Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+29.09 oC

Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

20:51 29.03.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հերթական հեռախոսազրույցում շարունակել է քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Շարունակվել է կարծիքների փոխանակումը Ուկրաինայի շուրջ իրադրության զարգացման արդիական ասպեկտների շուրջ, այդ թվում ՝ հաշվի առնելով այսօր Ստամբուլում ավարտված ռուս և ուկրաինացի ներկայացուցիչների բանակցությունների հերթական փուլը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պուտինը Մակրոնին մանրամասն տեղեկացրել է ՌԴ զինված ուժերի կողմից մարդասիրական օգնության տրամադրման և տարհանման ապահովման միջոցառումների մասին:

Կողմերն անդրադարձել են նաև Ռուսաստանից բնական գազի մատակարարումների ռուբլով վճարման անցնելու որոշման հետ կապված հարցերին:

«Արծարծվել են նաև Ռուսաստանից՝ մասնավորապես ԵՄ երկրներ բնական գազի մատակարարումների ռուսական ռուբլով վճարման անցնելու որոշման հետ կապված հարցեր», – ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ղրղզստանում 4.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:21 16.07.2025

Ղրղզստանում 4.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

4.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ղրղզստանի հյուսիսում գտնվող Թալասի շրջանում, հայտնում է հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ղրղզստանում ՝ Կալբա գյուղից 3 կիլոմետր հարավ-արևելք և Թալասի շրջկենտրոնից 19 կիլոմետր հեռավորության վրա։ Ղրղզստանի Հանրապետության բնակավայրերում երկրաշարժի ուժգնությունը եղել է. Կալբա, Աթայ Օգոնբաևա, Կարա-Սուու, Կոկ-Քաշաթ գյուղերում՝ 3,5 բալ, Կոզուչակ, Ժոն-Արիկ, Կըզըլ-Տուու, […] ...

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Լեռնանիստ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:10 16.07.2025

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Լեռնանիստ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Լեռնանիստ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 16-ին

11:02 16.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 16-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․90 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:   ...

Հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

10:53 16.07.2025

Հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ130+100-կմ134+500 հատվածը։ 4.4կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը սկսվում է Գյումրու վերջնամասից և հասնում մինչև Մայիսյան բնակավայր։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Սերժիկ Պետրոսյանն ու Արման Խաչատրյանը Շիարկի մարզ այցելության ժամանակ եղել են նաև այս շինհրապարակում, հետևել իրականացվող աշխատանքներին։ Նշենք, որ այս […] ...

Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար

10:45 16.07.2025

Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Համբարձում Մաթևոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- նշված է հրամանագրում։ Մեկ այլ հրամանագրով Հակոբ Սիմիդյանն ազատվել է շրջակա միջավայրի […] ...

Շիրակի մարզի որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

10:38 16.07.2025

Շիրակի մարզի որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 18-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Ախուրյան, Նոր Ախուրյան, Մայիսյան, Հացիկ, Շիրակ, Կառնուտ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

BACK_TO_TOP