Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+25.09 oC

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին

17:43 28.07.2018

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով դիմել է միջազգային կառույցներին:

«2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակեպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի Է վերցվել։

Այս հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից նշվող անձն իրականում Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն է, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։
Դեպքի հաջորդ օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Կարեն Ղազարյանի ծնողները և նրա մի շարք այլ մերձավոր ազգականներ: Այդ դիմումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչը, Պաշտպանի անմիջական հանձնարարությամբ, 2018 թվականի հուլիսի 17-ին այցելել է Տավուշի մարզի Բերդավան գյուղ և հանդիպել Կարեն Ղազարյանի ծնողներին: Տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում ծնողները պնդել են, որ Կ.Ղազարյանը երբևէ չի հանդիսացել զինվորական անձ և տրամադրել են համապատասխան փաստաթղթեր, այդ թվում՝ կապված նրա հոգեկան առողջության խնդիրների և հոգեբուժարանում բուժումներ ստանալու հետ: Ըստ ծնողների՝ իրենց տունը գտնվում է ամենամոտը հայ-ադրբեջանական սահմանին. այդ օրը տեղացել է ուժեղ անձրև և ամպրոպ, ընդհատվել է էլեկտրաէներգիան, ինչն էլ նպաստել որդու մոլորվելուն՝ գիշերը ժամը 02:30-ի սահմաններում: Ծնողները նշել են նաև, որ իրենք անհամբեր սպասում են որդուն վերադարձնելուն:

Կարեն Ղազարյանի հոգեկան առողջության խնդիրների մասին Մարդու իրավունքների պաշտպանին համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել նաև նրա մերձավոր ազգականները: Բերդավան համայնքի ղեկավարը Պաշտպանի ներկայացուցչին նույնպես պնդել է, որ Կարեն Ղազարյանն ունի հոգեկան առողջության խնդիրներ և երբևէ չի եղել զինվորական:

Վերջին օրերին Կարեն Ղազարյանի ծնողները մի քանի անգամ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով անհանգստություն այն մասին, որ մինչ օրս չունեն տեղեկություններ իրենց որդու գտնվելու մասին: Ծնողները ներկայացրել են նաև անհանգստություն Կ.Ղազարյանի կյանքի և առողջության ու նրա ֆիզիկական անվտանգության համար: Խնդրել են Պաշտպանի աջակցությունը իրենց որդու մասին տեղեկություններ ստանալու հարցում:

Հաշվի առնելով, որ առկա են Կարեն Ղազարյանի ծնողների կողմից Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումներ, ինչպես նաև այն, որ Կ.Ղազարյանը ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է և հանդիսանում է ՀՀ քաղաքացի, Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ:

Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունել ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկությունն այն մասին, որ Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների և նրա վերադարձի կազմակերպման համար անմիջապես զգուշացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանյան գրասենյակը:

Մյուս կողմից, Պաշտպանն արձանագրել Է հրապարակային տեղեկություններն այն մասին, որ Կարեն Ղազարյանի գերության մեջ գտնվելու ընթացքում ադրբեջանական իշխանությունները հետևողականորեն խոչընդոտում են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների այցերը նրան:

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում այս տեղեկությունը` հատկապես հաշվի առնելով, որ շարունակվում են Կարեն Ղազարյանի ծնողների ու նրա այլ ազգականների շարունակական անհանգստությունները Կ.Ղազարյանի ֆիզիկական անվտանգության ու Ադրբեջանում նրան բռնությունների ենթարկելու հնարավորության մասին:

Այս վիճակն անընդունելի է նաև այն տեսանկյունից, որ չնայած ԿԽՄԿ-ի միջազգային մարդասիրական մանդատին, վերջինս Կարեն Ղազարյանին տեսակցելու և, որպես հետևանք, նրա ընտանիքը Կ.Ղազարյանի մասին որևէ տեղեկություն ստանալու հնարավորություն չունեն: Այս վիճակն արդեն շարունակվում է 14 օր այն դեպքում, երբ միջազգային պահանջները սահմանում են հնարավորինս արագ, սակայն առավելագույնը յոթնօրյա ժամկետում անձի մասին տեղեկություն ստանալու նրա ընտանիքի իրավունքը: Ընդ որում, Կարեն Ղազարյանի ընտանիքը պետք է այս ժամականակահատվածում տեղեկություն ունենար նաև նրա գտնվելու վայրի մասին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների ու միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունն այս հարցին և խնդրում աջակցություն Հայաստանի քաղաքացի, Հայաստանի սահամանմերձ գյուղի բնակիչ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող Կարեն Ղազարյանի ֆիզիկական անվտանգության ու նրա գտնվելու մասին տեղեկություններ ձեռք բերելու, նրա վերադարձին աջակցելու հարցում»,- նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

23:59 11.08.2025

Oգոստոսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների, եգիպտացորենի, կաղամբի, կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի և սեխի հասունացումը, կատարվել է բերքահավաք։ Դիտվել է խոտաբույսերի ցողունի աճ, շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը և չորացումը։ Լեռնային շրջաններում պտղատուների մոտ տեղի է […] ...

Էրդողան. Հայաստան-Թուրքիա կարգավորման բանակցությունները կշարունակվեն տեխնիկական մակարդակով

23:55 11.08.2025

Էրդողան. Հայաստան-Թուրքիա կարգավորման բանակցությունները կշարունակվեն տեխնիկական մակարդակով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։ Նախագահի գրասենյակը X-ի միկրոբլոգում գրել է. «Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Նախագահ Էրդողանը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Նշելով, որ խաղաղության կամքը արժեքավոր է տարածաշրջանի հանգստության տեսանկյունից, Էրդողանը շեշտել […] ...

Չեխիայի ԱԳՆ. Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին

23:53 11.08.2025

Չեխիայի ԱԳՆ. Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին

Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, բայց, հնարավոր է, ոչ օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ձևաչափով։ Այս մասին հայտնել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին, հաղորդում է CTK լրատվական գործակալությունը։ «Եվրոպան ներկայումս վճարում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մեծ մասը։ Կարծում եմ, որ Եվրոպան, բնականաբար, կմասնակցի բանակցություններին։ Սակայն, հնարավոր է, ոչ այս […] ...

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական սոցիալական նախաձեռնությունը

23:46 11.08.2025

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական սոցիալական նախաձեռնությունը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը՝ բնապահպանության վարչության հետ գործակցությամբ մեկնարկել է սոցիալական ծրագիր, որի շնորհիվ այն երեխաները, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչ և 10-15 տարեկան են, կարող են գրանցվել (զանգահարելով` 1-05 հեռախոսահամարին) և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն»: Կենտրոնն այսօր ընդունեց երեխաների առաջին խմբին: Այցի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան խաղալ և խնամել […] ...

Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել սիրելիին

23:37 11.08.2025

Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել սիրելիին

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել իր սիրելի Ջորջինա Ռոդրիգեսին։ Այս մասին հայտնել է Ռոդրիգեսը Instagram-ի իր էջում: «Այո՛։ Այս և մյուս բոլոր կյանքերում», – գրել է Ռոդրիգեսը՝ հրապարակելով մատանու նկարը: Իսպանական ԶԼՄ-ները նշում են, որ զույգը դեռ չի որոշել հարսանքի ամսաթիվը, բայց այն ծրագրում է անցկացնել մոտ ապագայում։ Ռոնալդոն ընտանիքի հետ տեղափոխվել […] ...

Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքից

23:28 11.08.2025

Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքից

Երեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Այսօր 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի […] ...

BACK_TO_TOP