Իլոն Մասկը առաջարկել է գնել Twitter-ը 41 միլիարդ դոլարով. Reuters – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+28.09 oC

Իլոն Մասկը առաջարկել է գնել Twitter-ը 41 միլիարդ դոլարով. Reuters

16:17 14.04.2022

Ձեռնարկատեր Իլոն Մասկը, որը վերջերս դարձել է Twitter-ի ամենախոշոր բաժնետերը, առաջարկել է գնել այն 41,39 մլրդ դոլարով, հաղորդում է Reuters-ը։

Ավելի ուշ Մասկը իր Twitter-ում հրապարակել էր փաստաթղթի տեքստի հղումը, որտեղ նա, ի թիվս այլ բաների, պնդում է, որ ներդրումներ է կատարել Twitter-ում, քանի որ հավատում է «ամբողջ աշխարհում խոսքի ազատության հարթակ դառնալու դրա ներուժին»:

«Սակայն այն բանից հետո, երբ ես կատարեցի իմ ներդրումը, ես այժմ հասկանում եմ, որ ընկերությունը ոչ բարգավաճելու է, ոչ էլ ծառայելու է հանրային այս հրամայականին իր ներկայիս տեսքով: Twitter-ը պետք է վերածվի մասնավոր ընկերության»,- ասել է Մասկը:

Հաղորդվում է, որ Twitter-ի տնօրենների խորհուրդը ուշադիր կքննարկի առաջարկը՝ որոշելու գործողությունների ընթացքը, որը, ըստ նրանց, լավագույնս կծառայի ընկերության և նրա բաժնետերերի շահերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չարենցավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութով փաթեթներ իրացնող երիտասարդների

20:12 19.06.2025

Չարենցավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութով փաթեթներ իրացնող երիտասարդների

Թմրանյութի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն ու Կոտայքի մարզի պարեկներն իրացրին համատեղ: Հունիսի 16-ին` ժամը 8.40-ին, «Գանգրահեր տղայի» այգու տարածքում նրանք ձերբակալեցին Աբովյան քաղաքի 34 և Եղվարդ քաղաքի 33 տարեկան երկու բնակչի: Աբովյանցի երիտասարդին պատկանող «Մերսեդեսի» սրահում և մեքենայի մոտ կար պլաստիկ երկու անոթ: Դեպքի վայրում իրականացվեց պահպանություն, իսկ երիտասարդները տեղափոխվեցին […] ...

SHANTNEWS

20:00 19.06.2025

SHANTNEWS

Բաջոն մարզաշապիկ է նվիրել Մեսսիին

19:58 19.06.2025

Բաջոն մարզաշապիկ է նվիրել Մեսսիին

Լեգենդար Ռոբերտո Բաջոն մարզաշապիկ է նվիրել Լիոնել Մեսսիին։ Այս մասին սոցցանցերում հայտնել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը։ «Ի՜նչ հիասքանչ հանդիպում էր։ Ռոբերտո, շնրոհակալ եմ այս հրաշալի ու նշանակալի նվերի և զրույցի համար։ Դու ֆուտբոլի լեգենդ ես։ Միշտ ուրախ եմ քեզ համար»,- գրել է Մեսսին։ ...

ՆԳՆ փրկարար ծառայությունում ամփոփվել են համալիր ստուգումների արդյունքները

19:53 19.06.2025

ՆԳՆ փրկարար ծառայությունում ամփոփվել են համալիր ստուգումների արդյունքները

Հունիսի 18-ին Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ։ Օրակարգում Երևան քաղաքի փրկարարական վարչությանը և ենթակա ստորաբաժանումներին մարտի 31-ից ապրիլի 4-ը ցուցաբերված մեթոդական ու մասնագիտական օգնության և համալիր ստուգումների արդյունքների ամփոփումն էր։ Ստուգումների ընթացքում հայտնաբերված թերություններն ու մեթոդամասնագիտական օգնության արդյունքները ներկայացրել է Ծառայության կազմակերպման […] ...

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

19:45 19.06.2025

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 17-ին մայրաքաղաքի Մազմանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 26-ամյա երիտասարդ։ Նա հունիսի 10-ից Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […] ...

«Այաքսից» հրաժարվել են մեկնաբանել Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրը

19:35 19.06.2025

«Այաքսից» հրաժարվել են մեկնաբանել Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրը

Ամստերդամի «Այաքսից» հրաժարվել են մեկնաբանել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական տեղափոխության մասին լուրը։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։ «Չենք մեկնաբանում այդ լուրը»,- ասել է «Այաքսի» ներկայացուցիչը։ Մինչ այդ «Спорт-Экспресс»-ը հաղորդել էր, որ «Այաքսը» կրկին ցանկանում է ձեռք բերել հայ ֆուտբոլիստին ու պատրաստ է այս ամռանը գնել նրա տրանսֆերը։ ...

BACK_TO_TOP