16:43 28.07.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկրօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ:
Նախագահ Մատարելայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք:
Նույն օրը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Իտալիայի նախագահի դիմավորման պաշտոնական աարարողությունը, որին կհաջորդի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելայի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահներ Սարգսյանն ու Մատարելան հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսին:
Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ տեղի կունենա հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությունը:
11:25 15.05.2025
Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...
11:14 15.05.2025
Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:01 15.05.2025
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասինԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորությանը։ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,-գրել է Կոստանյանը։ ...
10:58 15.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՄայիսի 15-ին, ժամը 07:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […] ...
10:48 15.05.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին: ...
10:35 15.05.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի «մեծ հաջողությունները» այս ոլորտում։ «Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրանք արտադրենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այս հարցում շատ հաջողակ են, և մենք պետք է հաղթենք նրանց […] ...