Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+27.09 oC

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:44 29.07.2018

Հուլիսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 26-րդ փողոցում այրվել է 500 քմ խոտածածկ տարածքԶեյթունի գերեզմանատանը` 500 քմ, Նոր Արեշ 6-րդ փողոցում՝ մոտ 3000 քմ, Նորագավիթ 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 500 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Այնթապ-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ մոտ 3000 քմ ցորենի արտ, Կոտայքի մարզի  Նոր Հաճնի կամրջի մոտակայքում՝ 2000 քմ, Արզնիի ձորում` 1500 քմ, Զորավան գյուղի գերեզմանատանը՝ 1000 քմ, Նուռնուս գյուղին հարակից սարում՝ 40 հա, Մայակովսկի գյուղում՝ մոտ 8000 քմ, Գետարգել գյուղի Սումգայիթ թաղամասի Ծաղկունքի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում՝ 5000 քմ, Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամաս տանող ավտոճանապարհին՝ 150 հակ անասնակեր, Վայոց ձորի մարզի «Մեշա» կոչվող հանդամասում՝ 5500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Րաֆֆու փողոցում՝ 400 քմ խոտածածկ տարածք, Մուղնի թաղամասի գազալցակայանի հարևանությամբ՝ մոտ 1 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 10 ծիրանենի, Տավուշի մարզի Դովեղ գյուղի մոտակայքում՝ մոտ 6 հա, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մաշտոցի փողոցի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Լոռու մարզի Հոբարձի գյուղի մոտակա արտում՝ մոտ 4000 քմ ցորենի հնձած արտ, Սյունիքի մարզի Շաքի գյուղում՝ մոտ 1000 հակ անասնակեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:38 26.06.2025

Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

3 հայ ըմբիշ եզրափակչում է․ Մ15 ԵԱ

12:32 26.06.2025

3 հայ ըմբիշ եզրափակչում է․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 3 հայ ըմբիշներ դուրս են եկել եզրափակիչ։ Հիշեցնենք, որ 57 կգ քաշային կարգում եզրափակիչը հայկական կլինի. ոսկե մեդալի համար կպայքարեն Հայաստանի ներկայացուցիչներ Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը, որոնք կիսաեզրափակիչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը նույնպես դուրս է եկել եզրափակիչ։ […] ...

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել է

12:23 26.06.2025

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին

12:19 26.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․98 դրամ: ...

Հաղթանակներ ադրբեջանցիների նկատմամբ և հայկական եզրափակիչ Իտալիայում

12:11 26.06.2025

Հաղթանակներ ադրբեջանցիների նկատմամբ և հայկական եզրափակիչ Իտալիայում

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակչում կմրցեն Հայաստանը ներկայացնող Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը։ Հայ ըմբիշները կիսաեզրափակչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ Պապիկյանը 7-0 հաշվով առավելության է հասել Էլջան Հասանովի, իսկ Կոլոտյանը` 5-5 հաշվով Մուրազ Հուսեյնովի նկատմամբ։ Կոլոտյան – Պապիկյան եզրափակիչը կկայանա այսօր երեկոյան։ ...

SHANTNEWS

12:00 26.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP