09:20 30.07.2018
Հուլիսի 29-30-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասում գտնվող եկեղեցու մոտակայքում այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ, Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում՝ 200 քմ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մոտակայքում՝ 5000 քմ խոտածածկույթ և 11 ծառ, Վարդաշեն թաղամասում՝ թիվ 64 հիմնական դպրոցի մոտակայքում՝ 7 հա, Աճառյան փողոցի թիվ 37 հասցեում՝ Դղյակ հյուրանոցային համալիրի մոտակայքում՝ 6000 քմ, Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Ազատավան գյուղի սկզբնամասում՝ մոտ 7000 քմ հնձած արտ, Արարատի մարզի Մրգավան գյուղի մոտակայքում՝ 300 քմ, Ոստան գյուղում՝ 1000 քմ և 1.2 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 36 շենքի մոտակայքում՝ 200 քմ, Առինջ գյուղի 9-րդ փողոցի 1-ին փակուղու մոտակայքում՝ մոտ 700 քմ, Արզնու ձորում՝ պոլիկլինիկայի դիմացի սարալանջին՝ 3 հա, Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 6000 քմ, Արզնի գյուղի 12-րդ փողոցի վերջնամասում՝ մոտ 2000 քմ, Նուռնուս գյուղի ամառանոցների Արալեռի փողոցում՝ 500 քմ, Տավուշի մարզի Բերդ համայնքի «Ճղարի պյակեր» կոչվող հանդամասում՝ մոտ 2.5 հա, Բերդավան բնակավայրի «Հալվալվի ղաշ» կոչվող հանդամասում՝ 6 հա, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Շիրվանզադե փողացի թիվ 14 շենքի մոտակայքում՝ 1500 քմ, Քարահունջ գյուղի սկզբնամասում՝ 4 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի վերջնամասում՝ 8000 քմ, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում՝ 3 հա ցորենի հնձած արտ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
12:13 11.08.2025
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցումԵրևանի հյուսիսային ավտոկայանի մոտ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Կառույցի թռիչքային կառուցվածքն ունի 19մ 50սմ երկարություն։ Ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ։ Հետիոտնային անցման լայնությունը 1.5մ է։ Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից։ ...
12:05 11.08.2025
Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանիցՀնդկաստանի Չանդիգարհի համալսարանը հայտարարում է «Ambassador Scholarship Scheme» կրթաթոշակային ծրագրով ուսուցում: Չանդիգարհի մասնավոր համալսարանը համարվում է Հնդկաստանի լավագույն մասնավոր համալսարաններից մեկը՝ բուհերի համաշխարհային վարկանիշային աղյուսակում (QS World University Ranking) զբաղեցնելով 575-րդ տեղը՝ https://www.cuchd.in: Նշյալ կրթաթոշակային ծրագրի շրջանակում համալսարանն առաջարկում է 50% զեղչ ուսման վարձի համար և դեսպանության երաշխավորմամբ 800 ԱՄՆ դոլարի չափով մեկանգամյա կրթաթոշակ։ Լրացուցիչ տեղեկություններ […] ...
11:50 11.08.2025
Թուրքիայի կառավարությունն այսօր կքննարկի Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեմանԹուրքիայի կառավարությունն այսօրվա նիստում կքննարկի Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման: Այս մասին հայտնել է CNN Türk-ը։ Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, նիստում կքննարկվի Հարավային Կովկասում կայունության ապահովման և տարածաշրջանային առևտրի ծավալներն ավելացնելու հարցը։ ...
11:40 11.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 53 ավտովթար 4 մարդ զոհվել է, 100-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 298 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 44 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 42 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 30 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 22 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման, 19 դեպք՝ խարդախության, 16 դեպք՝ հոգեկան ներգործության, 15 […] ...
11:31 11.08.2025
Նոր Զելանդիան Պաղեստինի ճանաչման վերաբերյալ որոշում կկայացնի սեպտեմբերինՆոր Զելանդիան սեպտեմբերին կորոշի՝ ճանաչե՞լ Պաղեստինը որպես պետություն, թե՞ ոչ, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը։ «Նախարարների կաբինետը սեպտեմբերին պաշտոնական որոշում կկայացնի այն մասին, թե արդյոք Նոր Զելանդիան պետք է ճանաչի Պաղեստին պետությունը, և եթե այո, ապա երբ և ինչպես», – ասել է Փիթերսը New Zealand Herald-ի հաղորդմամբ։ Պաղեստին պետությունը ճանաչվել է 147 […] ...