Կոբզոնը կոմայի մեջ չի ընկել. երգչի քույրը հերքում է ԶԼՄ-ների տարածած լուրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+26.09 oC

Կոբզոնը կոմայի մեջ չի ընկել. երգչի քույրը հերքում է ԶԼՄ-ների տարածած լուրերը

18:11 28.07.2018

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի՝ մշակույթի հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Իոսիֆ Կոբզոնի քույրը՝ Գելենան, հերքել է երգչի՝ կոմայի մեջ ընկնելու մասին լուրերը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:

«Փառք Աստծո, ամեն ինչ լավ է: Նա պլանային բուժումների մեջ է: Ինչ կոմա, ինչ եք ասում»,- ասել է նա: Գելենան հավելել է, որ այժմ արտիստը սուրճ է վայելում իր կնոջ՝ Նելլիի ու բուժքրոջ հետ:

«Ինչպե՞ս կարելի է, սա ծաղր է նրա և մեր հարազատների նկատմամբ: Ես հիմա զանգահարել եմ մեր բոլոր հարազատներին, որովհետև բոլորն այդ լուրից ուշաթափ վիճակում էին»,- նշել է Կոբզոնի քույրը:

Իոսիֆ Կոբզոնի մոտ առողջական խնդիրները սկսվել են ավելի քան 10 տարի առաջ. 2005-ին նրա մոտ օնկոլոգիական հիվանդություն գտան, և այդ ժամանակից ի վեր նա մի քանի վիրահատության է ենթարկվել ու քիմիաթերապիայի մի քանի կուրս անցել: Նախորդ շաբաթվանից սկսած՝ երգիչը քաղաքային հիվանդանոցներից մեկում է: Հարազատները պնդում են, որ նա պլանային բուժում է անցնում, մինչդեռ ԶԼՄ-ները նշում են, որ արտիստի առողջական վիճակը վատ է, նա վերակենդանացման բաժանմունքում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր առավել, քան երբևէ, գիտակցում ենք մեր անկախության ու ինքնիշխանության արժեքը. ԱԺ նախագահ

10:48 23.08.2025

Այսօր առավել, քան երբևէ, գիտակցում ենք մեր անկախության ու ինքնիշխանության արժեքը. ԱԺ նախագահ

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձի առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։ Այդ օրը հայ ժողովուրդը վերահաստատեց իր` ազատ ապրելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքը։ Անկախության ճանապարհը հեշտ չի եղել։ Վերջին իրադարձությունները, սակայն, նոր պատմական հնարավորություններ են բացել մեր պետության առջեւ` […] ...

Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը վարչական նոր շենք կունենա․ ամփոփվել է ՆԳՆ Վայոց ձորի մարզի ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

10:41 23.08.2025

Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը վարչական նոր շենք կունենա․ ամփոփվել է ՆԳՆ Վայոց ձորի մարզի ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Օգոստոսի 4-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում […] ...

Դիլիջանի թունելի երթեւեկելի հատվածում ամբողջ գիշեր իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ

10:33 23.08.2025

Դիլիջանի թունելի երթեւեկելի հատվածում ամբողջ գիշեր իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ

Դիլիջանի թունելի երթեւեկելի հատվածում ամբողջ գիշեր իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեններ Արման Խաչատրյանը եւ Սերժիկ Պետրոսյանը հետեւել են աշխատանքների ընթացքին։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վելդկամպին Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնում համագործակցության համար

10:26 23.08.2025

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վելդկամպին Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնում համագործակցության համար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կասպար Վելդկամպին Նիդերլանդների ԱԳՆ նախարարի պաշտոնում համագործակցության համար։ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Վելդկամպի հետ, որին կից գրել է. «Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում իմ թանկագին ընկերոջը` Կասպար Վելդկամպին, արտաքին գործերի նախարարի պաշտոնում համագործակցության համար: Մենք աննախադեպ հաջողությունների ենք հասել Հայաստանի և Նիդերլանդների միջև […] ...

Իտալիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ, երբ Սալվինին կոչ է արել Մակրոնին մեկնել Ուկրաինա

10:15 23.08.2025

Իտալիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ, երբ Սալվինին կոչ է արել Մակրոնին մեկնել Ուկրաինա

Ֆրանսիայում Իտալիայի դեսպան Էմանուելա Ալեսանդրոն կանչվել է Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ կապված Իտալիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար, «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի կողմից Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշման քննադատության հետ։ Այս մասին հայտնել է Franceinfo ռադիոկայանը։ Միլան կատարած այցի ժամանակ Սալվինին, խոսելով Իտալիայի՝ Ուկրաինա իր զինվորականներին ուղարկելու պատրաստակամության մասին՝ Մակրոնի […] ...

Fox News. ԱՄՆ Լուիզիանա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել

10:03 23.08.2025

Fox News. ԱՄՆ Լուիզիանա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել

ԱՄՆ Լուիզիանա նահանգի Ռոզլենդ քաղաքի գտնվող Smitty’s Supply գործարանում, որն արտադրում է ավտոմոբիլային արդյունաբերության համար նախատեսված քսանյութեր, պայթյուն է տեղի ունեցել: Գործարանի մոտակայքում ապրող մարդկանց տարհանման հրաման է տրվել, հաղորդում է Fox News-ը։ Նշվում է, որ տեղի իշխանությունները հայտարարել են գործարանից մեկ մղոն շառավղով պարտադիր տարհանման մասին: Հեռուստաալիքի կողմից հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես […] ...

BACK_TO_TOP