ՀՀ ՄԻՊ-ն ու Քեթրին Բոմբերգերը քննարկել են անհետ կորածների դեպքերի հետաքննման և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+29.09 oC

ՀՀ ՄԻՊ-ն ու Քեթրին Բոմբերգերը քննարկել են անհետ կորածների դեպքերի հետաքննման և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

14:35 29.03.2022

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Ողջունելով Միջազգային հանձնաժողովի ներկայացուցիչներին՝ Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մանդատն ու հաստատության գործունեության ուղղությունները: Նա նաև զրուցակիցներին տեղեկացրել է կառույցի հանրային բարձր վստահության մասին, ինչն ըստ

Պաշտպանի, կարևոր երաշխիք է առաքելության արդյունավետ իրականացման համար:
Քրիստիննե Գրիգորյանը Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի ներկայացուցիչներին ներկայացրել է անհետ կորած անձանց ընտանիքների հետ Պաշտպանի հաստատության կողմից տարվող աշխատանքների ուղղությունները, որոնք ներառում են ընտանիքներին հանդիպող ինչպես ամենօրյա խնդիրների լուծումն, այնպես էլ իրավական խորհրդատվությունն ու հոգեբանական աջակցությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմներից օգտվելը դյուրացնելը: Պաշտպանն ընդգծել է, որ թե՛ անհետ կորած անձանց և թե՛ գերության մեջ պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը գտնում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում:

Քեթրին Բոմբերգերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի 25 տարվա աշխատանքային փորձառությունը, որը միտված է օգնելու պետություններին հետպատերազմական ժամանակահատվածում անհետ կորած անձանց դեպքերի ուսումնասիրման, նրանց ընտանիքներին իրավական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև պատշաճ հետաքննական մեխանիզմներ և ինստիտուցիոնալ կառուցակարգեր հիմնելու հարցում:

Պաշտպան Գրիգորյանը հատկապես կարևորել է անհետ կորած անձանց հարցերը կարգավորող համապարփակ օրենսդրության մշակման, ինչպես նաև տրամաբանական ու կարողություններով օժտված ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է անհետ կորած անձանց հարազատների ներգրավվածության կարևորությունը թե օրենսդրության և թե մեխանիզմների մշակման գործընթացում:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունների շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Լեռնանիստ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:10 16.07.2025

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Լեռնանիստ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Լեռնանիստ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 16-ին

11:02 16.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 16-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․90 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:   ...

Հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

10:53 16.07.2025

Հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ130+100-կմ134+500 հատվածը։ 4.4կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը սկսվում է Գյումրու վերջնամասից և հասնում մինչև Մայիսյան բնակավայր։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Սերժիկ Պետրոսյանն ու Արման Խաչատրյանը Շիարկի մարզ այցելության ժամանակ եղել են նաև այս շինհրապարակում, հետևել իրականացվող աշխատանքներին։ Նշենք, որ այս […] ...

Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար

10:45 16.07.2025

Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Համբարձում Մաթևոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- նշված է հրամանագրում։ Մեկ այլ հրամանագրով Հակոբ Սիմիդյանն ազատվել է շրջակա միջավայրի […] ...

Շիրակի մարզի որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

10:38 16.07.2025

Շիրակի մարզի որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 18-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Ախուրյան, Նոր Ախուրյան, Մայիսյան, Հացիկ, Շիրակ, Կառնուտ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 16-ի 08։00 դրությամբ

10:30 16.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 16-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 16-ի 08։00 դրությամբ կազմել է 18.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։ ...

BACK_TO_TOP