Երևանի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. բնակիչն այրվածքներ է ստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+29.09 oC

Երևանի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. բնակիչն այրվածքներ է ստացել

22:57 28.07.2018

ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 28-ին՝ ժամը 16:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի թիվ 138/3 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ գազի բալոնից (5 կգ-անոց) տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել են 5 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը և բնակարանի պատշգամբի դուռը՝ մասամբ: Բնակիչը՝ Վ. Ս.-ն (ծնված 1975 թ.), հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ

12:27 11.08.2025

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, […] ...

Ալիևը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայում գտնվող ադրբեջանական էներգետիկ օբյեկտների վրա հարձակման համար

12:22 11.08.2025

Ալիևը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայում գտնվող ադրբեջանական էներգետիկ օբյեկտների վրա հարձակման համար

Բաքուն և Կիևը պնդում են, որ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության նավթամբարին։ Ալիևի կայքէջի համաձայն՝ Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Ուկրաինայում Ադրբեջանին պատկանող էներգետիկ օբյեկտների վրա «ռուսական հարձակումները» ։ Ադրբեջանը հայտարարել է, որ կողմերը դատապարտել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում Ադրբեջանի SOCAR-ին պատկանող նավթի պահեստարանի, […] ...

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում

12:13 11.08.2025

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Կառույցի թռիչքային կառուցվածքն ունի 19մ 50սմ երկարություն։ Ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ։ Հետիոտնային անցման լայնությունը 1.5մ է։ Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից։ ...

Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանից

12:05 11.08.2025

Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանից

Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանը հայտարարում է «Ambassador Scholarship Scheme» կրթաթոշակային ծրագրով ուսուցում: Չանդիգարհի մասնավոր համալսարանը համարվում է Հնդկաստանի լավագույն մասնավոր համալսարաններից մեկը՝ բուհերի համաշխարհային վարկանիշային աղյուսակում (QS World University Ranking) զբաղեցնելով 575-րդ տեղը՝ https://www.cuchd.in: Նշյալ կրթաթոշակային ծրագրի շրջանակում համալսարանն առաջարկում է 50% զեղչ ուսման վարձի համար և դեսպանության երաշխավորմամբ 800 ԱՄՆ դոլարի չափով մեկանգամյա կրթաթոշակ։ Լրացուցիչ տեղեկություններ […] ...

SHANTNEWS

12:00 11.08.2025

SHANTNEWS

Թուրքիայի կառավարությունն այսօր կքննարկի Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման

11:50 11.08.2025

Թուրքիայի կառավարությունն այսօր կքննարկի Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման

Թուրքիայի կառավարությունն այսօրվա նիստում կքննարկի Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման: Այս մասին հայտնել է CNN Türk-ը։ Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, նիստում կքննարկվի Հարավային Կովկասում կայունության ապահովման և տարածաշրջանային առևտրի ծավալներն ավելացնելու հարցը։ ...

BACK_TO_TOP