչյան, Արաքսավան, Զանգակատուն, Ուրցալանջ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP